«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
Վայելիր «Հրաշք ճամպրուկ»-ի հինգ զարմանալի պատմությունները, ներկիր նկարներն ու կռահիր հանելուկները: 100-ից ավելի կպչուկները DISNEY PIXAR-ի բարեկամներին կօգնեն Վուդիի, Զարհուրի, Նեմոյի և մյուսների հետ հավես ժամանակ անցկացնել: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- պարունակում է մանր մասնիկներ , որ կարող են վտանգավոր լինել: Մեծահասակների զգոնությունը պարտադիր է:
Գիրքը պարունակում է հայկական ժողովրդական հանելուկներ՝ Յուրի Սահակյանի մշակմամբ, ինչպես նաև ռուսական ժողովրդական և ռուս մանկագիրների հանելուկներ՝ Յուրի Սահակյանի թարգմանությամբ:
Գիրք-տետրը զարգացնում է ձեռքերի շարժունակությունը, ինչն ուղղակիորեն կապված է երեխաների մտավոր ընդունակությունների զարգացման հետ: Բացի այդ` այն կարող է հաճելի զբաղմունք դառնալ 6 տարեկանից բարձր երեխաների համա