Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տվող արալեզների մասին է: Փոքրիկ աղջնակի հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնա Հայաստան՝ իր հետ բերելով յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բյուրեղացել են և կարգավորում են մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերությունները: Կաղանդ պապի կերպարը վեր է հանվել ազգագրական նյութերի հիման վրա և ներկայացվել ժամանակակից մտածողությանն ու ոճին համապատասխան: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: