«Բժշկական բացահայտումների ներկապնակ». Մարդկության ամբողջ պատմության ընթացքում բժշկագիտությունը զարգացել է արվեստին և մյուս գիտություններին համընթաց: Այս գրքում քննարկում են արվեստի այնպիսի գործեր, որոնք պատկանում են բժշկության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող`տարբեր առանձնահատկությունների և հիվանդությունների մասին վկայող նշանները: Ներկայացվում է նկարիչների ֆիզիկական և հոգեկան առողջության արտացոլումը և դրոշմը նրանց ստեղծագործությունների վրա, ինչպես նաև բժշկագիտության զարգացման առանցքային փուլերի գեղարվեստական մատուցումը: Հուսով ենք գիրքը հետաքրքիր կլինի արվեստասեր լայն հասարակության, այդ թվում բժշկական համալսարանի ուսանողների, բժիշկների և նկարիչների համար:
Բառարանը պարունակում է արդի բժշկագիտության մեջ հաճախ գործածվող ավելի քան 11000 տերմինների, բառերի և բառակապակցությունների երկլեզվյան թարգմանությունը, տրվում է դրանց բացատրությունը, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանությունը: Նախատեսված է բժիշկների, բժշկությամբ զբաղվողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար:
Գիրքը ներկայացնում է օրգանիզմի օրգանների մորֆոլոգիային և կազմաբանությանը վերաբերող մանրամասներ: Յուրաքանչյուր օրգան համակարգ ներկայացնելուց առաջ համառոտ տրված են ֆունկցիաները և նշանակությունը օրգանիզմի համար: Կառուցվածքային սխեմա ներկայացնող բոլոր օրգանները տրված են լատինական տերմիններով, որոնք համապատասխանում են միջազգային անատոմիական անվանակարգերին և նրանց ուղղագրությանը, իսկ հայերեն տերմինները ճշտված են` կիրառելով բարեհունչ և դիպուկ հոմանիշներ: