Հայտնի հոգեբույժ Իրվին Դ. Յալոմը ներկայացնում է իր խոր պատկերացումներն ու փորձառությունը՝ կարեկից և անգնահատելի ուղեցույց առաջարկելով թերապևտներին և նրանց պացիենտներին: Յալոմը շեշտում է թերապիայի մարդասիրական մոտեցման կարևորությունը՝ ընդգծելով ապրումակցման, սրտացավության անհրաժեշտությունը: Նա խրախուսում է թերապևտներին դուրս գալ կոշտ շրջանակներից, հատուկ ոճ մշակել՝ շեշտելով իրավիճակի մեջ իրոք ներգրավված լինելու ուժը: Յալոմի գիրք- նամակը ոչ միայն թերապևտներին է ուղղված, այլև նրանց պացիենտներին, լույս է սփռում վախերի, խոցելիության և պայքարի վրա, որոնց հաճախ բախվում են այցելուները: Նա պացիենտներին առաջարկում է ակտիվորեն մասնակցել թերապիային՝ խթանելով համագործակցության և փոխադարձ աճի մթնոլորտը: «Հոգեթերապիայի պարգևը» հիշեցնում է, որ թերապիան արվեստի ձև է՝ անձնական աճի, ինքնաբացահայտման և...
«Մարդը և կացարանը» գրքում վերլուծված են մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունները, ներկայացված են թեստեր և անձի հոգեբանական տիպերը, սահմանված են հարմարավետության պայմանները յուրաքանչյուր հոգետիպի համար: Ելնելով հարմարավետության պայմաններից՝ հստակեցված են կացարանին առաջադրվող պահանջները, հաստատված է դրանց կապը ճարտարապետական և դիզայներական լուծումների հետ: Առաջարկված են կացարանի գնահատման համակարգեր: Դիտարկված են կացարանի էներգաարդյունավետության և ինքնավար էներգամատակարարման համար էներգիայի վերականգնվող աղբյուրներն օգտագործելու հնարավորության հարցերը: Գիրքը ճարտարապետների, դիզայներների, ինչպես նաև բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են իրենց տունը, իրենց բնակարանը (անկախ դրանց չափերից) դարձնել հարմարավետ ու գրավիչ:
2011 թվականին հրատարակվեց Էրիկա Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը: 3 ամիս անց գիրքը դարձավ ճանաչված համաշխարհային բեսթսելլեր: Էրոտիկ տեսարաններով և սադոմազոխիզմի տարրերով սիրո պատմությունը մեծ վեճերի առիթ դարձավ: Գրքի հանրահայտությունը բացատրեցին ֆեմինիզմի անկման և կանանց՝ տղամարդկանց բացարձակ իշխանության ներքո գտնվելու ցանկության հետ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կանացի մազոխիզմը: Այդ խնդրի մասին առաջինը խոսեց Զիգմունդ Ֆրոյդը: Հոգեվերլուծության հիմնադիրն իրեն բնորոշ կտրականությամ ասաց, որ լինել կին նշանակում է հակված լինել մազոխիզմին: Դա որոշված է բնությամբ: Իսկապես այդպե՞ս է: Ի՞նչ է կանացի մազոխիզմը. խնդիր, որն ունի լուծու՞մ, թե՞ մի երևույթ, որի հետ հարկավոր է պարզապես հաշվի նստել: