Պատմահայր Մովսես Խորենացին համաշխարհային պատմագրության հռչակավոր դեմքերից է: Նրա մատյանն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած շրջանը՝ 5-րդ դարը: Երկը պարունակում է նաև հարուստ նյութ հայ հին մշակույթի, հատկապես՝ հնագույն ժողովրդական բանահյուսության, ինչպես և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ու մշակույթի վերաբերյալ: «Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների,...
Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում: Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը: Հատուկ հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Goodreads
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորը բովանդակում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» կամ «Բուզանդարան պատմութիւնք» երկը, որը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է և ընդգրկում է Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանման (387թ.) պատմական ընթացքը: Առաջին անգամ «Բուզանդարան պատմութիւնք» խորագրով այն հրատարակվել է 1730թ., Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստ. Մալխասյանցը (լույս է տեսել 1947թ.):
Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան՝ նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի և Սևրի դաշնագրերը և լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու խնդիրը։ Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությունն ինչո՞ւ հայտնվեց Խորհրդային Միության և Թուրքիայի՝ պատմական դիմակայության, բայց քաղաքական նոր կարգով և մեթոդներով ձևավորվող հարաբերությունների ճիշտ մեջտեղում և ամենավտանգավոր կետում։ Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքը արխիվներում։ Այն արխվներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայոց ցեղասպանության, փրկվածների և ժառանգների մասին։ Այս անգամ արխիվներում...
Գիրքն ընդգրկում է անվանի պատմաբան և հին հունարենից թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի (1923–2011)՝ վերջերս հայտնաբերված երկու անտիպ թարգմանություն՝ բնույթով իրարից շատ տարբեր կիսաառասպելական «Ալեքսանդր Մակեդոնացու պատմության» և Ապպիանոսի «Հռոմի պատմություն» մեծակտավ պատմական երկի «Ասորականք» ու «Միհրդատականք» գրքերի (որոնցում կան հայոց պատմությանն առնչվող կարևոր տեղեկություններ): Կրկյաշարյանը չէր հասցրել խմբագրել իր թարգմանությունը և գրել առաջաբան ու ծանոթագրություններ: Այդ աշխատանքն արել և գիրքը հրատարակության է պատրաստել Գոհար Մուրադյանը։ Ցավոք, «Միհրդատականք»–ից պակասում են 95–121–րդ գլուխները։
«Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․-ի՝ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․Ս․ Աբրահամյանի և Վ․Գ․Բարսեղյանի խմբագրությամբ։
«Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։ Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված և մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։ Առանձին գլուխներ են նվիրված Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, նաև առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակությամբ գրավոր հուշարձաններին, ինչպես նաև ի մի են բերված Հայաստանից գտնված տեղական և օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։ Աշխատանքը կարող է օգտակար լինել հայագետներին, արևելագետներին, ուսանողությանը և հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցող հասարակայնությանը։
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում «Վարդանանք․ Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը։ Ոսկեդարի հայ պատմիչ Եղիշե վարդապետի հռչակավոր այս երկը բովանդակում է Ավարայրի պատմությունը՝ պատճառները, ընթացքը և հետևանքը։ Գիրքը ցույց է տալիս ժամանակի հայոց իշխանական ու եկեղեցական դասի և պարզ ժողովրդի անձնուրաց նվիրումն իրենց հավատքին ու հայրենիքին, հանուն հոգևոր փրկության՝ նրանց արհամարհանքը ֆիզիկական մահվան և անթիվ չարչարանքների նկատմամբ։
«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։ Կորյունի «Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ «Առհասարակ այս ողջ պատմության ականատեսն ու վկան է գրքի հեղինակը։ Խոնարհ աշակերտը համարձակորեն շեշտում է․ «Ոչ թե հին զրույցներից տեղեկացանք և մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին»։ Շնորհիվ այս համեստ մատյանի՝ հայերս և ողջ աշխարհը պահպանեցինք հիշատակը մեր ազգի համար այսքան կարևոր՝ հայոց աստվածատուր այբուբենի ստեղծման պատմության և նրա հեղինակի՝ մեծ հայորդու կենսագրության մասին»։ Տեր Վազգեն քհն․ Հովհաննիսյան,...
«1988-ի Շարժման 30-ամյակը». Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Սարգիս Արծրունու հեղինակությամբ հրապարակած հոդվածների սույն ժողովածուն ինչպես 1988-90 թվականների համաժողովրդական պայքարի դրվագների, այնպես էլ դրա հետ սերտորեն կապված կարևոր այլ իրողությունների համակարգված մի պատկեր է ներկայացնում: Լայն ընթերցողից զատ այն կարող է օգտակար լինել այս շրջանի պատմության մասնագետներին:
«Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքում քննվում է հայագիտության առավել կարևոր և վիճահարույց խնդիրներից մեկը` հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցը: Խորությամբ ներկայացվում և քննարկվում են հարցի վերաբերյալ եղած հայտնի տվյալները և նրանց հիման վրա առաջ քաշված գիտական վարկածները: Նախատեսվում է մասնագետների և ընթերցող լայն շրջանակների համար:
«Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ: Գոռոզամտության պատմություն» փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով:
«Ինչու՞ ցեղասպանություն» գրքում հանրամատչելի ձևով, բայց փաստական, հիմնավոր տվյալներով ու վերլուծությաններով մեկնաբանվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի և կուսակցությունների գործունեության այն դրսևորումներն ու սխալները, որոնք, ըստ հեղինակի, ի վերջո հանգեցրին Հայոց մեծ եղեռնին, և որոնց մասին մեզանում ընդունված չէ բացեիբաց խոսել: Հանրահայտ փաստերն ու իրողությունները քննվում են բոլորովին այլ հայացքով, որը, բանավիճային լինելով հանդերձ, օգնում է ավելի մոտենալ ճշմարտությանը:
Ինչպես «Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի նախաբանում է նշվում, թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են ու ո′չ էլ, առավել ևս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը: Առաջնային թիրախ խմբի մեջ մտնում են այս կամ այն ծրագրով արտասահման մեկնող երիտասարդները: Երկրորդական թիրախ խմբի մեջ են մտնում պատմությամբ հետաքրքրվող լայն շերտերը, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն...
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմություն»-ը հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքն ամփոփում է Ղարաբաղյան շարժման՝ իր ընդգրկումով, նշանակությամբ և քաղաքական արդյունքներով աննախադեպ պատմաշրջանի առաջին երկու տարվա իրադարձությունները: Փաստական ու փաստաթղթային հիմքի վրա ուրվագծվում է նաև Հայկական ժողովրդավարական շարժման դերը՝ որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն:
«Անկախության վերականգնումը 1990-1991» գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ: