Настоящая монография является докторской диссертацией Левона Тер- Петросяна, защищенной автором в 1987 году в Ленинградском государственном университете. Монография посвящена истории культурных связей Армении с до-мусульманской сиро- арамейской культурой, роли сирийских миссионеров в христианизации Армении, армянским переводам с сирийского, утерянным памятникам сирийской литературы, сохранившимся благодаря этим переводам, влиянию сирийского языка на древнеармянский и т.д. На обложке: миниатюрный портрет Ефрема Сирина .- Матенадаран им. Маштоца, рук. 1533 (1725-1730 гг., 258 а), Эчмиадзин, художники- братья Иаков и Иовнатан Иовнатаняны.
«Исторические очерки об армянах в Китае»: В ходе съемок документального фильма «Андин. Хроники армянских путешествии» были собраны материалы, благодаря которым стало возможно воссоздать наиболее интересные эпизоды из истории армян на Шолковом пути и в Китае. Книга исследователя и путешественника Рубена Гини, лауреата президентской премии Армении 2015 г. , содержит ценную информацию о ранних контактах между Арменией и Китаем, а также обогащена редкими иллюстрациями из архивных источников. Книга несомненно будет интересна и ученым, занимающимся проблемой межнациональных отношений, и всем тем, кто не равнодушен к историям о путешествиях в дальние страны. «Андин. Хроники армянских путешествии» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ հավաքվել են նյութեր,...
Ռուսաստանի հայկական դպրոցներին հասցեագրված «Հայրենագիտություն» ձեռնարկը ծանոթացնում է աշակերտներին հայկական ժողովրդական առասպելներին, 20-րդ դարի մշակույթի խոշոր գործիչներին և հայոց լեզվի ստեղծման պատմությանը: Դասագիրքը համապարփակ տեղեկություններ է տրամադրում նաև Հայկական լեռնաշխարհի, հայ թագավորական տների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերաբերյալ:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր թագուհիներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Նյութը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր թագուհիների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Գիրքը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր արքաների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները