2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները:
«Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։ Էրվին Շյոդինգերը ավստրիացի ֆիզիկոս է, քվանտային մեխանիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933): Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։
«Ինչպես է կայանում պետությունը» գրքում փորձ է արվում բացահայտելու Իսրայել պետության զարգացման խթանիչ ուժը՝ պատմական, մշակութային, ազգային առանձնահատկություններից մինչև ստարտափ մտածողության դրսևորումներ: Տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների և նախաձեռնությունների հիմնարար դերը Իսրայելի կայացման և զարգացման գործում:
Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն: Փոլ Էքմանն այժմ թարմացրել է իր հետազոտությունները՝ առավել խորությամբ ներթափանցելով ստի և ստերը քողազերծելու մեթոդների մեջ: Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի, Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները և հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով՝ Էքմանը ցույց է...
«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ըստ «Սա է մարքեթինգը» գրքի՝ ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և...
Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կով, վստահ ենք՝ երկար կհիշեք և կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Հանրահայտ մարքեթոլոգ Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով» գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր: