Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։ Այս գիրքը հրաշալի սկիզբ է ծանոթանալու Դա Վինչիի կյանքի և ստեղծագործության հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի և արտասովոր անհատականության, այլև արժևորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս և այլն։ Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետևելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց և, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։ Goodreads
Գիրքն ամփոփում է հայ արվեստի առաջատար ճյուղերի, այսպես կոչված, “պլաստիկ արվեստների”՝ ճարտարապետության և կերպարվեստի զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այս բնագավառում սա անդրանիկ գիրքն է, ուր կերպարվեստի հետ շարադրված է նաև հայկական շինարարական արվեստի պատմությունը, քանզի միայն այդ ձևով է հնարավոր լիարժեք և գիտականորեն ճիշտ ներկայացնել միմյանց շաղկապված արվեստի տվյալ ճյուղերի կազմավորման և զարգացման պատկերը: Ներկայացված է նաև հայ մշակույթի բաղկացուցիչ մասը կազմող սփյուռքահայ կերպարվեստը:
Բառագիրքը ներկայացնում է կերպարվեստում գործածվող տերմիններ, հասկացություններ, փոխառություններ, նորաբանություններ: Այն հասցեագրված է ուսանողներին, կերպարվեստն ուսումնասիրողներին, ինչպես նաև բոլոր արվեստասերներին: