Newmag-ն Արևիկ Ուդումյանն ու «Բուրմունքը» ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագիրը: «Դյութէն» եկել է, որ Ձեր հետագա գնումները դառնան օգտակար ու մտածված, մաշկն էլ լինի խնամված ու միշտ երիտասարդ։ Ինչպես սնուցել, պաշտպանել ու արդյունավետ խնամել դեմքի մաշկը։ Պրոֆեսիոնալ խորհուրդներով ու մանրամասն դիտարկումներով ամսագիր, որտեղ կարող եք ընթերցել ամեն ինչ ամենամոդայիկ բաղադրիչների մասին՝ կոլագենից, հիալուրոնաթթուից մինչև անծանոթ թվացող բակուչիոլ, գլիկոլաթթու։ Երբ, ինչպես օգտագործել տվյալ բաղադրիչը, ինչ արդյունք ու նույնիսկ ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքներ կարող են առաջանա խնամքի ժամանակ, ինչպիսի հոգատարություն է պահանջում մաշկի տեսակներից յուրաքանչյուրը և արդյոք կլիմայական պայմանները որոշիչ են խնամքի ժամանակ։ Բոլոր հարցերի ու անծանոթ բաղադրիչների...
Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը» իսկապես աշխատող մեթոդ է։ Այս գիրքը ոչ միայն կօգնի քեզ թողնելու ծխելը, այլև կհեշտացնի և նույնիսկ հաճելի կդարձնի այդ պրոցեսը։ Դու կթողնես ծխելը՝ • հեշտությամբ, միանգամից և անցավ, • առանց կամքի ուժի գործադրման, առանց օժանդակ միջոցների, փոխարինիչների կամ հնարքների կիրառման, • առանց տագնապի, ընկճվածության զգացողության կամ ծխելը թողնելուց առաջացող այլ ախտանիշների, • առանց քաշի ավելացման։ Ալենի համար շուտով պարզ դարձավ, որ իր մեթոդը կարելի է կիրառել նաև շատ այլ խնդիրների դեպքում: Այն արդեն օգնել է տասնյակմիլիոնավոր մարդկանց՝ հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, կոկաինից և այլ արգելված թմրանյութերից, հաղթահարելու քաղցրի հանդեպ կիրքը, որկրամոլությունը, ինքնաթիռով թռչելու վախը, ինչպես...
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից: Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։ Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Գիրքը ցույց է տալիս ժողովրդական բժշկության հնարավորությունների ու միջոցների առանձնակի դերը մեր կյանքում, ինչպես նաև լիարժեքորեն ներկայացնում դեղագրության այն հարուստ ավանդները, որոնք կիրառելի են տնային պայմաններում: Առաջարկվում են պարզ, բայց առավել գործունակ դեղատոմսեր, որոնցում օգտագործվող դեղաբույսերը լայնորեն տարածված են:
Գիրքը ներկայացնում է օրգանիզմի օրգանների մորֆոլոգիային և կազմաբանությանը վերաբերող մանրամասներ: Յուրաքանչյուր օրգան համակարգ ներկայացնելուց առաջ համառոտ տրված են ֆունկցիաները և նշանակությունը օրգանիզմի համար: Կառուցվածքային սխեմա ներկայացնող բոլոր օրգանները տրված են լատինական տերմիններով, որոնք համապատասխանում են միջազգային անատոմիական անվանակարգերին և նրանց ուղղագրությանը, իսկ հայերեն տերմինները ճշտված են` կիրառելով բարեհունչ և դիպուկ հոմանիշներ:
Գիրքը ներկայացնում է՝ ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի քունը, որքան պետք է քնի երեխան, որոնք են մանկան քնի խանգարման հիմնական պատճառները: Սրանք հարցեր են, որոնք մշտապես հուզել և հուզում են ծնողներին: Որքան էլ նման կամ տարբեր լինեն մասնագետների մոտեցումներն ու կարծիքները, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծնող պետք է գտնի իր երեխայի քունը կազմակերպելու այն տարբերակը, որը կձևավորի երեխայի վերաբերմունքը քնի նկատմամբ:
Յուրաքանչյուր մարդու մոտ գրիպն արտահայտվում է տարբեր ձևերով: Տարբերվում են գրիպի թեթև, միջին և ծանր տեսակները: Գիրքը ներկայացնում է ժողովրդական բժշկության մի շարք գաղտնիքներ, որոնք կօգնեն գրիպի ցանկացած տեսակի դեպքում: