Փոքրիկ մարդկանց անհաղթահարելի ու հսկայական սթրեսների, նրանց կարգապահության ու դաստիարակության գաղտնիքներին նվիրված աշխատություն: Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Բացասական վարքագծի և պատժի շրջանն այսպիսով ավարտվում է: Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝ ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները, ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից, խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ...
Անկանխատեսելի ու անվերահսկելի փոփոխություններով լի այս աշխարհում տրամադրության փոփոխությունները սովորական երեւույթ են: Մարդիկ գիտեն, որ տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով նրանք վերուվար են անում: Մարդիկ հաճախ փորձում են ճնշել իրենց ապրումներն ու խուսափում են տրամադրության վերելակից: Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը եւ նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մենք հասկանում ենք, որ երախտապարտ ենք, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ եւ հուսառատ: Ստորին հարկերում մենք ճնշված ենք, զայրացած, նյարդային, դատապարտող եւ պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ եւ պատկերազարդ պատմություններ, որոնք կօգնեն հասկանալ հետեւյալը. առանց տրամադրության վերելակի չենք կարող...
Անթերի մաշկով մոդելները և գեղեցկության չգրված ստանդարտները շատերի համար բարդույթների և ցածր ինքնագնահատականի պատճառ են: Հենց այդ պատճառով էլ կարծրատիպերը կանանց ստիպում են իրենց մաշկի խնամքի վերաբերյալ երբեմն չկշռադատված և գիտական բավարար հենք չունեցող որոշումներ ընդունել: Եթե մի կողմ թողնենք էսթետիկան, սա առաջին հերթին կարող է վնասել առողջությունը: Համացանցում հազարավոր մարդիկ մաշկի խնամքի տասնյակ հազարավոր տարբերակներ են առաջարկում: Ավանդական մեթոդներից մինչև տնային պայմաններում պատրաստած քսուքներ, աստղաբաշխական արժեքով շիճուկներից մինչև եզակի բույսերի համադրումներ: Բժշկության հետ կապ չունեցող մարդը դժվար հասկանա, թե սրանցից որն է օգտակար, որը՝ վնասակար: Փորձառու մաշկաբան Անջալի Մահտոյի գիրքը հստակ, հակիրճ, գիտական փաստերով և անձնական օրինակներով պատասխանում է...
«Սերը երբեք չի անհետանում» գրքում ազատ զրույցի ոճով ներկայացվում են ժամանակակից հայ ընտանիքների առջև ծառացած մարտահրավերների հոգևոր պատճառները, դրանցից հաղթանակած դուրս գալու և ամուսնական հարաբերությունները ջերմացնելու հոգևոր ճանապարհները: Պողոս Առաքյալի «Սիրո օրհներգի» (Ա Կորնթ. 13:4–8) տասնհինգ մտքերի վրա հիմնվելով՝ գիրքն առաջարկում է 15 գործնական քայլեր, որոնք անփոխարինելի են ընտանիքը և սերը ամուր պահելու համար: Նախատեսված է ընտանիքների, երիտասարդների և ընթերցողների լայն շրջանակի համար:
««Թամբալ մամայի» զարգացնող վարժությունները» գրքում հայտնի մանկավարժ, հոգեբան և «Ինքնուրույն երեխան, կամ ինչպես դառնալ «թամբալ մամա» գրքի հեղինակ Աննա Բիկովան երեխաների զարգացման իր առաջարկներն է ներկայացնում: Շատ ծնողներ են մտածում՝ «Արդյոք ես անհրաժեշտ չափո՞վ եմ զբաղվում իմ երեխայի հետ: Ժամանակի՞ն եմ անում՝ ինչ անում եմ, թե՞ ուշացնում եմ»: Մինչդեռ ամեն զբոսանք, երեխայի հետ շփման ամեն վայրկյան կարող է դառնալ աննկարագրելի հայտնագործությունների աղբյուր, իսկ սովորական պլասմասսայե դույլիկն ու բահը՝ գերզարգացնող գործիք մեծերի ձեռքում՝ երեխաներին հետաքրքրաշարժ փորձեր ցուցադրելու համար:
«Ես թամբալ մամա եմ» հոդվածը տպագրվել է մի քանի տարի առաջ, ու մինչ օրս պտտվում է համացանցում: Այն շրջել է ծնողական բոլոր հայտնի ֆորումներում, բուռն քննարկումների ու վեճերի առիթ է դարձել: Պարզվում է՝ այսօր շատերին է անհանգստացնում երեխաների ինքնուրույնության ու երիտասարդ սերնդի ինֆանտիլության խնդիրը: Մանկական ու ընտանեկան հոգեբան Աննա Բիկովան առաջարկում է հարցի լուծման իր տեսակետը: Պայմաններ են պետք, որպեսզի ձեր երեխան ինքնուրույն դառնա: Նա երբեք ինքնուրույն չի լինի, եթե դուք միշտ հուշեք, օգնեք, խորհուրդ տաք: Պետք է ընդամենը պարբերաբար «թամբալ մայրիկին» միացնել՝ գիտակցելով, որ դա ի շահ երեխայի է: Երեխաները ոչինքնուրույն և ինֆանտիլ են, եթե դա ձեռնտու է մեծերին...
«Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գիրքը հայկական գինու առաջին ուղեցույցն է, որն ընթերցողին կօգնի ճանապարհորդել հին Հայաստանի գինեգործությունից մինչև այսօրվա հրաշալի և գունեղ խաղողի այգիները: Այն ներառում է Հայաստանի գինեգործության անցած ճանապարհը և ներկայիս մեծ առաջընթացը, որ նկատվում է այս բնագավառում: Գինու ուղեցույցը կծանոթացնի ներկայիս որակյալ գինի արտադրող կազմակերպություններին, իսկ գինու սիրահարներին կպատմի բարձրակարգ գինիների մասին և ճիշտ կկողմնորոշի գինու ընտրության հարցում: Հեղինակ՝ Անիկ Պետրոսյան
Գինեգետ Անիկ Պետրոսյաի «Հայկական գինիների ուղեցույց» գիրքը հայկական գինիների երկրորդ ուղեցույցն է, որն իր մեջ ներառում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության դարավոր պատմությունը և ներկայիս մեծ առաջընթացը: Գրքում ներառված են միայն որակյալլ գինիներ, դրանց բնութագիրն ու համադրությունը ուտեստների հետ: Գիրքը կարող է ուղեցույց լինել գինիների ընտրության հարցում: Հեղինակ՝ Անիկ Պետրոսյան
Գիրքը գրված է հատուկ հոսքային ոճով, որը որը բուժիչ ազդեցություն է ունենում հոգու և մարմնի վրա: «Հիվանդ մարդը նա է, որ սխալ է մտածել, սխալ է ապրել: Եթե նա սկսում է ճիշտ մտածել, ապաքինվում է: Մտքի ուժով բուժում լավագույն տարբերակն է»:
Նատալյա Պրավդինան Ռուստատանի ամենահայտնի ֆենշույ վարպետն է, գիտակցության դրական վերափոխման մասնագետ, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ: Գիրքը սովորեցնում է դաստիարակել երեխային նոր աշխարհայացքով՝ բաց դեպի աշխարհը, անհամար հնարավորություններին ձգտող գիտակցությանը: Գրքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ծնողը զարգանում է երեխայի հետ միասին:
Գիրքը լույս է տեսել ավելի քան 20 տարի առաջ և դարձել է իսկական սենսացիա: Այն ապացուցել է, որ տղամարդիկ և կանայք մտածում են, զգում են և վարվում են տարբեր կերպ: Ջոն Գրեյը ստեղծել է տղամարդկանց և կանանց շփման նոր համակարգ, և այդ համակարգը երջանկացրել է միլիոնավոր զույգեր ամբողջ աշխարհում: Սակայն մի պահ այս խորհուրդները սկսեցին չաշխատել, քանի որ աշխարհն օրեցօր փոխվում է: Այդ պատճառով լույս տեսավ նոր հրատարակություն՝ ժամանակին համընթաց փոփոխություններով և «աշխատող» խորհուրդներով:
«Ես չեմ կարող քեզ հետ և չեմ կարող առանց քեզ»: Այս արտահայտության շուրջ են հյուսված սիրո մասին սյուժեների մեծամասնությունը: Հնարավոր է՝ դա պատճառը, որ այն դառնում է մեր հարաբերությունների կարգախոսը: Հրաժարվել սեփական հետաքրքրություններից, նվիրաբերել քեզ զուգընկերոջը, ցավ ապրել, բայց զգալ, որ այդ ամենն այնքան էլ վախենալու չէ, ինչպես նրան կորցնելը. այս սցենարը հարմար է միայն գրքերի և ֆիլմերի համար, իսկ Դուք երջանկության եք արժանի: Իսպանացի հոգեբան Սիլվիա Կոնգոստը անառողջ հարաբերությունների դժվարին փորձ ունի: Սույն գրքում իր և իր հաճախորդների օրինակների վրա նա բացատրում է՝ ինչպես տարբերել սերը, որը մենք փնտրում ենք, սիրային կախվածությունից, որը մեզ քայքայում է, և ինչպես ապրել...
«Երևակայության խաղեր» և «Սոլնիշկոյի ու Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերի հեղինակերը երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են` տարբեր ճակատագրերով, հետաքրքրություններով, կյանքի փորձով: Սակայն նրանց միավորում է անհատի ձեւավորման, ընտանեկան արժեքների և հասարակության բարոյականության հանդեպ միասնական մոտեցումը: Գրքերի գլխավոր հերոսները անհատականություններ են մանուկ հասակում, որոնք բաց են ազնիվ երկխոսության համար, արժանի են վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց անձերի, մանկական փխրուն զգացմունքների, երեւակայության եւ ստեղծագործականության հանդեպ: Սիրելի ընթերցող, Մանկություն. այնպես է ստացվել, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են տարատեսակ կոմպյուտերային խաղեր, որի հետեւանքով նրանք պարփակվում են սեփական վիրտուալ տարածության մեջ: Շատերն անգամ դժվարանում են բանավոր արտահայտել մտքերը: Սակայն ստեղծագործականությունը հնարավորություն է տալիս գործի...
«Երևակայության խաղեր» եւ «Սոլնիշկոյի ու Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերի հեղինակերը երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են` տարբեր ճակատագրերով, հետաքրքրություններով, կյանքի փորձով: Սակայն նրանց միավորում է անհատի ձեւավորման, ընտանեկան արժեքների և հասարակության բարոյականության հանդեպ միասնական մոտեցումը: Գրքերի գլխավոր հերոսները անհատականություններ են մանուկ հասակում, որոնք բաց են ազնիվ երկխոսության համար, արժանի են վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց անձերի, մանկական փխրուն զգացմունքների, երեւակայության եւ ստեղծագործականության հանդեպ: Սիրելի ընթերցող, Մանկություն. այնպես է ստացվել, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են տարատեսակ կոմպյուտերային խաղեր, որի հետեւանքով նրանք պարփակվում են սեփական վիրտուալ տարածության մեջ: Շատերն անգամ դժվարանում են բանավոր արտահայտել մտքերը: Սակայն ստեղծագործականությունը հնարավորություն է տալիս գործի...
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից: Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։ Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Այդ երևակայության արդյունքն է նաև Մարաշի ասեղնագործությունը, որը դարերի խորքից հասել է մեզ և իր արտասովոր տեսքով հիացնում է դիտողին: Մեծ գործ են անում նրանք, որոնք պահպանում են ավանդական նախշերը՝ հին հայկական խորհրդանիշները, հնուց եկած ասեղնագործության եղանակները և հնարքները փոխանցում նոր սերունդներին: Մենք փորձել ենք ստեղծել նաև նոր ձևեր՝ հենվելով կատարողական հին սկզբունքների վրա, և այս բոլոր հմտություններն ու նախշերը հանձնում ենք Ձեզ՝ հույս ունենալով, որ այս արվեստը կշարունակվի և կզարգանա Հայաստանում և ամբողջ աշխարհում: