«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծև արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը: Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել: Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի: «Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ:...
«Ֆաուստ»-ը (գերմ.՝ Faust. Eine Tragödie) ողբերգություն է, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։ Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։ Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ...