Արևմտյան Իռլանդիայի ամենագեղեցիկ ծայրամասերից, հանգիստ գյուղական կյանք… Այս օրերում հազվագյուտ հանդիպող ներդաշնակություն: Միջին տարիքի նախկին ոստիկան Քելվին Հուփերը Չիկագոյից տեղափոխվում է կղզի՝ երազելով գեղատեսիլ լանդշաֆտների, մաքուր օդի, խաղաղության և սրամիտ տեղացիների հետ անկեղծ զրույցների մասին, բայց ի վերջո ստանձնում է այն աշխատանքը, որից ապարդյուն փորձել է փախչել։ Տեղացի մի դեռահաս է դիմում նրան՝ օգնելու գտնել իր անհետ կորած եղբորը, քանի որ գյուղում ոչ ոքի, ու առավել ևս ոստիկաններին, կարծես թե չի հետաքրքրում այս հարցը։ Ինչ-որ բան այն չէ այս կողմերում, և Քելը պետք է պարզի, թե ինչը։ Goodreads
Восемь убитых и пятнадцать раненых на счету бесследно исчезнувшего убийцы, протаранившего на “мерседесе” ни в чем не повинных людей… Стивен Кинг написал триллер, который заставит вас в ужасе оглядываться на каждый проезжающий мимо “мерседес” и совершенно по-другому смотреть на людей, с которыми вы сталкиваетесь каждый день. Кто знает, какие жуткие тайны скрываются за соседней дверью и кто хочет свести счеты именно с вами?.. Goodreads
Փարիզյան Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում սպանվել է Վիլհելմ Գետցը՝ տղաների երգչախմբի ղեկավարը: Տաճարի այցելու, ոստիկանության թոշակառու սպա Կասդանը, չսպասելով պաշտոնական հետախուզությանը, սկսվում է իր սեփական հետախոզությունը: Գործին ընթացքում ի հայտ է գալիս տարօրինակ մի հանգամանք. այն երգչախմբերում, որոնք ղեկավարել է Գետցը, անհետացել են մի քանի պատանիներ: Եվս մեկ ոչ պակաս տարօրինակ հանգամանք է ի հայտ գալիս. բոլոր այդ դեպքերն այս կամ այն կերպ կապված են զարմանալի «Միզերերե» խորալի հետ…
Հոգեբանական թրիլերների «թագուհի» Դաֆնա Դյումորիեի հանրահայտ «Թռչուններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվանականին «Խնձորենի» անվան տակ, իսկ 1953 թվականին՝ «Համբուրիր ինձ կրկին, անծանոթ» անվան տակ: Բացի հիմնական 6 պամտվածքներից այս հավաքածուում տեղ է գտել նաև «Счастливого Рождества» պատմվածքը, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն: Կարելի է երկար վիճել Դաֆնա Դյումորիեի պամտվածքների շուրջ, բայց եթե ցանկանում ադրենալինի անսպառ քանակ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Մոտ ապագայի աշխարհից փանկ-առաքյալի մասին ասք՝ վկայակոչված նրա աշակերտներով: Ռենտ ածականով Բեսթեր Քեյսիի կյանքը, ում կարգախոսն է՝ «Ապրիր արագ, մահացիր երիտասարդ և տար քեզ հետ գերեզման այնքան մարդ, որքան կարող եք»: Պատմություն փոքրիկ քաղաքների աշխարհի հերոսներից մեծագույնի մասին: Քաղաքներ, որտեղ մարդիկ բաժանվում են երկու մասի՝ «Ցերեկայիններ»՝ օրենքին ենթարկվողներ, և «Գիշերայիններ»՝ անօրինականներ: Լեգենդ ատելության և խելագարության, սիրո և ազատության մասին:
Որպես հեռուստաասղտեր՝ նրանք իրենց գաղտնիքները կիսեցին միլիոնավոր մարդկանց հետ: Արտերկրում նրանք սովորական մարդիկ էին` իրենց կյանքով, տներով, երազանքներով, սիրով… Երբ «Մանհեթեն» նոր հեռուստասերիալը մեկնարկեց, այն առաջարկում էր ավելին, քան պարզապես վարկանիշ բարձրացնելու հնարավորություն: Ներգրավված աստղերի համար դա նշանակում էր նոր շանս, եթե նրանք պատրաստ են վճարել գինը: Սաբինա Քվարլեսը սիրելու երկրորդ շանս ստացավ, երբ թվում էր՝ կյանքն ավարտված է: Բիլ Ուորվիքի համար դա փրկություն էր այն խճճված իրավիճակից, որում հայտնվել էր: Եվ մինչ հադիսատեսը ուշադիր հետևում էր սյուժեի զարգացմանը, դերասանների կյանքը փոխվում էր…
Երբ Սեմ Ուոքերը Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձավ տուն և իր հետ բերեց ֆրանսուհի հարս, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նրանց հեքիաթային սերը կավարտվի կործանարար ողբերգությամբ: Իննամյա Հիլարին՝ Ուոքերների մեծ երեխան, հուսահատ պահում է իր քույրերին՝ հինգամյա Ալեքսանդրային և փոքրիկ Մեգանին: Սակայն մինչ տարվա ավարտը նրանք նույնպես կզրկվեն իրենց մեծ քույրիկից: Հուսասհատ Հիլարին երդվում է, որ մի օր նա կհասնի մարդուն, ով քանդել է իր ընտանիքը, և կգնտի իր քույրերին…