«Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան XX դարի աﬔնահռչակավոր գրական գործերից է: Էնթոնի Բյորջեսս պատկերած մղձավանջային ապագայում պատանի հերոսը՝ հանցախմբի պարագլուխ Ալեքսը, գրողի հորինած ժարգոնով իր արկածնե ի և իրեն «շտկելու» իշխանությունների փորձի պատմությունն է անում: Սա ահազդու առականման պատում է բարու և չարի, բռնության, մարդու ազատության իմաստի մասին: Ավելի քան 50 տարի առաջգրված գիրքը պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Հայերեն թարգմանությունը հենվել է հեղինակային բնագրի վերականգնված տեքստի վրա: Բյորջեսսը գրել է վեպն այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ գտել են գլխուղեղի ուռուցք և նրան մեկ տարի կյանք են կանխատեսել: «Այս սատանայի տարած գիրքը աշխատանքի՝ ամբողջովին թաթախված ցավով… Ես...
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում իր անհաշտվողական կեցվածքով հայտնի ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպի (1920-2002) արձակը: Գիրքն ընդգրկել է մի շարք լեզուներով քանիցս վերահրատարակված «Դիասերը» և հեղինակի կողմից իր «ամենագեղեցիկ տեքստը» որակված «Ս.-ի մահը» վիպակները՝ երկու արտասովոր ու առինքնող երկ, որոնցից ամեն մեկը կեցության մռայլ բավիղները թափանցելու յուրատեսակ հնարավորություն է տալիս և անխուսափելիորեն տանում դեպի Մահ: