«Ցատկախաղը» ձևով ու բովանդակությամբ հրապուրիչ, բազմաշերտ խաղ է, որի կանոններն ընտրում է ընթերցողը։ Վեպի առանցքում մի «ուրիշ» բանի՝ մի կենտրոնի փնտրտուքն է, որը ծավալվում է Օլիվեյրայի և Մագայի սիրային հարաբերության, «Օձի ակումբի» ընթերցումների, քննարկումների ու վեճերի, գրող Մորելլիի գործերի վերծանման ու մեկնաբանման, ջազին նվիրված երեկոների, փարիզյան դեգերումների ու հայտնագործումների շուրջ՝ միահյուսվելով Օլիվեյրայի բուենոսայրեսյան կյանքին։