Իր ստեղծագործություններում Լուիջի Պիրանդելլոն պատկերել է արվեստի ու կյանքի հակասությունը, մարդկանց սոցիալական ողբերգությունը, ըմբոստացումը դառն իրականության դեմ և պատրանքներով լի աշխարհի ստեղծումը, բարոյախոսության սուբյեկտիվությունը և իրականության ու պատրանքների միջև սահմանագծի բացակայությունը։
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Երուխանի նովելների ընտրանին: Արևմտահայ արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս գրողը իր գողտրիկ ստեղծագործություններում ներկայացնում է պոլսահայ իրականությունը՝ դրան բնորոշ առանձնահատկություններով։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Գրիգոր Զոհրապը բազմաժանր գրող է: Գրել է վեպեր, նորավեպեր, արձակ և չափածո բանաստեղծություններ: Ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում է նորավեպը: Նրա երկերը թարգմանվել են 26 լեզվով: Զոհրապը նաև փաստաբան էր, իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: Գրիգոր Զոհրապի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Աննա Ազբեկյանի նովելները հրապարակվել են Հայաստանի գրական մամուլում : Մի քանի նովելներ թարգմանվել և հրապարակվել են ֆրանսերենով: Հայաստանում առանձին գրքով ներկայանում է առաջին անգամ: Նովելների ժողովածու, որ պատկանում է 2019-ին Փարիզի վեցերորդ շրջանի նովելների մրցույթի առաջին մրցանակին արժանացած մեր հայրենակցի գրչին, ով ստեղծագործում է սփյուռքում: