«Գրքի գողը» ավստրալիացի գրող Մարկուս Զուսակի վեպն է՝ գրված 2006 թվականին։ Գտնվել է «Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկ»-ում ավելի քան 230 շաբաթ։ Համանուն ֆիլմը էկրանավորվել է 2013 թվականին Բրայան Պերսիվալի կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել 13-ամյա Սոֆի Նելիսը։ Դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում՝ սկսված 1939 թվականի հունվարից։ Վեպի իրադարձությունները պատմում է Մահը։ Վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում․ նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Հրահանգներ գերեզմանափորերին»… Վեպը...
«Մարդը և մարտը» գիրքը նվիրված է արցախյան գոյամարտի մերօրյա հերոսներին: Ժողովածուն ամփոփում է 25 հերոսների մասին գրված պատմվածքներ՝ հիմնված իրական փաստերի վրա։ Հեղինակի հետ ընթերցողը մտնում է հերոսների տուն, ծանոթանում նրանց առօրյային, առաքելությանը, նրանց հետ սիրում է ու սպասում, տրտմում ու կարոտում, նրանց հետ ծառայում, նրանց հետ դառնում ապրելու ծարավ: Ժողովածուի ներսում մարդն է՝ հայ զինվորը, նրան թիկունքում սրտատրոփ սպասող մայրն ու մյուս հարազատները: «Մարդը եւ մարտը» պատմվածքների ժողովածուն գրված է գեղարվեստական գեղեցիկ լուծումներով, անակնկալ համեմատություններով ու վարակիչ հուզականությամբ: Գիրքը բուռն ապրումների և հույզերի, կարոտի և սիրո, սպասման ու հավատի մասին է:
«Անգլիացի պացիենտը» վեպի համար պատմական հիմք են հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի Հյուսիսաֆրիկան և Իտալական արշավները: Պատմությունը շարադրված է առանց ժամանակային հաջորդականության: Այն տեղափոխվում է անգլիացի պացիենտի հուշերից դեպի ներկան: Նա վիրավոր է և գտնվում է կանադացի ռազմական բուժքույր Հանայի խնամքի ներքո: Կամաց-կամաց նա վերհիշում է կտորներ իր վերապրածից անապատում, բայց դա դեռ չի կարողանում հիշել իր անունը: Այլոց խոսքերով նա եզրակացնում է, որ ինքն անգլիացի է, բայց իրականում է նա ամենևին այլ մարդ է… Վեպն արժանացել է Բուքերյան մրցանակի: 2018 թվականին վեպին շնորհվել է «Ոսկե Բուքեր», որ տրվել է Բուքերյան մրցանակաբաշխության 50-ամյակի առթիվ: Ընթերցողները քվեարկել են այս գրքի համար որպես...
Առաջին համաշխարհային պատերազմ: Առաջնագծում զոհվում են հազարավոր զինվորներ: Իսկ հեռու թիկունքում ընթանում է մեկ այլ պատերազմ՝ գաղտնի, եվրոպական հետախուզությունների չհայտարարված դիմակայությունը: Այստեղ վտանգն ավելի քիչ չէ, բայց խաղը մահվան հետ ավելի նուրբ է, քանի որ գաղտնի գործակալի հիմնական զենքն իր ուղեղն ու ռեակցիայի արագությունն է:
Ցարական Ռուսաստան, 1903 թվական: Վեպն սկսվում է փոքրիկ Յուրայի մոր՝ Մարիա Նիկոլաևնա Ժիվագոյի հուղարկավորության նկարագրությամբ: Մոր մահից հետո հոր կողմից վաղուց լքված լինելու պատճառով Յուրայի խնամքը ստանձնում է մորեղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Վեդենյապինը, որը փիլիսոփա էր, ուղղափառ եկեղեցու նախկին քահանա, իսկ այդ ժամանակ արդեն թղթակցում էր Վոլգայի առափնյա մի քաղաքում գտնվող ինչ-որ առաջադեմ լրագրի: Յուրայի հայրը՝ Անդրեյ Ժիվագոն, մի ժամանակ ունևոր մարդ է եղել, Մոսկվայի վաճառական ազնվականության անդամ, սակայն ընտանիքի միլիոնները վատնել է Սիբիրում՝ զբաղվելով խաղամոլությամբ և հարբեցողությամբ: Այդ ամառ տասնմեկամյա Յուրան և Նիկոլայ Նիկոլաևիչը ճանապարհորդում են Դուպլյանկա՝ մետաքսի հարուստ վաճառական Լավրենտի Նիկոլաևիչ Կոլոգրիվովի կալվածք: Նրանք այնտեղ Կոլոգրիվովին այցելելու համար չէ,...
1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ գրոհայիններին՝ ծերուկին, կնոջը և երկու տղամարդկանց։ Նախապատրաստումների ժամանակ ցուցադրվում է ՆՍԳԲԿ անդամ Շտեյնբրեները, ով ցանկանում էր բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։ Գրեբերը ստանում է երեք շաբաթյա հանգիստ։ Նա ուղարկվում է իր ծնողների մոտ՝ Վերդեն(Գերմանիա)։ Միայն հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Այն փողոցը, որտեղ ապրում էին նրա ծնողները, դարձել էր ավերակ, և քչերն էին ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ են գնացել շուրջ հազար մարդ։ Զբաղվելով ծնողներին փնտրմամբ՝...
«Ապրելու ապրիլ» գրքի գլխավոր հերոսները ապրիլյան պատերազմի մասնակիցներն են: Նրանք ականատեսի և մասնակցի աչքերով պատմում են անսպասելի սկսված քառօրյա պատերազմի՝ շատերին անհայտ մանրամասներ: Մերօրյա այս հերոսները, որոնք իրենց կարճատև կյանքի ընթացքում արդեն շատ բան են հասցրել տեսնել ու ապրել, չեն կարողանում առանց արցունքի հիշել իրենց մղած կենաց-մահու պայքարը հանուն հայրենիքի, հանուն իրենց կողքին գտնվող ընկերների: