«Խաչագողի հիշատակարանը» Րաֆֆու վեպերից մեկն է, որը գրել է 1869-1870-ական թվականներին։ «Խաչագող» բառը հայերենի ամենաամոթալի բնորոշումներից է, որ տրվել է սրբություն չճանաչող, ամբողջովին այլասերված ծպտյալ խաբեբաներին: Զազրելի հանցագործի այդ ճանապարհն է բռնում նաև Րաֆֆու վեպի հերոսը՝ Մուրադը. նա երկար տարիներ անհայրենիք թափառականի կյանքով է ապրում օտար ծագերում՝ իրար վրա բարդելով նորանոր ոճիրներ: Մուրադին ապականված միջավայրից օգնում է ազատվել երկու ճակատագրական հանդիպում: Վիքիպեդիա
Հայտնի ֆրանս գրող Ժան Օլիվյեի «Վիկինգների արշավանքը» վեպը ընթերցողին պահում է համաշխարհային պատմության կենտրոնում՝ թերթելով խիստ հետաքրքրաշարժ էջեր. 10-րդ դարավերջ, վիկինգների կողմից հայտնաբերված նոր հող, որը նրանք կանվանեն Վինլենդ: Գիրքը կօգնի բացահայտել վիկինգների արկածներն ու հասկանալ, թե ինչպես են նրանք հանդիպում նոր երկրում բնակվող ժողովուրդներին ու ինչ այլ իրադարձություններ են սպասվում նրանց:
Զարմանալի դեպքեր են կատարվել 20-րդ դարի առաջին կեսում։ Հանճարներն ու մեծագույն չարագործներն ապրել են կողք կողքի, հնարավոր է՝ հանդիպել փողոցներում ու սրճարաններում՝ նույնիսկ դեռևս չիմանալով, թե ինչ ճակատագրական դեր են խաղալու իրենք պատմության մեջ։ Կոմիտասը, Հիտլերը, Կոկո Շանելը, Սողոմոն Թեհլերյանը, պրոֆեսոր Ֆոսթերը և շատ այլք՝ միմյանց հետ փոխկապակցված, 1921 թվականի Փարիզի կտուրների տակ: Կարդացեք այս ամենը հանրահայտ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» բեսթսելլերի հեղինակ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» պիեսում
Ցարական Ռուսաստան, 1903 թվական: Վեպն սկսվում է փոքրիկ Յուրայի մոր՝ Մարիա Նիկոլաևնա Ժիվագոյի հուղարկավորության նկարագրությամբ: Մոր մահից հետո հոր կողմից վաղուց լքված լինելու պատճառով Յուրայի խնամքը ստանձնում է մորեղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Վեդենյապինը, որը փիլիսոփա էր, ուղղափառ եկեղեցու նախկին քահանա, իսկ այդ ժամանակ արդեն թղթակցում էր Վոլգայի առափնյա մի քաղաքում գտնվող ինչ-որ առաջադեմ լրագրի: Յուրայի հայրը՝ Անդրեյ Ժիվագոն, մի ժամանակ ունևոր մարդ է եղել, Մոսկվայի վաճառական ազնվականության անդամ, սակայն ընտանիքի միլիոնները վատնել է Սիբիրում՝ զբաղվելով խաղամոլությամբ և հարբեցողությամբ: Այդ ամառ տասնմեկամյա Յուրան և Նիկոլայ Նիկոլաևիչը ճանապարհորդում են Դուպլյանկա՝ մետաքսի հարուստ վաճառական Լավրենտի Նիկոլաևիչ Կոլոգրիվովի կալվածք: Նրանք այնտեղ Կոլոգրիվովին այցելելու համար չէ,...
«Սմբատ Գունդստաբլ» պատմավեպն ընդգրկում է Կիլիկիայի հզոր թագավորներից մեկի՝ Հեթում Առաջինի և նրա իմաստասեր, իրավագետ եղբոր՝ Սմբատ սպարապետի, գործունեության ժամանակաշրջանը, երբ դիվանագիտորեն դաշնակցելով մոնղոլների հետ, ոչ միայն կարողացան սանձել դրացի թշնամիներին՝ սելջուկ-թուրքերին, լատինական պետություններին, ավելի ուշ՝ եգիպտական մամլուքներին, այլև ընդարձակեցին երկրի սահմանները:
«Ղեբուբան կամ արքայի գործակալը» վեպը պատմում է Եդեսիայի առաջին քրիստոնյա արքա Աբգարի և Հայաստանում Արշակունյաց գահատոհմի հիմնադիր Տրդատ Ա-ի պատմական բուռն ժամանակաշրջանի մասին, թե ինչպես Հայոց աշխարհը կարողացավ անձնվեր հայրենասերների շնորհիվ անկախանալ Հռոմից: Վեպն առանձնանում է հետաքրքիր, ուրույն պատումով, դեպքերի հետաքրքիր զարգացմամբ, ինչը կլանում է ընթերցողին: Պատմավեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Ղեբուբան, սովորական բուժակից աճում, դառնում է թագավորի գաղտնի գործակալության նախարար՝ մեծ ներդրում ունենալով երկրում դավադրությունների բացահայտման գործում:
«Հայոց Գայլը» պատմավեպն օժտված է հետաքրքիր ու խիտ պատումով։ Այն արիների դեմ Վահանի առաջնորդած ազատագրական պայքարի մասին է, որը պսակվում է հայերի փառահեղ հաղթանակով։ Վեպի կերպարները ապրում են զգայական-հերոսական հարթությունում, որտեղ գլխավոր հերոսն առանձանում է իր ազգանվեր և պետականամետ գործունեությամբ։ Մի կողմից սպարապետը բացահայտ մարտահրավեր է նետում հզոր Պարսկաստանին, մյուս կողմից փորձում է դիմագրավել Բյուզանդիայի սարդահյուս խարդավանքներին։ «Սև-ճերմակի» աննախադեպ հակամարտությունն ի վերջո ավարտվում է «սպիտակի» հաղթանակով, և Արևելյան Հայաստանը հռչակվում է անկախ մարզպանութուն։
Ժամանակին Հովիկ Վարդումյանը հաջողեցրել է գրանցել մեր ազգային կենսագրության, Արցախյան գոյամարտի բոլոր կարևոր դրվագները, ու հիմա այդ գրառումները դարձել են վեպի սյուժեի հիմք: Վեպն իմաստավորում, արձանագրում ու պատմության համար պահում է մեր անցյալի մի հատվածի փաստավավերագրական նկարագիրը: Վեպի նյութը «Սուր ու խաչ» անունը կրող մարտական ջոկատի կենսագրության մի հատվածն է, որն առնչվում է ոչ միայն Արցախյան գոյամարտի, այլև լավի ու վատի, բարու ու չարի հակամարտության դաշտին: Վեպում միահյուսված են գեղարվեստական պատումը, միստիկան և վավերագրությունը: Առեղծվածային Մանուկի ծնունդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հեղինակը կերտել է Արցախյան հերոսամարտի պատմությունը: Գիրքը տպագրվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հովանավորությամբ:
«Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպում արտացոլվել է 1915 թվականին շապին-գարահիսարցիների հերոսամարտը ինքնության պահպանման համար, և թե ինչպես իթթիաթական վերնախավը ծրագրել, ապա և իրագործել է իր հայաջինջ քաղաքականությունը՝ մի ողջ ազգ կոտորելով ու աշխարհասփյուռ անելով: Վեպի սյուժեն զարգանում է իրական փաստերի ու կերպարների միջոցով: Անկանխատեսելի զարգացումների շնորհիվ հերոսները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ մաքառման ջիղը դառնում է գոյատևման երաշխիք, իսկ իմացյալ մահը բացում հավերժության դռները: «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպն իր ոճական առանձնահատկությունների շնորհիվ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ՝ մտորումների համար խոհակոսներ բացելով:
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը: «Սամվել» վեպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաև հայ ժողովրդի կյանքի նկարագիրը՝ բարքերը, սովորությունները, վարքականոնները, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու մտավոր ու բարոյական հատկանիշները, թերևս մի փոքր ծայրահեղացված: Վեպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց,...
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ու տոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց: «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Այն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ: «Վերք Հայաստանի» վեպը աշխարհաբար լեզվով առաջին ստեղծագործությունն է: Գրված է 19-րդ դարի հասարակության բոլոր խավերի համար հասկանալի ու մատչելի լեզվով, որն էլ ավելի է...
Արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» պատմավեպը (2008) նվիրված է Սարդարապատի հերոսամարտին: Վեպի համար հիմք է դարձել Սարդարապատի հերոսամարտի գեղարվեստական արտացոլանքը հանդիսացող «Արևը գեղեցիկ է մայրամուտին» (1974) վեպը, որի հեղինակը Կարայանի հայրն է: «Փրկություն» պատմավեպն արժանացել է հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի գնահատանքին և օրհնությանը:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
5-րդ դարի վերջում և 6-րդ դարի սկզբում Հայաստանի արևելյան մասում ստեղծվել էր հայկական մի փոքրիկ թագավորություն, որն իր գոյությունը նշանավորեց մշակութային, կրթական ու շինարարական վերելքով: Այստեղ ստեղծվեցին տարվա օրերի թվով եկեղեցիներ և դպրոցներ: Դա աննախադեպ երևույթ էր միջնադարյան իրականության մեջ: Այդ պետության կյանքը հայ ժողովրդի պատմության լուսավոր շղթայի մի օղակն է, որն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի “Վաչագան” պատմավեպում: