Արդի հայ դրամատուրգիայում իր ուրույն տեղն ունի Էլֆիք Զոհրաբյանը, որի ինքնատիպ պիեսները հաճախ են բեմադրվում պետական, ուսանողական թատրոնների կամ անտեպրիզային բեմերում: Նրա բազմաժանր թատերագրությունն աչքի է ընկնում դինամիկ երկխոսություններով, հեգնանքով, նուրբ անգլիական հումորով, բազմաշերտությամբ, գաղափարական հագեցվածությամբ, սատիրիկ տարրերով, դասականի ու արդիականի համադրմամբ: Գիրքը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն բեմադրության, այլ նաև ընթերցանության համար:
Զարմանալի դեպքեր են կատարվել 20-րդ դարի առաջին կեսում։ Հանճարներն ու մեծագույն չարագործներն ապրել են կողք կողքի, հնարավոր է՝ հանդիպել փողոցներում ու սրճարաններում՝ նույնիսկ դեռևս չիմանալով, թե ինչ ճակատագրական դեր են խաղալու իրենք պատմության մեջ։ Կոմիտասը, Հիտլերը, Կոկո Շանելը, Սողոմոն Թեհլերյանը, պրոֆեսոր Ֆոսթերը և շատ այլք՝ միմյանց հետ փոխկապակցված, 1921 թվականի Փարիզի կտուրների տակ: Կարդացեք այս ամենը հանրահայտ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» բեսթսելլերի հեղինակ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» պիեսում
Սրամիտ, հումորային և գրավիչ. երկրորդ հավաքածուն բացահայտում է Մոեմի ամբողջ տաղանդը: Այս պիեսները հանդիսանում են անգլիական սոցիալական հումորի և մելոդրամայի իրական գլուխգործոցներ:
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս են տեսնում ռուս հանճարեղ գրող Ա. Չեխովի ստեղծագործությունները: Գրքում զետեղված են մեծ գրողի մի շարք պատմվածքներ, ինչպես նաև «Երեք քույր» դրաման: Ռուսաստանի հայաբնակ վայրերում Չեխովն առնչվել է հայերի հետ, ծանոթացել նրանց սովորույթներին, տպավորությունները գրել ճամփորդական նոթերում ու նամակներում: Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը (1889թ), որն ընդգրկված է այս գրքում, մի հայ ընտանիքի պատմություն է:
Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի: «Խաթաբալա»կատակերգության մեջ ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամեն ինչ ապրանք է, այդ թվում` մարդը, ցույց է տվել փողի թագավորությունը, համատարած կեղծիքն ու խաբեությունը: Գրել է թիֆլիսահայ բարբառով: Գաբրիել Սունդուկյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Գրքում ընդգրկված են սիրված և հանրաճանաչ ռուս և բուլղար հեղինակների մանկական պիեսները Յուրի Սահակյանի թարգմանությամբ։ Դրանք աշխույժ ու սրամիտ լեզվամտածողությամբ և արկածներ սիրող հերոսների մասին պատմություններ են։ Գիրքը նախատեսված է ցածր և միջին տարիքի երեխաների, ինչպես նաև մանուկների հետ աշխատող մասնագետների համար:
Ժողովածուն ամփոփում է մանկական 4 թատերախաղ, որոնք նախատեսված են մանկապարտեզներում և կրտսեր դպրոցներում երեխաների ուժերով բեմադրելու համար: Նպատակ ունի զարգացնելու երեխաների սերը գեղեցիկի հանդեպ, երևակայությունը, գեղարվեստական ճաշակը և ստեղծագործական ներուժը՝ ներգրավելով արվեստի ևս մեկ ճյուղի մեջ:
«Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն» պիեսը հեղինակի խոհափիլիսոփայական ստեղծագործություններից է, որ ներկայացնում է կյանքի անցողիկության հարաբերականության տեսությունը՝ անդրշիրիմյան աշխարհից «վերադարձող» որդու կերպարով, որին կյանքից արտաքսել է հայրը: Պիեսը սյուժե չունի. գործողությունները գեղարվեստորեն մատուցվում են մոր և նրա չորս դուստրերի խորհրդածությունների միջոցով, որոնք, շոշափելով կյանքի ու բարոյականության ամենատարբեր հարցեր, սպասում են «վերադարձած» եղբոր արթնանալուն…