Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս...
Четыре года назад трое учеников престижной школы Сент-Амброуз обнаружили в лесу тело жестоко убитого учителя мистера Ларкина. Полиции так и не удалось найти преступника… Теперь в город возвращается любимица Ларкина — Бринн Галлахер, мечтающая о карьере криминального журналиста. Она твердо намерена узнать, кто же расправился с любимым всеми педагогом, у которого, казалось, не было врагов. Но так ли это на самом деле? Чем дальше продвигается расследование, тем больше Бринн узнает и о самом мистере Ларкине, и о возможных мотивах его убийства. Круг подозреваемых расширяется, и в него попадают трое ребят, нашедших тело. Но кто и по какой причине окажется убийцей?.....
Строгий учитель в наказание оставил пятерых старшеклассников в классе после уроков, но только четверо вышли оттуда живыми. Пятый, Саймон, — школьный изгой, жестоко мстивший своим обидчикам в Интернете, раскрывая их самые неприглядные секреты, — был найден мертвым. Полиция не сомневается в том, что это убийство. Под подозрение попадают все, ведь у каждого есть что скрывать. Но кто из четверых юношей и девушек — убийца? Бронвин — круглая отличница, поступающая в «Лигу плюща»? Эдди — первая красавица школы, блондинка из рекламы шампуня? Нейт — юный преступник, находящийся на испытательном сроке? Купер — восходящая звезда бейсбола с лицом и фигурой Капитана Америки, кумир девушек? У каждого из них были свои причины избавиться от Саймона. Но кто же пошел на преступление? Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են...
Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը...
Գյուղական խաղաղ բնակավայրի չորս թոշակառուներ՝ մոտ ութսուն տարեկան, շաբաթը մեկ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործերը։ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը եւ Իբրահիմն իրենց անվանում են «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»: Մի օր էլ լսում են, որ իրենց ավանում իրական հանցագործություն է կատարվել. սպանվել է ավանի շինարարը, իսկ դիակի կողքին առեղծվածային լուսանկար են գտել: Սպանությունների ակումբն անմիջապես գործի է անցնում։ Շուտով դիակների թիվը ավելանում է։ Հանճարեղ քառյակը կհասցնի՞ բացահայտել մարդասպանին, քանի ուշ չէ: Վիքիպեդիա, Goodreads
Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։
Ահասարսուռ սպանությունների շարքը ցնցում է Կասաբլանկան: Ամերիկյան սերիական մարդասպաններով ոգեշնչված հանցագործը մեկ քայլ առաջ է ոստիկաններից և հմտորեն վերացնում է բոլոր հանցանշանները: Քաղաքում վախն է սփռվում, բոլորը խոսում են ազատության մեջ գտնվող սերիական մարդասպանի մասին, որը դաժանաբար խեղում և անդամահատում է զոհերի մարմինները: Խուզարկու Հանաշը մեծ արագությամբ, վեցերորդ զգայարանը գործի դնելով է բացահայտում բոլոր սպանություններն ու որսում մեղավորներին, բայց այս անգամ նա հայտնվել է փակուղում: Խուզարկուն համոզված է, որ մարդասպանը մի օր կսխալվի, և ինքը, «մուկ ու կատու» խաղալով, ի վերջո պատին կսեղմի սառնասիրտ հանցագործին: Բայց մարդասպանը ասես ծաղրում է հռչակավոր խուզարկուին, և թվում է՝ Հանաշն այդպես էլ չի գտնելու...
«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Հավաքածուում ընդգրկված են հանրահայտ ռուս-ամերիկական գրող, XX դարի դասարական Վլադիմիր Նաբոկովի երկու ստեղծագործություն: Երկուսում էլ գործողույունները տեղի են ունենում Գերմանիայում 1920-ական թվականներին երկրորդ կեսին: Հետաքրքիր սիրային-քրեական սյուժեներ, որոնք կստիպեն Ձեզ սրտի դողով կարդալ մինչև վերջին տողը:
Ռուս գրող Վառլամ Շալամովի «Կոլիմյան պատմությունները» դժվար է միանշանակորեն ինքնակենսագրական որակել: Ե՛վ իր, և՛ բախտակիցների մասին հեղինակը գրում է դիտորդի թվացյալ սառնասրտությամբ, առանց զգայական հոգեցունց վայրիվերումների: «Սարսափի աշխարհի» թրատող ցավն ընթերցողին է վերապահված:
Պատմությունը Բլեյզ մականվամբ Կլայտոն Բլեյսդելա-կրտսերի վերջին հանցագործության մասին է, մարդ որը ունի մտավոր զարգացման խախտում։ Բլեյզը նախատեսում էր գողանալ հարուստ ընտանիքից նորածնին և փոխարեն վերցնել գումար, բայց գողանալով երեխային չի ցանկանում հետ վերադարձնել… Վեպն առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին Ռիչարդ Բախման կեղծանվամբ։ Ստեղծման պատմությունը Վեպի առաջին տարբերակը գրվել է 1973 թվականին, բայց Քինգը չէր շտապում հրատարակել այն՝ համարելով այն չստացված։ 2006 թվականին հեղինակը Մեն նահանգի Ֆոգլեր համալսարանի գրադարանի արխիվներում գտել է «Բլեյզի» տեքստը (անգլ.՝ University of Maine’s Fogler Library) և որոշել չափից շատ աշխատելով հրատարակել վեպը։ «Բլեյզ» վեպի ստեղծման պատմությունը գրված է գրքի նախաբանում («Բացելով բոլոր փակագծերը»)։ Վադիմ Էրլիխմանը,...
Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։ Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ...