Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված բազմաժանր վեպն է։ Վեպի կենտրոնում հերոսի բացառիկ հոտառությունն է և այն զգայական իմաստը, որ բույրերը կրում են իրենց մեջ։ Սա մի պատմություն է մարդկային հոգու ինքնության, հաղորդակցման և բարոյականության մասին։ Գլխավոր հերոսը Ժան֊Բատիստ Գրենույն է՝ 18-֊րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, ով ծնվում է բացառիկ հոտառության զգացողությամբ, աշխարհը ճանաչում է բույրերով և ի վիճակի է տարբերակել գրեթե դրանք բոլորը։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, ում բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան։ Թարգմանված լինելով 48 լեզուներով և ունենալով 20 միլիոնից ավելի վաճառված օրինակ՝ «Օծանելիք»-ը...
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
Պատմությունը ներկայացվում է 3 կանանց՝ Ռեյչելի, Աննայի և Մեգանի կողմից: 32-ամյա Ռեյչել Ուոթսոնը խնդիրներ ունի՝ կապված ալկոհոլ օգտագործելու հետ: Ամեն օր նա գնացքով մեկնում է Լոնդոն՝ կարծես թե աշխատանքի, բայց իրականում նա ուղղակի տպավորություն է ստեղծում: Գնացքով գնալիս Ռեյչելն ամեն անգամ պատուհանից դիտում է մի ամուսնական զույգի, որին նա իր համար անվանում է Ջեսս և Ջեյսոն: Նրանք ապրում են իր նախկին տնից ոչ հեռու, որտեղ ինքն ապրում էր ամուսնու՝ Թոմի հետ, և որն այժմ ապրում է այնտեղ իր նոր կնոջ՝ Աննայի և երեխայի հետ: Ռեյչելը շատ ծանր է տանում ամուսնալուծությունը, որը, ինչպես ինքն է կարծում, հենց ինքն էլ հրահրել է:...