Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է...
Նա հավաքում էր թիթեռնիկներ, մինչ այն պահը, երբ իր համար ավելի խոշոր զոհ գտավ՝ Միրանդին՝ գեղարվեստական ուսումնարանի ուսանողուհուն, ով թիթեռնիկի պես անօգնական էր: Նա միայնակ տղամարդ է, ով հարստացել է ձիարշավի շնորհիվ, և նա վաղուց է հետևում աղջնակին, բայց չի խիզախում մոտենալ և զրուցել: Ծանոթությունը տեղի կունենա ավելի ուշ՝ նկուղում: Աղջիկը կլինի գերին, իսկը նա՝ գերեվարողը…
Երեխաների երևակայության ֆենոմենի ամենամռայլ և ամենաարտասովոր կերպարներն ու դեպքերը թաղվում են հասունությամբ և շնչում հուշերում: Ի՞նչը կարող է վերադարձնել նրանց: Առեղծվածային անցյալը տասնչորս տարի անց վերադառնում է՝ մեկ ընդհանուր պատմության շուրջ միավորելով յոթ տարբեր ճակատագրեր: «Գնացք դեպի Արևմուտք»-ը ֆանտաստիկա չէ, սա վեպ է, որում ընթերցողը հնարավորություն ունի հետևելու դինամիկ և լարված սյուժեին՝ որսալով այն սահմանագիծը, որտեղ ավարտվում է իրականությունը և սկսվում միստիկան:
Փարիզյան Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում սպանվել է Վիլհելմ Գետցը՝ տղաների երգչախմբի ղեկավարը: Տաճարի այցելու, ոստիկանության թոշակառու սպա Կասդանը, չսպասելով պաշտոնական հետախուզությանը, սկսվում է իր սեփական հետախոզությունը: Գործին ընթացքում ի հայտ է գալիս տարօրինակ մի հանգամանք. այն երգչախմբերում, որոնք ղեկավարել է Գետցը, անհետացել են մի քանի պատանիներ: Եվս մեկ ոչ պակաս տարօրինակ հանգամանք է ի հայտ գալիս. բոլոր այդ դեպքերն այս կամ այն կերպ կապված են զարմանալի «Միզերերե» խորալի հետ…
Հոգեբանական թրիլերների «թագուհի» Դաֆնա Դյումորիեի հանրահայտ «Թռչուններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվանականին «Խնձորենի» անվան տակ, իսկ 1953 թվականին՝ «Համբուրիր ինձ կրկին, անծանոթ» անվան տակ: Բացի հիմնական 6 պամտվածքներից այս հավաքածուում տեղ է գտել նաև «Счастливого Рождества» պատմվածքը, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն: Կարելի է երկար վիճել Դաֆնա Դյումորիեի պամտվածքների շուրջ, բայց եթե ցանկանում ադրենալինի անսպառ քանակ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Երբ Ստեֆան Կորսոյին հանձնարարեցին հետաքննել գիշերային ակումբի երկու աղջիկների սպանությունը, նա կարծում էր, որ դա հերթական սերիական մարդասպանի գործ է: Բայց դետեկտիվը սխալվում էր: Դա դուելի կոչ էր՝ ուղղված անձամբ իրեն: Սպասվում էր մահացու մարտ: Գլխավոր կասկածյալը՝ հանրահայտ նկարիչ Ֆիլիպ Սոբեսկին, ով 17 տարի ազատազրկված է եղել թալանի և սպանության համար, բացարձակ վստահ է իր ալիբիի վրա: Որքան երկարում է հետաքննությունը, այնքան շատ են Կորսոն ու նրա գործընկերներն ընկղմվում սարսափելի աշխարհ, որտեղ դաժան պոռնոգրաֆիան և զոհին կապելու հին ճապոնական արվեստը դեռ ամենևին դաժանության գագաթնակետը չեն: Բայց հնարավո՞ր է արդյոք պահպանել գիտակցությունն ու հոգին, երբ ցավից հաճույք ստանալը թաքնված է հանրահայտ...
Մոտ ապագայի աշխարհից փանկ-առաքյալի մասին ասք՝ վկայակոչված նրա աշակերտներով: Ռենտ ածականով Բեսթեր Քեյսիի կյանքը, ում կարգախոսն է՝ «Ապրիր արագ, մահացիր երիտասարդ և տար քեզ հետ գերեզման այնքան մարդ, որքան կարող եք»: Պատմություն փոքրիկ քաղաքների աշխարհի հերոսներից մեծագույնի մասին: Քաղաքներ, որտեղ մարդիկ բաժանվում են երկու մասի՝ «Ցերեկայիններ»՝ օրենքին ենթարկվողներ, և «Գիշերայիններ»՝ անօրինականներ: Լեգենդ ատելության և խելագարության, սիրո և ազատության մասին:
Որպես հեռուստաասղտեր՝ նրանք իրենց գաղտնիքները կիսեցին միլիոնավոր մարդկանց հետ: Արտերկրում նրանք սովորական մարդիկ էին` իրենց կյանքով, տներով, երազանքներով, սիրով… Երբ «Մանհեթեն» նոր հեռուստասերիալը մեկնարկեց, այն առաջարկում էր ավելին, քան պարզապես վարկանիշ բարձրացնելու հնարավորություն: Ներգրավված աստղերի համար դա նշանակում էր նոր շանս, եթե նրանք պատրաստ են վճարել գինը: Սաբինա Քվարլեսը սիրելու երկրորդ շանս ստացավ, երբ թվում էր՝ կյանքն ավարտված է: Բիլ Ուորվիքի համար դա փրկություն էր այն խճճված իրավիճակից, որում հայտնվել էր: Եվ մինչ հադիսատեսը ուշադիր հետևում էր սյուժեի զարգացմանը, դերասանների կյանքը փոխվում էր…
Երբ Սեմ Ուոքերը Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձավ տուն և իր հետ բերեց ֆրանսուհի հարս, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նրանց հեքիաթային սերը կավարտվի կործանարար ողբերգությամբ: Իննամյա Հիլարին՝ Ուոքերների մեծ երեխան, հուսահատ պահում է իր քույրերին՝ հինգամյա Ալեքսանդրային և փոքրիկ Մեգանին: Սակայն մինչ տարվա ավարտը նրանք նույնպես կզրկվեն իրենց մեծ քույրիկից: Հուսասհատ Հիլարին երդվում է, որ մի օր նա կհասնի մարդուն, ով քանդել է իր ընտանիքը, և կգնտի իր քույրերին…
1999 թվականի ամռանը Կիտն իր ընկերուհի Լորայի հետ մեկում է փառատոնի, որպեսզի տեսնեն արևի ամբողջական խանգարումը: Նույն օրը Լորան դառնում է բռնաբարության ականատես և, հավատալով Բեսս անունով վախեցած զոհին, սուտ ցուցմունքներ է տալիս դատարանում: Մեղադրալին դատելուց հետո Բեսսը սկսում է անընդհատ զանգահարել Լորային և հանդիպում պահանջել: Լորան սկսում է կասկածել՝ արդյո՞ք Բեսսը զոհ է… Տասնհինգ տարի անց Կիտն ու Լորան այլ անուններով ապրում են ուրիշ քաղաքում՝ խուսափելով ծանոթություններից: Բայց վաղ թե ուշ նրանք պետք է առերեսվեն իրենց անցյալին: Ինչի՞ են նրանք պատրաստ, որպեսզի փրկեն իրենց կյանքը և ապացուցեն բոլորին, որ անմեղ են…
Բազմաթիվ վեպերի հեղինակ Սթիվեն Քինգը համարվում է նաև սեղմ արձակի վարպեր: Չէ՞ որ հենց նովելի համար նա արժանացավ Օ. Հենրիի անվան մրցանակի: Քինգի պատմվածքների այս նոր հավաքածուն յուրօրինակ գիրք է: Վարպետն առաջին անգամ «բացում է իր արվեստանոցի դռներն» ընթերցողի առաջ: Զարմացնող և սարսափազդու, երևակայությունը գրգռող և ասես կանխատեսող. այս պատմվածքները փոքրիկ գլուխգործոցներ են, որոնք կարող էր գրել միայն Քինգը:
Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված բազմաժանր վեպն է։ Վեպի կենտրոնում հերոսի բացառիկ հոտառությունն է և այն զգայական իմաստը, որ բույրերը կրում են իրենց մեջ։ Սա մի պատմություն է մարդկային հոգու ինքնության, հաղորդակցման և բարոյականության մասին։ Գլխավոր հերոսը Ժան֊Բատիստ Գրենույն է՝ 18-֊րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, ով ծնվում է բացառիկ հոտառության զգացողությամբ, աշխարհը ճանաչում է բույրերով և ի վիճակի է տարբերակել գրեթե դրանք բոլորը։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, ում բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան։ Թարգմանված լինելով 48 լեզուներով և ունենալով 20 միլիոնից ավելի վաճառված օրինակ՝ «Օծանելիք»-ը...
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
Պատմությունը ներկայացվում է 3 կանանց՝ Ռեյչելի, Աննայի և Մեգանի կողմից: 32-ամյա Ռեյչել Ուոթսոնը խնդիրներ ունի՝ կապված ալկոհոլ օգտագործելու հետ: Ամեն օր նա գնացքով մեկնում է Լոնդոն՝ կարծես թե աշխատանքի, բայց իրականում նա ուղղակի տպավորություն է ստեղծում: Գնացքով գնալիս Ռեյչելն ամեն անգամ պատուհանից դիտում է մի ամուսնական զույգի, որին նա իր համար անվանում է Ջեսս և Ջեյսոն: Նրանք ապրում են իր նախկին տնից ոչ հեռու, որտեղ ինքն ապրում էր ամուսնու՝ Թոմի հետ, և որն այժմ ապրում է այնտեղ իր նոր կնոջ՝ Աննայի և երեխայի հետ: Ռեյչելը շատ ծանր է տանում ամուսնալուծությունը, որը, ինչպես ինքն է կարծում, հենց ինքն էլ հրահրել է:...