«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի (մ.թ.ա. 496–406) երեք նշանավոր «թեբեական» ողբերգությունները` «Էդիպուս արքա» (որի հիման վրա է առաջացել «էդիպյան բարդույթ» արտահայտությունը), «Էդիպուսը Կոլոնոսում» (Սոֆոկլեսի վերջին երկը) և «Անտիգոնե» (երեքն էլ` նոր թարգմանությամբ ու մանրակրկիտ ծանոթագրություններով. «Էդիպուսը Կոլոնոսում» ողբերգությունը հայերեն հրատարակվում է առաջին անգամ): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Սոֆոկլեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և ողբերգությունների կառուցվածքային հատկանիշները:
Շեքսպիրի «Օթելլո»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ: