Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի,...
Գիրքն աչքի է ընկնում մի յուրահատկությամբ: Սովորաբար նկարիչները գեղարվեստական գրքեր ձևավորելու նպատակով նախ ծանոթանում են դրանց բովանդակությանը՝ աշխատելով հնարավորինս հարազատ մնալ հեղինակի մտահղացումներին: Մինչդեռ ճանաչված գրող Էլդա Գրինը գրքում ընդգրկված պատմվածքները ստեղծել է նկարիչների կտավների ազդեցության տակ՝ արտահայտելով իր անհատական ընկալումներն ու զուգորդումները, տալով նկարների բովանդակության իր մեկնաբանությունները: Բոլոր նկարները ներկայացված են համապատասխան պատմվածքներում:

Սույն ժողովածուում զետեղված գրեթե բոլոր պատմվածքները միավորվում են հատկանշական մի ընդհանրությամբ: Դա սեփական երկրի, սեփական կենսագրության ու սեփական ճակատագրի տնօրինումից ակամա զրկված, լուսանցքում հայտնված մարդու կերպարն է, նրա ապրումների հանրագիտարանը: Որոշ պատմվածքներ նախապես լույս են տեսել տարբեր ժողովածուներում և մամուլում: