Վեպում գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում (1715—1723)։ Պատմվում է ազնվական երիտասարդ դե Գրիյոյի կյանքի մասին։ Լինելով 17 տարեկան պատանի` նա Ամյենեում ավարտում է փիլիսոփայության բաժինը։ Ճեմարանում, որտեղ նա սովորում էր, ուներ նվիրված ընկեր` Տիբերժը, ով երեք տարով մեծ էր իրենից։ Քննությունների հաջող հանձնելուց հետո դե Գրիյոն պատրաստվում էր վերադառնալ հոր մոտ, սակայն հանդիպում է մի հիասքանչ անծանոթուհու, ով հանրակառքով ժամանում էր քաղաք։ Դա Մանոն Լեսկոն էր, ում ծնողները որոշել էին ուղարկել կուսանոց։ Դե Գրիյոն առաջին հայացքից խենթի պես սիրահարվում է նրան և փորձում է համոզել աղջկան փախչել իր հետ։ Տիբերժը դրական արձագանք չի տալիս նրա մտադրությանը, սակայն դե Գրիյոն...
Բրեմ Սթոքերը բազմաթիվ գրքեր է գրել, որոնք իր ժամանակում մեծ համբավ են բերել գրողին: Բայց անմահության է արժանացել միայն մեկ վեպի շնորհիվ՝ «Դրակուլա»: Մինչ այդ էլ բազմաթիվ գրքեր են գրվել վանպիրների մասին, բայց այս մեկը դարձավ դասական, ժանրի էտալոն: Այն սկիզբ դրեց վամպիրների մասին գրականության մեծ ալիքի, որը շարունակվում է մինչ օրս: Գրքի ամենահայտնի էկրանավորումը կինոռեժիսոր Ֆ.Ֆ. Կոպպոլայի համանուն ֆիլմն է: Սթոքերը կարողացել է համադրել տարբեր ժամանակներ՝ միջնադարից մինչ իր օրերը, և տարբեր աշխարհներ՝ գաղտնիքներով ու սարսափներով լի Տրանսիլվանիայից մինչև հարմարավետ Լոնդոն: Իսկ ամենակարևորը՝ նա ստեղծել է նոր միֆական հերոս բոլոր ժամանակների համար:
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
«Կարմիր շուշանը» ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի վեպն է՝ հրատարակված 1894 թվականին։ Վեպը ներկայացնում է քաղաքական գործչի ու նրա կնոջ պատմությունը, Ֆլորենցիա կատարած ճանապարհորդությունը։ Այս յուրահատուկ վեպը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ հիմնված է հեղինակի և տիկին դե Կիլավետի միջև եղած սիրային կապի վրա։ Գրքի հայերեն առաջին հրատարակության մեջ քաղաքական նկատառումներով չի գրվել թարգմանչի անունը: Թարգմանիչը Երվանդ Մեսիայանն է, որը իր ստեղծագործական կյանքի զգալի հատվածը նվիրել է Անատոլ Ֆրանսի ստեղծագործությունների ուսումնասիրմանը:
Երկու արքայազներ ճանապարհ են ընկնում իրենց համար հարսնացուներ փնտրելու: Շատ չանցած՝ նրանք հանդիպում են երկու գեղեցկուհի փերիների՝ արքայադուստր Ռովենային եւ արքայադուստր Լիզեթին: Արքայազներին թվում է, թե իրենց որոնումներն ավարտված են: Սակայն ինչ–որ բան այն չէր: Ավագ արքայադուստրը, նախանձելով կրտսեր քրոջը, նրան չար կախարդանքի է ենթարկում: Ինչպե՞ս ազատել նրան այդ կախարդանքից:
Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է: Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով: