Պատմությունը Բլեյզ մականվամբ Կլայտոն Բլեյսդելա-կրտսերի վերջին հանցագործության մասին է, մարդ որը ունի մտավոր զարգացման խախտում։ Բլեյզը նախատեսում էր գողանալ հարուստ ընտանիքից նորածնին և փոխարեն վերցնել գումար, բայց գողանալով երեխային չի ցանկանում հետ վերադարձնել… Վեպն առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին Ռիչարդ Բախման կեղծանվամբ։ Ստեղծման պատմությունը Վեպի առաջին տարբերակը գրվել է 1973 թվականին, բայց Քինգը չէր շտապում հրատարակել այն՝ համարելով այն չստացված։ 2006 թվականին հեղինակը Մեն նահանգի Ֆոգլեր համալսարանի գրադարանի արխիվներում գտել է «Բլեյզի» տեքստը (անգլ.՝ University of Maine’s Fogler Library) և որոշել չափից շատ աշխատելով հրատարակել վեպը։ «Բլեյզ» վեպի ստեղծման պատմությունը գրված է գրքի նախաբանում («Բացելով բոլոր փակագծերը»)։ Վադիմ Էրլիխմանը,...
Քլայդ Գրիֆիտսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։ Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում: Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է (թեև առաջին հանդիպումից հետո Քլայդն անմիջապես...
Դեյվիդ Բալդաչչին աշխարհահռչակ դետեկտիվների հեղինակ է: Նրա գրքերն արդեն երկար տարիները չեն լքում բեսթսելլերների ցանկերը: Սույն գրքում տաղանդավոր ֆուտբոլիստ Ամոս Դեքերը ստիպված է ընդմիշտ հրաժեշտ տալ սպորտին: Բայց նա ունի սուպերունակություն՝ կատարյալ հիշողություն: Դրա շնորհիվ Դեքերը դարձավ անփոխարինելի ոստիկան. ոչ մի փաստ չի մնում չստուգված, ոչ մի հանցանշան՝ չստուգված: Շուտով Դեքերը սկսում է աշխատել FBR-ում, և միանգամից խնդիրներ է ստեղծում նրանց համար՝ ստիպելով վերանայել Մելվին Մարսի գործը, ով արդեն 20 տարի է ազատազրկված է և սպասում է մահապատժի ծնողների սպանության համար: Հանկրածակի Մելվինին ազատ են արձակում, և մեկ այլ անձ մեղքն իր վրա է վերցնում…
Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։ Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ...
“«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ անվանումը մտել է անգլերեն լեզվի բառապաշար որպես «Ջեքիլ և Հայդ» արտահայտություն, որը վերաբերում է երկակի բնույթի տեր մարդկանց՝ երբեմն շատ բարի, երբեմն էլ՝ ապշելու աստիճանի չար: Անգլերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը:”