«Պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն» բառարանը պարունակում է շուրջ 14 հազար առօրյա գործածվող կարեւորագույն բառեր։ Այն նախատեսված է երկու ժողովուրդների լեզուներն ու մշակույթն ուսումնասիրող ուսանողների եւ գործարարների համար: Աշխատության նպատակը բառարանից օգտվելու մատչելիությունն է։ Այստեղ տեղ են գտել երկու լեզուներում ամեն օր օգտագործվող բառերը, որոնց իմաստը բացատրվում է կարճ ու կոնկրետ։
Հայերեն-արդի եբրայերեն թեմատիկ բառարանն Իսրայելի պետական լեզվին նվիրված առաջին հայալեզու բառարանն է: Այն բաղկացած է ավելի քան 80 թեմայից: Բառարանը պարունակում է թեմատիկ՝ կենցաղայինից ընդհուպ մասնագիտական տարբեր ոլորտներին առնչվող բառապաշար: Բառարանը հասցեագրված է բուհերի արևելագիտական, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներին, լեզվաբանությամբ, սեմագիտությամբ զբաղվող գիտանականներին, եբրայերենով հետաքրքրվող բոլոր անհատներին:
«Օքսֆորդի մանկական հայերեն-անգլերեն պատկերազարդ բառարանը» օտար լեզու սովորելիս բառապաշարը հարստացնելու և գիտելիքներն ընդլայնելու հիանալի միջոց մանուկների համար: ▲ Ավելի քան հազար բառ՝ հայերեն և անգլերեն ▲ Նկար յուրաքանչյուր բառի համար ▲ Բառեր՝ մարդկանց, սպորտի, ժամանցի և կենդանիների մասին ընդգրկուն թեմաներից մինչև շրջակա միջավայր և տիեզերք
«Հայ մանկավարժական հանրագիտարան» եռահատորյակի երրորդ գիրքը՝ «Մանկավարժական բառարանը», ամբողջական, համապարփակ մանկավարժական բացատրական բառարանն է, որը ներառում է մանկավարժական, փիլիսոփայական, հոգեբանական հասկացություններ, որոնց ճանաչումը և իմացությունն անհրաժեշտ են մանկավարժության ոլորտի մասնագետներին և ուսանողներին: Բառարանում զետեղված են արդի փուլում շրջանառվող մանկավարժության գրեթե բոլոր հասկացությունները, տրված են դրանց ոչ միայն սահմանումներն ու բացատրությունները, այլև ներկայացված են այդ սահմանումների օտարալեզու հիմքերը (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և այլն): «Մանկավարժական բառարանը» հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, ուսանողությանը և կրթության հարցերով շահախնդիր մարդկանց: