«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
«Մաֆալդան և ընկերները». Մաֆալդան խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է՝ տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից: Մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ՝ շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին: