«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
«Մաֆալդան և ընկերները». Մաֆալդան խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է՝ տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից: Մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ՝ շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին:
Գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելո ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին։ Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝...
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1933-1935 թթ. Մեծ ճգնաժամի տարիներին Ալաբամա նահանգի մտացածին «հոգնած հին քաղաքում»՝ Մեյքոմում: Վեպի գլխավոր հերոսուհին Ջին Լուիզ Ֆինչն (Սրաչուկ) է, ով ապրում է իր մեծ եղբոր՝ Ջիմի և այրիացած հոր՝ Աթիքըսի հետ, ով միջին տարիքի իրավաբան է: Ջիմն ու Սրաչուկը ընկերանում են մի տղայի հետ, որի անունը Դիլ էր, ով ամեն ամառ իր հորաքրոջ հետ այցելում է Մեյքոմ: Երեք երեխաները վախեցած և ահաբեկված են իրենց մեկուսացած հարևանից՝ Արթուր «Բոբո» Ռադլիից: Մեյքոմի մեծահասակները անվստահությամբ են խոսում տղայի մասին, իսկ շատերը նրան տարիներով չեն տեսել: Երեխաները լրացնում են մեկը մյուսի պատկերացումները՝ կապված տղայի արտաքինի, նրա փակված լինելու...