Էլեկտրոնային գրքում ներկայացված են Արցախ աշխարհի առավել հայտնի և տպավորիչ հուշարձանները` Ջերմաջուրն ու Հունոտի կիրճի մամռոտ քարը, նախամարդու ապաստան դարձած Ազոխի քարանձավը, հնագույն Տիգրանակերտն ու Ծիծեռնավանքը, միջնադարյան Դադի ու Երից մանկանց վանքերը և, իհարկե, չքնաղ մարգարիտ Գանձասարը: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7
Հայ մանկավարժական հանրագիտարանի քառահատորյակի առաջին գիրքը՝ “Հայ մանկավարժության նշանավոր դեմքեր” խորագրով, հայ մանկավարժության պատմության մեջ առաջին աշխատանքն է, որն ամփոփում է հայ դպրոցի և մանկավարժական մտքի զարգացման գործի նվիրյալների վաստակն ու գիտամանկավարժական գործունեությունը հին շրջանից մինչև մեր օրերը: Աշխատությունը հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, հայագիտության և կրթության հարցերով շահախնդիր բոլոր մարդկանց:
Գիրքը համաշխարհային մտքի գանձարան է, որտեղ հավաքված են տարբեր ժամանակների մեծագույն մտածողների, հայ և արտասահմանյան գրողների, գիտնականների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ժողովուրդների ասույթները, մտքերը: Գրքում կան նաև բառախաղեր, կատակներ, զրույցներ, հանրագիտարանային, հետաքրքրաշարժ տեղեկություններ, թևավոր արտահայտություններ, պատկերավոր դատողություններ, սահմանումներ: Այստեղ ամփոփված է շուրջ հինգ հազար ասույթ և հանրագիտարանային չորս հարյուր հոդված:
Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները: