Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տարբեր գավառների և տարբեր խավերի տարազներ: Ալբոմը կհետաքրքրի ինչպես ազգագրագետներին և հագուստի դիզայներներին, այնպես էլ՝ շահագրգիռ լայն հասարակությանը:
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմն ընդհանրացված տեսքով առաջին անգամ ներկայացնում է 18 դարի վերջից մինչև 20-րդ դ. դարասկզբի հայ հասարակության տարբեր խավերի տղամարդու, կնոջ և երեխայի շուրջ 200 ազգային տարազի մանրակրկիտ պատկերազարդումներ (149 նկար), հոգևորականների ու ֆիդայինների հագուստներ, նաև առաջաբան, ծանոթություններ և տերմինաբանական բառարան: Այն մեծ ներդրում է ազգային տարազի ուսումնասիրման բնագավառում: Ալբոմը նախատեսված է մասնագետների և արվեստասեր լայն շրջանների համար:
«Իմ Երևան» գրքում հավաքված 437 լուսանկարները պատկերում են Երևանը 1990-2018 թթ.: Հեղինակները ձգտել են ստեղծել բազմադեմ և փոփոխվող, սակայն ամբողջական և ծանոթ քաղաքի պատկերը:
Ջեք Նիկոլսոնն արդեն երեսունն անց էր, և ընդամենը 10 տարի էր կինոյի մեջ, երբ «Easy Rider» ֆիլմը նրան հայտնի դարձրեց: Այնուհետև ժամանակի ընթացքում բացասական դերերը նրան դարձրեցին աշխարհի ամենահայտնի դեմքերի մեկը: Հաճախ նա անգամ հրաժարվում է մեծ հոնորարներից՝ ավելի ռիսկային ֆիլմերում խաղալու համար:
Գուստավ Կլիմտ ավստրիացի նկարիչ էր, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով: Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: Ամբողջովին նկարազարդված այս գրքում տեղ են...
Ալբոմը ներկայացնում է նկարիչ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական ստեղծագործութունները: Լեմս Ներսիսյանի զգացմունքների ամենաբնական շարունակությունն են նրա իմպրեսիոնիստական բնանկարներն ու նատյուրմորտները:
«Երևան. ճեպանկարների գիրքը» ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի...