«Իմ Երևան» գրքում հավաքված 437 լուսանկարները պատկերում են Երևանը 1990-2018 թթ.: Հեղինակները ձգտել են ստեղծել բազմադեմ և փոփոխվող, սակայն ամբողջական և ծանոթ քաղաքի պատկերը:
«Сергей Параджанов. MAESTRO» ալբոմում տեղ են գտել հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 181 աշխատանքները: Գիրքը բաղկացած է 5 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ներածություն, արվեստագետի աշխատանքներն ու դրանց նկարագրությունները, որոնք կազմվել են արվեստաբանական վերլուծությամբ և պարունակում են հարազատների, ընկերների, գործընկերների հուշերը, ինչպես նաև կինոսցենարների հատվածներ:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ: