Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տարբեր գավառների և տարբեր խավերի տարազներ: Ալբոմը կհետաքրքրի ինչպես ազգագրագետներին և հագուստի դիզայներներին, այնպես էլ՝ շահագրգիռ լայն հասարակությանը:
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմն ընդհանրացված տեսքով առաջին անգամ ներկայացնում է 18 դարի վերջից մինչև 20-րդ դ. դարասկզբի հայ հասարակության տարբեր խավերի տղամարդու, կնոջ և երեխայի շուրջ 200 ազգային տարազի մանրակրկիտ պատկերազարդումներ (149 նկար), հոգևորականների ու ֆիդայինների հագուստներ, նաև առաջաբան, ծանոթություններ և տերմինաբանական բառարան: Այն մեծ ներդրում է ազգային տարազի ուսումնասիրման բնագավառում: Ալբոմը նախատեսված է մասնագետների և արվեստասեր լայն շրջանների համար:
«Իմ Երևան» գրքում հավաքված 437 լուսանկարները պատկերում են Երևանը 1990-2018 թթ.: Հեղինակները ձգտել են ստեղծել բազմադեմ և փոփոխվող, սակայն ամբողջական և ծանոթ քաղաքի պատկերը:
Այս եռալեզու հրաշք գիրքը կօգնի Ձեր փոքրիկներին սովորել այբուբենը, թվերը, գույները, մասնագիտությունները, ծանոթանալ կենդանիներին ու թռչուններին և ստանալ տարբեր գիտելիքներ: Պատկերված մեծ նկարազարդումների շնորհիվ ուսուցման ընթացքը կդառնա ավելի հետաքրքիր ու տպավորիչ: «Իմ առաջին գիրքը»՝ Ձեր երեխայի առաջին քայլը դեպի գիտելիքների լուսավոր աշխարհ:
Բնության գրքում տեղակայված իրենց տնից ոչ շատ հեռու Ռոբերտը, Սիրիլը, Ջեյնը, Անտեան և փոքրիկ Ռիչարդը մի զարմանալի էակ են գտնում՝ ավազե փերի Սամմիեդին: Երազանքներն իրականություն են դառնում: Երեխաներին սպասվում են զարմանահրաշ արկածներ: Էդիթ Նեսբիթի ամենահայտնի գրքերից մեկն է:
Քենթերվիլ ամրոցը, որի վրա ընկած է հնագույն անեծք 1575 թվականին իր բարեծնունդ կնոջը՝ լեդի Էլեոնորին սպանած սըր Սիմոն դը Քենթերվիլի ուրվականի տեսքով, գնում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Հայրամ Բ. Օտիսը և իր կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատում այնտեղ։ Անհանգստացած ուրվականը փորձում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչներին վախեցնել անսպասելի հայտնված արյան հետքերով, հզոր դղրդյուններով, գիշերները ժանգոտած շղթաները զնգացնելով, բայց իզուր։ Օտիս ընտանիքի անդամների հետ ուրվականի առաջին դեմառդեմ հանդիպումն ունենում է երկու հետևանք՝ դեսպանն ուրվականին առաջարկում է ավտոմեքենայի յուղ ժանգոտ շղթաների համար, իսկ կրտսեր Օտիսները՝ երկվորյակ եղբայրները, անօգնական ուրվականի վրա բարձեր են նետում։ Զայրացած սըր Սիմոնը խոստանում է դա-ան վրեժ...
Ջեք Նիկոլսոնն արդեն երեսունն անց էր, և ընդամենը 10 տարի էր կինոյի մեջ, երբ «Easy Rider» ֆիլմը նրան հայտնի դարձրեց: Այնուհետև ժամանակի ընթացքում բացասական դերերը նրան դարձրեցին աշխարհի ամենահայտնի դեմքերի մեկը: Հաճախ նա անգամ հրաժարվում է մեծ հոնորարներից՝ ավելի ռիսկային ֆիլմերում խաղալու համար:
Գուստավ Կլիմտ ավստրիացի նկարիչ էր, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով: Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: Ամբողջովին նկարազարդված այս գրքում տեղ են...
Այս գրքում բերված բոլոր փաստերը զարմանալի են, տարօրինակ, բայց ճշմարիտ: Խելացի նկարազարդումների և համեմատությունների շնորհիվ շատ պարզ կարելի է հասկանալ այն ամենն, ինչ այդքան բարդ ու անհասկանալի է թվում: Գրքում Դուք կարող եք տեսնել գետաձիու բերան՝ բավական մեծ, որպեսզի կուլ տա մեքենա, բեռնատար՝ բավական ուժեղ, որպեսզի տեղափոխի 90 փիղ, կամ մեդուզա, որի երկարությունը գերազանցում է երեք կապույտ կետերի երկարությունը: Իսկ Դուք գիտեի՞ք, որ աշխարհի բոլոր մայրցամաքները կարող են տեղավորվել Խաղաղ օվկիանոսում: Կամ որ աշխարհի բոլոր ծառերը կարող են լցնել Հարավային և Հյուսիսային Ամերիկաները:
Սթրեսը մեզ ուղեկցում է գրեթե ամենուր՝ աշխատանք, ուսում, քննություններ, հանդիպումներ, հարաբերություններ և այլն: Շատերը համար այն պարզապես անհաղթահարելի է: Հոգեբանական հետազոտությունների վրա հիմնված այս նկարազարդումներով ուղեցույցը կօգնի Ձեզ սթրեսից ձերբազատվելու հեշտ տարբերակներ գտնել:
Բացահայտեք Դիսնեյի կախարդական աշխարհը հանրահայտ անիմացիոն ստուդիայի հավերժ հեքիաթների այս հավաքածուի շնորհիվ: Երբ Նեմո անունով ձկնիկին սկսում է հետաքրքրել, թե ինչ կա իր աշխարհից այն կողմ, սկսվում է արկածների և հայտնագործությունների մի երկար շղթա, որը Նեմոյին և նրա ընտանիքին փոխելու է ընդմիշտ: Դորի անունով մոռացկոտ ձկնիկի օգնությամբ Նեմոյի հայրը ՝ Մարլինը, նույնպես սկսում է էպիկական ճանապարհորդություն աշխարհի ծովերով…
Ժամանակակից սիրո պարզ, քայլ առ քայլ ուղեցույց է, որը հիմնված է գիտական ուսումնասիրությունների, հոգեբանական փորձաքննությունների և սոցիալական մեդիայի տվյալների վրա: Գրքում կգտնեք Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են. Ի՞նչպես ծանոթանալ առցանց, Որո՞նք են կարևոր կետերն առաջին հեռախոսազրույցի ժամանակ, Ժամանա՞կն է արդյոք նրան ծանոթացնել ընտանիքի անդամների հետ, Արդյո՞ք այստեղ կա քիմիա, Ի՞նչ է համապատասխանում իմ ապրելաոճին:
Չարլզ Ռիզոների ամբողջ գրքում թաքնված են հրեշներ: Յուրաքանչյուր էջն ընթերցելիս հաջորդ էջի պատուհանից Ձեզ է նայում մեկ այլ հրեշ: Յուրաքանչյուր էջում բացահայտվում է նոր, ավելի հետաքրքիր հրեշ: