«Իմ Երևան» գրքում հավաքված 437 լուսանկարները պատկերում են Երևանը 1990-2018 թթ.: Հեղինակները ձգտել են ստեղծել բազմադեմ և փոփոխվող, սակայն ամբողջական և ծանոթ քաղաքի պատկերը:
Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Յուրի Սահակյանը ժամանակակից ամենասիրված հայ մանկագիրներից է: Նա ավելի քան քառասուն գրքի հեղինակ է: Նրա բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Հեղինակը նաև կատարել է թարգմանություններ տարբեր ժողովուրդների մանկական պոեզիայից: Նրա գործերից սա առաջին փունջն է, որ թարգմանվել է անգլերեն: Բանաստեղծի ստեղծագործություններում կա խորը փիլիսոփայություն, որով հեղինակը բարի հումորով ընդգծում է մարդկանց թերությունները: Սիրելի բանաստեղծի գործերը հաճույքով կարդում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները: