Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Goodreads
Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
Քրիստ Մանարյանի «Մուլտի Պուլտի Այբուբեն» գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Ժողովածուում յուրաքանչյուր տառի համար ներկայացված է մեկ բանաստեղծություն, և կցված է QR կոդ, որի միջոցով գրքի հերոսները կկենդանանան և երաժշտական մուլտֆիլմերով հանգավոր պատմություններ կպատմեն ամեն տառի խորհրդանշական կիրառմամբ։ Այս ժողովածուն կնպաստի այբուբենի յուրացմանը հատկապես այն երեխաների շրջանում, որոնք սիրում են դիտել մուլտֆիլմեր և լսել զվարճալի երգեր, իսկ գրքի գունագեղ ժամանակակից նկարազարդումները առավել հաճելի են դարձնում ընթերցումը և ուսուցումը։
Մատենաշարի առաջին գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է «Հայկ և Բել» ավանդապատումը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի պատմական հաղթանակով։ «Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը։ Բայց որքան մարմնով ահեղ, նույնքան էլ հոգով փխրուն էր նա ու պարզասիրտ՝ ունակ սիրելու և թախծելու։ «Հայրենի պատմություններ» խորագրով ներկայացվող պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
«Ալի Բաբան և քառասուն ավազակները» արևելյան հեքիաթը երեխաների ամենասիրելի ստեղծագործություններից է, որ տարածված է առավելաբար եվրոպական երկրներում: Արաբական երկրներում թափառող սյուժեի հետքեր չեն պահպանվել: Սակայն 17-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Անտուան Գալանը պնդում էր, որ ինքն այն հայտաբերել և առաջին անգամ գրառել է Արևելքում: Հերոսը, անցնելով բազմաթիվ արկածների միջով, ի վերջո հասնում է երջանկության, ինչպես լինում է բոլոր ավանդական հեքիաթներում: Այս հեքիաթը, մասնավորապես, խորամանկ ագահության հանդեպ արդարության հաղթանակի մասին է:
Գրքում ներառված են Օսկար Ուայլդի «Նռնետուն» շարքի հեքիաթները՝ «Երիտասարդ արքան», «Ձկնորսն ու իր հոգին», «Ինֆանտայի տարեդարձը» և «Աստղամանուկը»: Առաջին անգամ հրատարակվել է 1891թ. որպես այն գրքի երկրորդ մաս, որը ներառում է «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար:
Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը… Goodreads
«Ստյուարտ Լիթլը» ամերիկացի հանրահայտ մանկագիր Է. Բ. Ուայթի՝ մանուկներին հասցեագրած առաջին ստեղծագործությունն է։ Մանկական այս վիպակը մկնիկ–տղա Ստյուարտի՝ մկնանման արտասովոր արտաքինով, ընդամենը երկու մատնաչափ հասակով արկածասեր, զվարճալի փոքրիկ տղայի մասին է։ Իրականի հետ միախառն ֆանտաստիկ այս պատմությունը սովորեցնում է կենսասիրություն, ընկերասիրություն, համառություն, նպատակասլացություն։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին: Ստյուարտ Լիթլ մկնիկ–հերոսի պատմությունն անիմացիոն ֆիլմի, հեռուստասերիալի, բազմաթիվ տեսախաղերի, աուդիո գրքի սցենար է դարձել, արժանացել մրցանակների ու պարգևների։ Goodreads
Ֆերդինանդը ցլիկ է, ով շատ էր սիրում ծաղիկներ։ Ու մինչ իր հետ ապրող մյուս բոլոր ցլիկները վազվզում էին, ցատկոտում ու պոզահարում միմյանց, նա հանգիստ նստում էր ծառի տակ ու ծաղիկներից հոտ քաշում։ Գիրքը գրվել է դեռ 1936-ին, որի հիման վրա էլ The Blue Sky Studios-ը 2018-ին նկարահանեց համանուն մուլտֆիլմը։
Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար: Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը...
Գիրքը Հին աշխարհի յոթ հրաշալիքների մասին հետաքրքիր պատումների հանգամանալից ժողովածու է: Առանձին պատումներում ներկայացված են Հին աշխարհի յոթ հրաշալիքների ստեղծման պատմության, դրանք կառուցողների, ճարտարապետական ու շինարարական տեխնիկայի, հարակից շատ ու շատ հարցերի, ինչպես նաև, դրանց գտնվելու վայրերի և Հայաստանի ու հայերի հետ տարբեր ժամանակներում ունեցած առնչությունների ու փոխազդեցությունների մասին ուշագրավ տեղեկություններ: Գրքում ներկայացված պատումներն ունեն ճանաչողական-իմացական, ինչպես նաև դաստիարակչական նշանակություն: Այն նախատեսված է կրտսեր ու միջին տարիքի դպրոցականների, ինչպես նաև Հին աշխարհի ու հայոց պատմությամբ ու մշակույթով հետաքրքվող ընթերցող լայն հասարակության համար:
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը: «Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ...
Ծեր առյուծը, հոգնելով իշխելուց, գալիս է Լվով, գտնում մի գեղեցիկ տուն ու բնակվում այնտեղ: Մի անգամ, հորդառատ անձրևի ժամանակ, բնակարանը վնասվում է և Առյուծն օգնության է կանչում իր ընկերներին՝ բնակարանը վերանորոգելու համար: Ու այստեղ սկսվում են արկածները…
Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում… Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում...
«Փիթրը և Վենդին» (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:
«Ձմեռ Տատի հեքիաթը». Ամեն անգամ, հենց Նոր Տարին մոտենում էր, հեռու- հեռու լեռներից ու ծովերից այն կողմ գտնվող Ձմեռ Պապի տնակում սկսվում էր տոնական եռուզեռը…
Ընձուղտը ՝ վիզն այնքան երկար, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով Պեղական, Կապիկ՝ հիմնական լուսամուտ լվացողը, և նրանց նոր ընկերը՝ Բիլլին: Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է: Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել: Շուտով բոլոր երազանքները կիրականանան: Իսկ ի՞նչ պատահեց, երբ մեր զարմանալի հերոսները պատուհան մաքրելիս աշխարհի «վտանգավորագույն» հանցագործներից մեկին նկատեցին: Իմանալու միայն մեկ ձև կա…
«Ջորջի հրաշագործ բալասանը». Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնթփնթան պառավ է: Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին: Օրերից մի օր ՏԱՏԻԿԻՆ դեղը տալիս… ըհը՜, հո- հո՜… հը- հը՜մ… Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի. կախարդական բալասանը պիտի պատրաստի, որը տատիկին կա՛մ իսպառ կբուժի, կա՛մ… այնքան էլ չէ:
«Աշխարհի չեմպիոն Դանին». Դանին պաշտում է հորը: Բայց պատկերացրու նրա զարմանքը, երբ պարզվում է, որ հայրը սիրում է օրենքը խախտել: Այո, նույնիսկ մեծերն են երբեմն շրջանցում կանոնները: Բայց Դանին գիտի, որ չնայած դրան, իր հայրը նույն բարի ու խելացի մարդն է՝ լի հետաքրքիր գաղափարներով: Դու է՛լ միացիր վայրուվերումներով լի նրանց արկածներին ու տես՝ արդյոք նրանց հաջողվում է իրականացնել բոլոր ժամանակների ամենահանդուգն ու վտանգավոր մտահղացումը:
«Կախարդին գումարած ագռավ». Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու ի վերջո կսիրեք նրանց։ Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի ինչով են զբաղվում։
«Գայլն ու Ձմեռ Պապը» ֆիննական հեքիաթը պատմում է չար գայլի մասին, որը գողանում է Ձմեռ Պապիկի քուրքը և որոշում փոխարինել նրան: Կճանաչե՞ն նրան անտառի բնակիչները:
Այս գունեղ, նկարազարդ գրքույկը ներկայացնում է Հասմիկ Աջամյանի «Արևային անձրև» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակն աշխարհին նայում է մանկան աչքերով, և շրջակայքն ու սովորական թվացող երևույթները դառնում են վառ ու հրաշալի։ Մանկական բանաստեղծությունները գրված են մանկան սիրո ու հավատի ներշնչանքով, լի են մանկական միամտությամբ և փոխադարձ սիրո սպասումով։