«անՎՐԵՊ» մատենաշարի նոր հատորը ներկայացնում է արևմտահայ արձակագիր Ղեւոնդ Մելոյեանի (1883-1967) ամենաաղմկահարոյց գործերը՝ «Մայրը» և «Երեք ընկերները» վէպերը:
«անՎՐԷՊ» մատենաշարի նոր հատորը արեւմտահայ տաղանդաւոր նորավիպագիր Լեւոն Բաշալեանի (1868-1943)՝ 1943 թ. Փարիզում լոյս տեսած «Նորավէպեր եւ պատմուածքներ» ժողովածուի վերահրատարակութիւնն է: Պահպանւել են հեղինակի կիրառած ուղղագրութիւնն ու կէտադրութիւնը, կատարւել են միայն սրբագրական եւ որոշ անհրաժեշտ միջամտութիւններ: Հատորում զետեղուած նաեւ Արշակ Չոպանեանի հեղինակած առաջաբանը Լեւոն Բաշալեան մարդու և գրողի մասին: Հրատարակութիւնը նվիրւում է Լեւոն Բաշալեանի ծննդեան 150- ամեակին:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Աւերակներուն մէջ» գիրքը: Այս ուղեգրությունը նախաեղեռնյան ժամանակաշրջանի այն հազվագյուտ իրապատում ստեղծագործություններից է, որտեղ պատկերված են հայությանը սպասվող ապագա մղձավանջը՝ գեղարվեստական յուրօրինակ լեզվով և արտահայտչամիջոցներով՝ ավելի տեսանելի դարձնելով Ադանայի կոտորածների զարհուրելիությունը: «Մոռնա՛լ անցեալը, ի՜նչ ոսկեզօծ ստութիւն… սպանել զայն մեր յիշողութեան բջիջներուն մէջ, երբ մեր ծնած ատենը մեզի հետ կը բերենք զա՛յն… անկարելի, անկարելի բան է ատ. ո՛չ մէկ ատեն չեն յաջողած թումբ կանգնեցնել բնութեան անթափանցելի եւ իմաստուն տրամադրութեանցը դէմ…: Աշխարհիս բոլոր բռնապետները միացած անկարող են մարդկային կամքին անբռնաբարելի եւ անշօշափելի զօրութեան դէմ: Արիւնն իր առանձին օրէնքներն ունի, որուն իշխանութենէն չենք կարող ազատիլ,...
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։ «Գրեց բարոյականության հետ հարաբերվելու իր հնարավորությունը կորցրած թշնամու դեռ տաք ատելության ու քամահրանքի պայմաններում։ Այլ կերպ անհնար է հասկանալ Յակոբ Մնձուրիի անվան շուրջը երկար լռությունը․․․ Ազգապահպանության և ազգահորինման...
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ «Երկեր» ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Նիկողոս Սարաֆյանի «Մանուկ Դունիեան» վեպը։ Այս ստեղծագործությունում գրողական դիտարկումները շեշտադրված են իրականության քաոսի և քաոսային իրականության խնդրահարույց իրողությունների լույսի ներքո․ «Արմատախիլ հայ մը, դարուն մարդը նոյն ատեն, թափառական աշխարհի բոլոր ճամբարներուն վրայ, իր կապերը կտրած հայրենիքէն ու ժողովուրդէն ․․․ »։ Մանուկ Դուինեանը՝ պոլսեցի վաճառականի զավակը, զոհն էր Արևելք-Արևմուտք հակամարտության ու դրա արդյունքում իր մեջ ձևավորված երկփեղկվածության բացահայտ զգացումի՝ «ինքզինք պզտիկ զգալու ցավի»։ «Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Շահան Շահնուրի «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը։ Շահնուրի անվան հետ է կապված հայ գրականության մեջ «նահանջի» ուղղության սկզբնավորումը։ Օտարության մեջ հայի լինելիության տեսանկյունից հատկապես հետաքրքիր է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը, որը լի է բազմանշանակ սիմվոլներով։ Գրողի արձակը բազմաշերտ է, և այդ բազմաշերտությունը բնորոշ է ամբողջ ցիկլին։ Պատմվածաշարն ավարտվում է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածքով, որը սթափության կոչ է ձուլման վտանգի տակ գտնվողներին։ «Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:
Գրքույկում ներկայացված են հայրենասիրություն և հայրենագիտություն ոգեշնչող պատմվածքներ՝ նախատեսված մանկապատանեկան տարիքի լսարանի համար: Ճուղուր Երևանցին նվիրում է գրքույկը աշխարհասփյուռ հայ պատանիներին՝ ցանկանալով բոլորին հավաքական կեցություն Արարատի ստորոտին:
Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Սույն գիրքը նախատեսված է Սփյուռքի հայկական այն դպրոցների համար, որտեղ ուսուցումն իրականացվում է արևելահայերենով: Այս գիրքը հաջորդում է «Մայրենի 4» դասագրքին: Գրքում տեղ գտած գեղարվեստական բնագրերը կարող են օգտագործվել նաև թելադրությունների, փոխադրությունների համար: Դրան հարակից թեմաներով կարելի է հանձնարարել շարադրություններ:
Սույն դասագիրքը «Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», գրքերի շարունակությունն է և նախատեսված է Սփյուռքի դպրոցների համար: Ներառում է արևմտահայերենի քերականության «Ձևաբանություն» բաժնի մի մասը (դերանուն, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական) և «Շարահյուսություն» բաժինը:
«Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», «Արևմտահայերենի քերականություն 3» դասագրքերի փորձնական տարբերակները նախատեսված են Սփյուռքի հայկական դպրոցների համար: Դրանք Հայաստանի և Սփյուռքի մասնագետների` ավելի քան մեկ ու կես տարի տևած համատեղ աշխատանքների արդյունք են` ի կատարումն ՀՀ Սփյուռքի նախարարության 2010 թ. հուլիսի 3-5-ի «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովի որոշման:
«Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», «Արևմտահայերենի քերականություն 3» դասագրքերի փորձնական տարբերակները նախատեսված են Սփյուռքի հայկական դպրոցների համար: Դրանք Հայաստանի և Սփյուռքի մասնագետների` ավելի քան մեկ ու կես տարի տևած համատեղ աշխատանքների արդյունք են` ի կատարումն ՀՀ Սփյուռքի նախարարության 2010 թ. հուլիսի 3-5-ի «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովի որոշման:
Տեսաձայնասկավառակ համակարգչի համար: Գրքի ձայնային նյութից օգտվելու համար համակարգիչը պետք է ունենա հնչյունային համակարգ: Սկավառակն աշխատացնելու համար պարզապես տեղադրե՛ք այն համակարգչի սկավառակակիր սարքում: Մի քանի վայրկյանից գիրքն ինքնաբերաբար կբացվի: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7