«Գիտելիքների հանրագիտարան». աշխարհ, որ նախկինում չես տեսել… Առաջին անգամ այս հանրագիտարանում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը: Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: Համակարգչի օգնությամբ ստացած շշմեցուցիչ նկարների օգնությամբ DK-ի «Գիտելիքների հանրագիտարան» գիրքն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու մարմնի, գիտության և պատմության հրաշքները:

Զարմանալի ու հիասքանչ է հեքիաթների աշխարհը՝ լի բազմաթիվ կախարդական երևույթներով: Աշխարհի տարբեր ժողովուրդների և հայ ժողովրդական հեքիաթների այս ժողովածուի ութ հեքիաթներից յուրաքանչյուրում կարելի է գտնել այդ կախարդանքից մի մասնիկ: Իսկ վերջում երկնքից երեք խնձոր կընկնի. մեկն ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ հեքիաթը հասկացողին:
Պատկերազարդ ժողովածու, որում ներկայացված տարբեր ժողովուրդների հեքիաթները հնարավորություն են տալիս ծանոթանալ նրանց մշակույթի, սովորույթների ու կենցաղի առանձնահատկությունների, դրանց նմանությունների և տարբերությունների հետ:
Այս ժողովածուի մեջ ընդգրկված հեքիաթները ոչ միայն պատմում են հետաքրքիր պատմություններ, այլ նաև տալիս կյանքի կարևոր դասեր ու իմաստուն խորհուրդներ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ ցանկացած տարիքում մարդը ունի իմաստության յուրօրինակ աշխարհը բացահայտելու կարիք:
Ժողովածուում ընգրկված այս հեքիաթների հերոսները ճամփորդում են հեքիաթների զարմանահրաշ աշխարհում, որտեղ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ ձեռք են բերում կյանքի մեծ փորձառություն և, ի վերջո, հասնում իրենց նպատակներին: Ընթերցողը ոչ միայն դառնում է այս յուրօրինակ հեքիաթային ճանապարհորդության ականատեսը, այլ նաև ակտիվ մասնակիցը:
Պատկերազարդ ժողովածու, որ ներառում է ինը զարմանահրաշ հեքիաթներ՝ ընտրված հայկական և աշխարհի ժողովուրդների հեքիաթների գանձարանից: Այս հեքիաթները ընթերցողին երևակայության թևերով կտանեն մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ միշտ հաղթում են բարին ու գեղեցիկը: Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին: