Կե՛ր, կամ քեզ կուտեն… Այս է Բնության օրենքը սառցե սպիտակ երկրում, որտեղ ծնվել է Սպիտակ Ժանիքը: Կեսշուն–կեսգայլ խառնածին քոթոթը դժվար կյանքով է ապրում, մինչև կարողանում է հասկանալ, որ կարելի է վստահել մարդուն և գտնել իր սերը: Գրքում Ջեք Լոնդոնի հայտնի վեպը վերապատմվում է փոքրիկ ընթերցողների համար: Տեքստն ուղեկցվում է Անտուան Գիյոպեի գեղեցիկ նկարազարդումներով:
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:
Փոքրիկ տղան փորձում է ամեն կերպ ապացուցել ծնողներին, որ իր սենյակի պահարանում հրեշ կա՝ բերելով բավականին «ծանրակշիռ» փաստարկներ։ Պատկերները ծիծաղաշարժ են, որտեղ նրբորեն միահյուսված են մանկական անսպառ երևակայությունն ու զվարճալի առօրյան։
Գրքում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի` երեխաների կողմից սիրված հեքիաթները` “Պոչատ աղվեսը”, “Ուլիկը”, “Անհաղթ աքլորը”, “Բարեկենդանը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Թոմաս Բասի գեղեցիկ նկարազարդումները նորովի են ներկայացնում Գրիմ եղբայրների գրի առած այս հին, դասական ու շատ հայտնի լեգենդը: Այն պատմում է մի սրնգահարի մասին, ով ազատում է առնետներով վխտացող քաղաքը մեծ աղետից՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ հազար ոսկի փոխհատուցում: Սակայն քաղաքի բնակիչներն ու քաղաքապետը չեն պահում իրենց խոստումը: Սրնգահարը վրեժխնդիր է լինում՝ դյութելով ու իր հետևից անվերադարձ տանելով քաղաքի երեխաներին…
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Սադափ Դարզին տասը տարեկան էր։ Նա ուներ երկար շագանակագույն մազեր և մեծ շագանակագույն աչքեր։ Սադափն ապրում էր իր մայրիկի հետ Մայրաքաղաքում` մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ չար Վաշիվոշի, վհուկների և կախարդների պատճառով։ Հեքիաթի անվախ հերոսուհին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են նրա փորձություններով լի արկածները…
Այսպիսի գունագեղ Սասուն դուք դեռ չեք տեսել և այսպիսի ծուռ Դավթի չեք հանդիպել: Սասունի այս պատանի հսկան ունի մեծ ու բարի սիրտ, խոշոր ձեռքեր: Նա միշտ առանց դիտավորության ինչ–որ բան է կոտրում. ախր չափազանց ուժեղ է: Երբ Դավթին ուղարկում են սարերում հոտն արածեցնելու, սասունցիները պետք է արդեն հասկանան իրենց գլխի գալիքը: Ժուլիետ Սոմանդի և Ժյուլի Գռուժոյի «Ծուռ Դավիթը» մեր էպոսի գլխավոր հերոսի պատմությունն է ամենափոքրերի համար:
Այսպիսի գունագեղ Սասուն դուք դեռ չեք տեսել և այսպիսի ծուռ Դավթի չեք հանդիպել: Սասունի այս պատանի հսկան ունի մեծ ու բարի սիրտ, խոշոր ձեռքեր: Նա միշտ առանց դիտավորության ինչ–որ բան է կոտրում. ախր չափազանց ուժեղ է: Երբ Դավթին ուղարկում են սարերում հոտն արածեցնելու, սասունցիները պետք է արդեն հասկանան իրենց գլխի գալիքը: Ժուլիետ Սոմանդի և Ժյուլի Գռուժոյի «Ծուռ Դավիթը» մեր էպոսի գլխավոր հերոսի պատմությունն է ամենափոքրերի համար:
«Խաղալիքների տանը» կան արտասովոր, զարմանալի տիկնիկներ: Իրենց ձեռք բերող փոքրիկ տերերի լավ կամ վատ արարքներից հետո նրանք լցվում են գունավոր կամ գորշ գնդիկներով, և կախված նրանից, թե որ գույնն է գերակշռում, տիկնիկները երջանկանում են կամ դժբախտանում:
«Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Շատ տարիներ առաջ մի հսկայական քաղաքում ապրում էր մի հետաքրքրասեր մկնիկ: Հաճախ նա ամիսներ շարունակ թաքնվում էր մթին գրադարաններում, որպեսզի գաղտագողի կարդա մարդկանց գրքերը… Արդյունքում մեր խորամանկ մկնիկին հաջողվում է պարզել թռչելու գաղտնիքը: Փոքրիկ մկնիկի խիզախումը մեծ քայլ էր օդագնացության մեջ:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ… ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու: Իր երկրորդ գրքում Ջերոնիմո Ստիլտոնը որոշել է հրատարակել խորհրդավոր կրծող Նոստրամկնուսի ձեռագիրը: Երբ Սալլի Ռասմաուսենը գողանում է ձեռագիրը, հենց այդ պահից սկսվում են Ստիլտոնի նոր արկածները:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ… ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:
Եսասեր հսկայի սիրտն ու նրա պարտեզը պատված են սառույցով: Խստաշունչ ձմեռը հաստատվել է հսկայի պարտեզում, քանի որ նա այնտեղից դուրս է վտարել բոլոր փոքրիկներին: Մի օր, սակայն, հսկան տեսնում է իր պատուհանից, թե ինչպես է երեխաների գաղտագողի վերադարձի հետ կենդանացել իր պարտեզը: Նրա սիրտն այլևս չի դիմադրում… Բնության և սիրո, դրանց վերափոխիչ ուժի մասին պատմող այս դասական հեքիաթն ուղկեցվում է գունագեղ նկարազարդումներով և հրաշալի նվեր է բոլոր մանուկներին:
Գրքում ընդգրկված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն”, “Սուտլիկ որսկանը”, Ղազարոս Աղայանի “Մրջյունն ու լուն”, “Մեղուն ու աղավնին”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Ի՞նչ է պակասում գետափնյա հարմարավետ տնակի բնակիչներին՝ փոքրիկ վագրին ու փոքրիկ արջին: Ձուկը՝ գետից, սունկը՝ անտառից, նաև անտառային քաղցրահամ հատապտուղների պակաս նրանք չունեն: Միշտ համերաշխ ու սիրով են… Սակայն գրքում պատահող արկածները փորձության են ենթարկելու նրանց ընկերությունը: Դե՛, առաջին պատմության մեջ փոքրիկ վագրն ու փոքրիկ արջը ճամփա են ընկնում դեպի երազների երկիր՝ Պանամա, որտեղ օդը ողողված է բանանի բույրով…
Այս ինքնատիպ փաթեթն ընդգրկում է թատերախաղերի ժողովածու, ձայնասկավառակ, ստվարաթղթե տիկնիկներ, թատերաբեմ` իր լրակազմով, որոնք հնարավորություն կտան մանուկ ընթերցողներին բեմադրելու հանրահայտ ստեղծագործություններ: Բացի փաթեթում ներկայացված տեսարաններից` երեխաները կարող են ինքնուրույն ստեղծել նոր պատկերներ` հետևելով թատերախաղերում առաջադրվող տարբերակներին: Նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև արվեստասեր չափահասների համար
Ժողովածուն ամփոփում է մանկական 4 թատերախաղ, որոնք նախատեսված են մանկապարտեզներում և կրտսեր դպրոցներում երեխաների ուժերով բեմադրելու համար: Նպատակ ունի զարգացնելու երեխաների սերը գեղեցիկի հանդեպ, երևակայությունը, գեղարվեստական ճաշակը և ստեղծագործական ներուժը՝ ներգրավելով արվեստի ևս մեկ ճյուղի մեջ:
Գրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթներից յուրաքանչյուրը կզարգացնի երեխաների երևակայությունը և նրանց մեջ մեծ սեր կարթնացնի գրքի և գրականության հանդեպ: Հեքիաթների հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի արկածային ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին՝ բացահայտելով արվեստագետի իրենց ունակությունները:
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն… Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան… Այս հուզիչ պատմությունը տանում է մեզ այնտեղ, որտեղ երազանքները միայն կարող են մեզ տանել` ցույց տալով նրանց, ովքեր միշտ սպասում են մեզ: