Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակակի դափներկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը՝ ի թիվս բազում այլ հեղինակների ստեղծագործությունների: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հեքաքրքիր ու գեղեցիկ պատմություններով: Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով: Goodreads
«Հայրենի պատմություններ» մատենաշարի «Արամ թագավոր» գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է դեռևս Մովսես Խորենացուց մեզ փոխանցված հայոց քաջ արքա Արամի պատմությունը: «Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Քո սենյակում է՞լ է բոբո բուն դրել: Չլինի՞ չաղ է, միաչքանի ու սուր- սուր ճանկավոր: Ուրեմն հաստատ ԲՌԻ տեսակից է: Չվախենա՛ս. փողային նվագախումբը դրանց ահուսարսափն է: Քայլերգ լսեց թե չէ, պու՛կ կփախչի: Բայց մեկ էլ տեսար՝ ԲՌԻ չլինի, այլ սրատամ, կամ ՓՌՉՈՏ, կամ մի ուրիշ տեսակի… Սրանց դեմ էլ ճար կա. Օտտո Մորեխը հաստատ կգտնի: Goodreads
Անտառում առոք- փառոք մի ոզնի էր ապրում: Մի օր հանկարծ սաստիկ ցանկություն է ունենում, որ իրեն գրկեն: Օրինակ՝ փիղը, կամ գոնե արջը: Բայց ոզնուն գրկել կլինի՞: Ո՞վ է գլխից ձեռք քաշել: Խե՜ղճ ոզնի: Վշտից լոլիկի պես փռվում է գետնին: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, նույն անտառում Փայփ- աղվես անունով մեկնէապրում: Տեսնենք՝ մի ելք կգտնի՞… Goodreads
Ընտրանին ներառում է Այրարատից, Լոռուց, Արցախից, Վան- Վասպուրականից, Մուշ- Բուլանըխից, Մուսա լեռից, Գեղարքունիքից և հայոց այլ ազգագավառներից գրառված հեքիաթներ, որոնցում դրվատվում են աստվածապաշտությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը, ժուժկալությունը, ծնողասիրությունն ու եղբայրասիրությունը, և պախարակվում են արծաթասիրությունը, նախանձը, ագահությունը, գողությունը, մեծամտությունը, ծուլությունը:
Այս պատմությունը յոթնամյա Դավիթ Խաչմանուկյանն է գրել: Հեքիաթը համարյա խմբագրված չէ, միայն մեկ- երկու տեղ բացթողած տառեր են ավելացված և «ա»-ից ու «ո»-ից հետո գրվող «յ» տառը. այս կանոնը դպրոցում դեռ չեն անցել: Հեքիաթի նկարազարդումները հեղինակն ինքն է արել: Բարի ընթերցում:
Հերթական սովորական երեկոն էր: Սառան ու Նիքը մտածում էին, թե օրն ի՜նչ ձանձրալի էր անցել: Ախր ոչ մ ի բան չէին արել… Դե չէ… Նիքն, իհարկե, գլխիվայր էր կանգնել, լողալու էր գնացել, մի քիչ նստել՝ հանգստացել էր… Սառան էլ սիրուն թիթեռնիկ էր տեսել ու սահարանով սահել: Բայց երեխաները զարմանալի, կախարդական երևակայություն ունեն… Մի անուշիկ, զվարթ գիրք, որ բորբոքում է երևակայության կայծիկներն ու ջնջում իրականության և երազանքների սահմանները: Goodreads
«Մանկական գանձարանը» ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչև ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները: Ժողովածուն ընթերցանության օժանդակ ձեռնարկ է ոչ միայն մանուկների, պատանիների, այլև մանկապարտեզի դաստիարակների, մանկավարժների, ուսումնական հաստատություններում մանկական գրականություն դասավանդողների, նաև ծնողների, ընթերցողների ամենալայն շրջանակների համար: Հեղինակները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ հիմք ընդունելով ծննդյան տարեթվերը:
«Пусть всегда будет солнце» – это прекрасный сборник армянской поэзии для детей от шести до девяти лет. Книга приглашает юных читателей в увлекательное путешествие по страницам стихотворений, наполненных светом, добротой и любовью. Сборник состоит из нескольких тематических разделов, каждый из которых откроет для ребенка новые грани окружающего мира и поможет лучше понять себя и других. Юные читатели смогут познакомиться с творчеством таких выдающихся армянских поэтов, как Ованес Туманян, Аветик Исаакян, Егише Чаренц и многих других. Стихотворения, переведенные на русский язык и вошедшие в сборник, отличаются яркими образами, запоминающимся ритмом и добрым юмором. Эта книга станет прекрасным подарком для детей и...
Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ 1984 թվականին վիպակի մոտիվներով նկարահանվել է ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ։ 2024 թվականին Ալվարդ Ջիվանյանը գիրքը թարգմանել է հայերեն: Goodreads
Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել: Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարեկ: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը: Goodreads
Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում… Փոքրիկ ճամփորդություն` ամենահամեղ հապալասները գտնելու համար։ Goodreads
Երազ մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ներկայացնում են. Պեր Գուստավսոն «Ստվերաշխարհը» Երազի գիրք։ Ինչպես են հանդիպում փոքրիկ տղան ու ստվերը։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի մութ գիշեր, երբ ստվերները երկարում են, դառնում վախենալու անտառ։ Շվեդ հայտնի մանկագիր Պեր Գուստավսոնը գիրքը գրել է մինչև վեց տարեկան երեխաների համար։ Սա շատ ուսուցողական ու բարի պատկերապատում է։ Ստվերների աշխարհի մասին մոգական գիրքն ունի նաև հատուկ ներդիր՝ ծնողների համար. Ներդիրը կսովորեցնի ճիշտ կարդալ գիրքը, տրամաբանական ու զվարճալի հարցեր տալ փոքրիկներին։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին: Goodreads
Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում: Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի: Գիրքը ներկայացնում...
Քո երազանքները կարող են փոխել աշխարհը։ Երբ Անտոնի Գաուդին չկարողացավ մյուս երեխաների նման դպրոց գնալ, բնությունը նրա ուսուցիչը դարձավ։ Ավելի ուշ, երբ նա ճարտարապետություն էր սովորում Բարսելոնայում, նրա ռեկտորը չգիտեր՝ Գաուդին «հանճա՞ր է, թե՞ հիմար»։ Շատերի կարծիքով նա հանճարեղ արվեստագետ էր, որն իր ժամանակից առաջ էր անցել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Մրցանակակիր հեղինակ Սյուզան Բ. Կատզը ներկայացնում է իր ժամանակից առաջ ընկած արվեստագետի կյանքը։ Լինդա Շվալբեի շլացուցիչ արվեստն արտացոլում է Գաուդիի հնարամիտ ու շքեղ ոճը՝ սկսած գունագեղ խճանկարներից ու աննախադեպ ճակատամասերից մինչև աշխույժ ձևերն ու հանդուգն շինությունները, որոնց շնորհիվ Բարսելոնան շողում է, և որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։ Goodreads
Նիլսը` գլխավոր հերոսը, իր հետ կատարված փոխակերպման պատճառով ստիպված է լինում սագերի երամի հետ ճամփորդել դեպի հյուսիս և այդ ընթացքում աներևակայելի արկածների մեջ է ընկնում։ Նա այցելում է պատմական, մշակութային, աշխարհագրական հետաքրքիր բազմաթիվ վայրեր։ Բայց այդ երկարատև ճամփորդության ժամանակ նա փոխակերպվում է նաև հոգեպես՝ դառնալով ավելի բարի, հավատարիմ ու ընկերասեր։ Goodreads
Долгожданное продолжение книги “Шоколадный дедушка”. На этот раз самые обычные норвежские дети Мартин и Матильда Сьюрсены отправляются в гости к своему дедушке Оскару. Оскара недаром прозвали Шоколадным дедушкой, ведь он страшный сластёна и жить не может без конфет и шоколада. Как и всегда, в компании Шоколадного дедушки детей ждут невероятные приключения: они путешествуют во времени, знакомятся с самыми настоящими викингами и разыскивают похищенный сундук, в котором хранится волшебный артефакт, способный исполнить любое желание, но только одно. Очень важно найти сундук вовремя, ведь он попал в руки к коварным сёстрам Паульсен, которые ненавидят сладости и мечтают уничтожить их по всему миру....
В норвежском городе Бергене живёт себе вполне обычная норвежская семья: мама, папа, шестилетний Мартин и его старшая сестра Матильда. Но всё меняется, и жизнь вдруг наполняется приключениями, когда к ним приезжает погостить дедушка Оскар, которого дети раньше никогда не видели. Оскара недаром прозвали Шоколадным дедушкой, ведь он страшный сластёна и жить не может без конфет и шоколада. А ещё он — хотите верьте, а хотите нет — умеет ходить по потолку, вот такой необычный дедушка! Одновременно с Оскаром в Берген прибывают и сёстры Паульсен, три довольно вредных дамочки, которые, наоборот, терпеть не могут сладкого и мечтают, чтобы все торты и...
Долгожданное продолжение книги “Шоколадный дедушка”. На этот раз самые обычные норвежские дети Мартин и Матильда Сьюрсены отправляются в гости к своему дедушке Оскару. Оскара недаром прозвали Шоколадным дедушкой, ведь он страшный сластёна и жить не может без конфет и шоколада. Как и всегда, в компании Шоколадного дедушки детей ждут невероятные приключения: они путешествуют во времени, знакомятся с самыми настоящими викингами и разыскивают похищенный сундук, в котором хранится волшебный артефакт, способный исполнить любое желание, но только одно. Очень важно найти сундук вовремя, ведь он попал в руки к коварным сёстрам Паульсен, которые ненавидят сладости и мечтают уничтожить их по всему миру....
Самых счастливых девочек в мире зовут Мурами, это мы знаем совершенно точно. У девочек Мур добрые дедушки, заботливые бабушки, любящие мамы и папы. А также шебутные старшие братья, которые немного портят мирное течение жизни, но это они нечаянно, не со зла. Приключений тоже у девочек Мур столько, что хоть отбавляй. Не верите? Прочитайте книжку и сами во всём убедитесь. Это будет смешное чтение. И совсем капелюшечку — горькое. Потому что жизнь — она разная. Как ни крути. Goodreads
Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Goodreads