Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսանելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատկերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության և մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, այլև վերժամանակյա:
Գիրքը ներկայացնում է չինական հնագույն առասպելների, լեգենդների, ավանդազրույցների նմուշներ, որոնցում արտահայտված է չինական դիցաբանության հզոր ոգին և էությունը՝ բազմազան արտահայտություններով ու դրսևորումներով, հերոսների գործելակերպով՝ աշխարհի ստեղծումից մինչև այն կառավարելը և զարգացնելը: Ժողովածուն նախատեսված է ընթերցողական լայն շրջանակի համար:
Ընթերցանության այս գիրքը ծաղկաքաղ է հայկական առասպելների, վիպերգերի, ավանդությունների, լեգենդների, բալլադների՝ սկսած Հայկի և Բելի մասին պատմող առասպելով և Վահագնի ծնունդով մինչև Սասնա Ծռեր էպոսը: Գրքում ընդգրկված են նաև հունական առասպելներ և լեգենդներ, աստվածաշնչյան պատմություններ և այլ հետաքրքիր բաժիններ: «Մատենիկը» նախատեսված է դպրոցականների, հատկապես 6-րդ դասարանցիների համար: Այն «Մայրենի – 6» դասագրքի շարունակությունն ու լրացումն է: «Մատենիկը» կհետաքրքրի նաև ընթերցող լայն շրջանակների: Հրատարակությունը երաշխավորել է Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարությունը:
Ընթերցանության այս գիրքը ծաղկաքաղ է հայկական առասպելների, վիպերգերի, ավանդությունների, լեգենդների, բալլադների, սկսած Հայկի և Բելի մասին պատմող առասպելով և Վահագնի ծնունդով մինչև Սասնա Ծռեր էպոսը: Գրքում ընդգրկված են նաև հունական առասպելներ և լեգենդներ, աստվածաշնչյան պատմություններ և այլ հետաքրքիր բաժիններ: «Մատենիկը» նախատեսված է դպրոցականների, հատկապես 6-րդ դասարանցիների համար: Այն «Մայրենի – 6» դասագրքի շարունակությունն ու լրացումն է: «Մատենիկը» կհետաքրքրի նաև ընթերցող լայն շրջանակների