THE NEW YORK TIMES ԲԵՍԹՍԵԼԼԵՐ Հեմինգուեյը միշտ ձգտում էր վտանգի, ռիսկի, գաղտնիության: Վաղ հակաֆաշիստ, ով ձգտում էր մասնակիցը լինել ֆաշիզմի դեմ ցանկացած պայքարում: Նրան գրավել էր պատերազմն Իսպանիայում, նա մեկնել էր Չինաստան Չինա-ճապոնական պատերազմի ամենաթեժ պահին, որսացել է գերմնական սուզանավեր Կարիբյան ծովում, մասնակցել է Փարիզի ազատագրմանը, կողմնակից է եղել Կուբայի հեղափոխությանն ու Կաստրոյի իշխանությանը: Այս ամենը նրա համար ծառայել է որպես ստեղծագործելու հումք, և արդյունքում դարձել է նրան ողբերգական մահվան պատճառ: Հեղինակը պատմում է Հեմինգուեյի գաղտնի կյանքի, ռուսական և ամերիկական հատուկ ծառայությունների հետ կապերի մասին: Գիրքն իրենից ներկայացնում է գրական կենսագրություն՝ գրված թրիլլերի ոճով:
Գուստավ Կլիմտ ավստրիացի նկարիչ էր, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով: Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: Ամբողջովին նկարազարդված այս գրքում տեղ են...
Գիրքը ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծի այն հոդվածները, նամակները, ելույթները, որոնք նվիրված են մշակույթի, գրականության, պատմության, լեզվի հիմնախնդիրներին: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 80 տարի առաջ (1939թ.), որը կազմել, ծանոթագրել և խմբագրել է բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը: Ներկայացվող հրատարակությունը լրացված է հոդվածներով, այլ նյութերով, որոնք տեղ չեն գտել նախորդ հրատարակությունում: Այս լրացումը «Հավելվածի» տեսքով իրագործել է բանաստեղծի թոռնուհի, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ (ՀԽՍԽ ԳԱ հրատարակչություն, 1969): «Թումանյանը ժամանակիցների հուշերում» հուշագրության գաղափարը ծնվել է 1935-ին՝ բանաստեղծի «Երկերի լիակատար ժողովածուի» նախապատրաստական աշխատանքներն սկսելիս: Սակայն 30-ական թթ. Ժողովածուի տպագրությունն ընդհատվել է: 1966-ին Թումանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների ծրագրում ներառել են նաև այս աշխատության հրատարակությունը, Նվարդ Թումանյանի հավաքած հուշերին ավելացվել են հետագա տարիներին գրված և մասամբ մամուլում հրապարակվածները:
Գիրքը նվիրված է Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը և ունի հետևյալ բաժինները. «Թումանյանի ընտանեկան աշխարհը», «Հայրենագիտական համանվագներ», «Զվարճախոս ու զարմանահրաշ մեր Թումանյանը», «Թումանյանի հետ»՝ նպատակ ունենալով բացահայտել ոչ միայն մեծ բանաստեղծին, այլև մարդ-անհատականությանը: Այս ամենից ելնելով՝ գրքում տեղ է տրվել ինքնատիպ և հետաքրքիր փաստերի, իրողությունների և դիպվածների: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար: Տասնամյակներ շարունակ թումանյանական աշխարհում հեղինակի պրպտումներն արտացոլվել էին նրա երեք աշխատությունների մեջ: «Թումանյանական հանրագիտակը» հեղինակի երկերից չորրորդն է, որն ասես նրա թումանյանական բոլոր ուսումնասիրությունների ընտրանին է: Ցավոք, այն հեղինակի կարապի երգը եղավ ազգային մեծագույն հանճարի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի … Երգարանն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ: Այն բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն: Համոզված ենք, որ «Ազգային երգարան» ժողովածուն հայոց լավագույն երգերն ամփոփող «անխորտակ նավ է», որը, թափառելով ժամանակի ալիքների վրայով, իր «թանկարժեք բեռը» հոգատարությամբ փոխանցելու է սերնդից սերունդ: Սիրելի՛ երգասեր, վստահ ենք, որ երգարանը կբացես ակնկալելով և կփակես հարստացած… Սամվել Հարոյան
Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։
Գիրքն ամփոփում է հայ արվեստի առաջատար ճյուղերի, այսպես կոչված, “պլաստիկ արվեստների”՝ ճարտարապետության և կերպարվեստի զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այս բնագավառում սա անդրանիկ գիրքն է, ուր կերպարվեստի հետ շարադրված է նաև հայկական շինարարական արվեստի պատմությունը, քանզի միայն այդ ձևով է հնարավոր լիարժեք և գիտականորեն ճիշտ ներկայացնել միմյանց շաղկապված արվեստի տվյալ ճյուղերի կազմավորման և զարգացման պատկերը: Ներկայացված է նաև հայ մշակույթի բաղկացուցիչ մասը կազմող սփյուռքահայ կերպարվեստը:
Աշխատության մեջ ներկայացվում և լուսաբանվում է հայ միջնադարյան կերպարվեստի պատմական ուղին: Սույն գրքում առանձնացված են ճարտարապետական քանդակազարդումը, վաղ միջնադարյան կոթողները, խաչքարերը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, ավելի քիչ՝ դեկորատիվ-կիրառական արվեստը և սրբապատկերը. եթե ընդհանրացնենք՝ զարդային և ֆիգուրատիվ արվեստը, որոնք միջնադարում հաճախ նաև շաղկապված են: Հասցեագրված է ուսանողներին, մասնագետներին և արվեստասեր հասարակայնությանը:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Այդ երևակայության արդյունքն է նաև Մարաշի ասեղնագործությունը, որը դարերի խորքից հասել է մեզ և իր արտասովոր տեսքով հիացնում է դիտողին: Մեծ գործ են անում նրանք, որոնք պահպանում են ավանդական նախշերը՝ հին հայկական խորհրդանիշները, հնուց եկած ասեղնագործության եղանակները և հնարքները փոխանցում նոր սերունդներին: Մենք փորձել ենք ստեղծել նաև նոր ձևեր՝ հենվելով կատարողական հին սկզբունքների վրա, և այս բոլոր հմտություններն ու նախշերը հանձնում ենք Ձեզ՝ հույս ունենալով, որ այս արվեստը կշարունակվի և կզարգանա Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Իսպանացի փիլիսոփա, ռացիովիտալիստական ուսմունքի հիմնադիր, մշակութաբան Խոսե Օրտեգա ի Գասետի ստեղծագործությունները խոր հետք են թողել 20–րդ դարի համաշխարհային մտածողության վրա: Սույն ժողովածուն ընդգրկում է նրա հիմնական աշխատություններից մի քանիսը: Մեջբերում․ Մենք հարկադրված ենք սեփական խնդիրները լուծել առանց անցյալի եռանդուն օգնության. բացարձակ ակտուալիզմով, լինեն դրանք արվեստի, գիտության թե քաղաքականության խնդիրներ: Եվրոպացին մնաց միայնակ, նրա կողքին չկան նրանք, ովքեր պատմության «գետի մեջ սուզվեցին»:
Հայերենի բնաշխարհի, հայոց պատմության նշանակալի դրվագների, մեր վիպապատմական հերոսների մասին պատմող` գրքում ընդգրկված ավանդույթները ուսանելի ու հետաքրքիր են բոլոր ժամանակներում և ընթերցողական ամենալայն շրջանակներին: Դրանք ճանաչողական ու գեղագիտական մեծ արժեք ունեն, կարող են օգտակար լինել դասավանդման ընթացքում: Ավանդություների ընթերցումը կպարգևի հպարտության և ներշնչման պահեր, կզարգացնի երևակայությունն ու հիացնել կտա մայրենի լեզվի ճոխությամբ ու ժողովրդական մտածողության խորությամբ:
Գիրքը ներկայացնում է այնպիսի նշանավոր մարդկանց կյանքի ուշագրավ դրվագներ, ինչպիսիք են Պագանինին. Դյուման. Հուլիոս Կեսարը, Միքելանջելոն և համաշխարհային արվեստի մյուս հսկաները։ Ունի իմա ցական, ուսուցողական, ճանաչողական և դաստիարակչական արժեք։ Նրանց կյանքի և արվեստի գաղտնիքներն ու մանրամասները կհետա քրքրեն ինչպես դպրոցականներին, այնպես էլ ընթերցող լայն հասարակությանը:
«Երևան. ճեպանկարների գիրքը» ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի...
«Երևան. ճեպանկարների գիրքը» ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի...
Վինսենթ վան Գոգը գեղանկարչության պատմության թերևս ամենաողբերգական կերպարներից է, որը դարձել է կյանքի օրոք չհասկացված արվեստագետի խորհրդանիշ: Արվեստի գործեր վաճառող նախկին գործակալն ու ձախողված հոգևորականը բավականին հասուն տարիքում՝ քսանյոթ տարեկանում, առաջին անգամ սկսում է լրջորեն զբաղվել նկարչությամբ: Հաջորդող տասնամյակի ընթացքում խելահեղ արագությամբ՝ միջինը շաբաթական երկու կտավ, անդուլ աշխատանքով ու ոճային կտրուկ անցումներով ստեղծվում են ապշեցուցիչ գործեր, որոնք, սակայն, չեն նկատվում կամ մերժվում են ժամանակի արվեստասերների կողմից և սկսում կամաց-կամաց գնահատվել միայն նկարչի մահվանից հետո: Գիրքը փորձում է բացահայտել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները: Գրքում Վան Գոգի կյանքի ու...
Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կենսագրությունն ու ինքնազարգացման փուլերով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ:
«Այսպիսին է Գոգենը» գիրքը ժամանակագրորեն ներկայացնում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Պոլ Գոգենի կյանքը, նրա ստեղծագործություններն ու հայացքները: Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես բորսայի աշխատող՝ Գոգենը տարվում է ժամանակի նկարչության նոր ալիքով՝ իմպրեսիոնիզմով: Տասնամյակներ շարունակ ունենալով անհաջողություններ՝ Գոգենը համառորեն շարունակում է ուսումնասիրել գույներն ու ձևերը. պրպտումները նրան մեկ տանում են Բրետան, մեկ՝ Ֆրանսիայի հարավ՝ Առլ, մեկ էլ՝ հասցնում Խաղաղ օվկիանոսի հեռավոր ափերը՝ Թահիթի, Մարքեզյան կղզիներ: Գոգենն ամբողջ կյանքում ձգտում էր հասնելու ձևի ու գույների ամենապարզ ու հիմքային շերտերին և դառնալու «վայրի», բնական մարդ։ Նրա վերջին շրջանի քանդակները պրիմիտիվիզմի հոսանքի ակունքներից են, իսկ նրա ողջ արվեստը՝ մոդեռնիզմի հիմնասյուներից մեկը:
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»: