«Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը» աշխատությունն առաջինն է իր տեսակի մեջ և ընդգրկում է բոլոր հայերեն այն քարտեզները, որոնք գրվել կամ հրատարակվել են մինչև 1918 թ.: Հրատարակությունը հնարավորություն է ընձեռում հետաքրքրվողներին ու քարտեզ հետազոտողներին ծանոթանալու հայ քարտեզագրության ժառանգության նմուշներին: Այստեղ ներկայացված են XX դ. պատրաստված հետաքրքրական և արժեքավոր ձեռագիր քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Գրքի անգլերեն տարբերակը (History of Armenian Cartography: Up to the Year 1918) 2017 թ. համատեղությամբ հրատարակվել է Երևանի «Զանգակ» և Լոնդոնի «Բենեթ ընդ Բլում» հրատարակչությունների կողմից:
«Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները» աշխատությունը հեղինակի «Հորինվածպատմություն. Ադրբեջան և Հայաստան. կեղծիքներ և փաստեր» գրքի շարունակությունն է, որը ընթերցողին ծանոթացնում էր Ադրբեջանի վարած կեղծիքի և ստի քարոզչությանը: Սույն հատորը նույն նյութի առավել ամբողջական և գիտական մոտեցումն է, որը տարբեր հավաստի աղբյուրների միջոցով փաստում է ադրբեջանական քարոզչության ամբողջական կեղծ լինելը և այս կեղծիքների դրդապատճառներն ու դրանց համար կիրառված միջոցները: Աշխատությունը պարունակում է համաշխարհային կարևորություն ունեցող 47 քարտեզ, որոնց միջոցով փաստվում է, որ նույնիսկ իսլամական տեքստերում և քարտեզներում «Ադրբեջան» անվանումը մինչև 1918 թ. Արաքսից հյուսիս ընկած տարածքում գոյություն չի ունեցել, և որ այն հիմնադրվել և անվանվել է լոկ քաղաքական նպատակներով: Գրքի անգլերեն տարբերակը հրատարակվել...