Իմ անունը Շնաձուկ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ այն ամենը, ինչ կատարվում է իմ անդրջրյա աշխարհում: Այստեղ՝ ներքևում, երբեմն այնքա՜ն սարսափելի է: Ուրիշ ծովային կենդանիների էլ կհանդիպեք, որոնք լողում են այստեղ: Հուսով եմ՝ օրագիրս ձեզ բավականություն կպատճառի: Երբ գրում էի, Սթիվ Փարքըր անունով մի մարդ արարած էր օգնում ինձ:
«Կենդանիների օրագրեր» փաթեթը ներկայացնում է «Շնաձուկ», «Տիրանոզավր», «Փիղ», «Սարդ» գրքերը: Կենդանիների օրագրերն անձնական հուշագրություններ են, որոնք գրում են այն երիտասարդ կենդանիները, որոնք սիրում են օրագիր պահել: Հուշագրությունները անչափ հետաքրքիր են, երբեմն՝ զվարճալի, իսկ հաճախ՝ սարսափազդու: Դրանք ընթերցողի մեջ ցանկություն են առաջացնում՝ ներթափանցելու յուրաքանչյուր կենդանու կյանքի մանրամասների մեջ:
Բարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ…. Ճանապա՛րհ ընկիր պատկերներով լի կախարդական պարտեզ, որտեղ թավուտներում թաքնված քեզ են սպասում փոքրիկ արարածներ, և կենդանացրո՛ւ այն վառ ու պայծառ գույներով: Այգում կան անավարտ ու դատարկ վայրեր, որոնք հնարավորություն ունես ինքնուրույն ձևավորելու քո երևակայությամբ: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր և այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի կախարդական պարտեզ:
Շունը մարդու լավագույն ընկերն է. սա վաղուց է հայտնի, սակայն ոչ բոլորը գիտեն այս հրաշք կենդանիների խնամքի ու կենսակերպի հետ կապված շատ ու շատ կարևոր հարցեր: Գրքում ներկայացված է շների ավելի քան հիսուն ցեղատեսակ, նրանց առանձնահատկությունները, սննդակարգային սահմանափակումները, ինչպես նաև վարժեցման մի շարք կանոններ: Հայերենով առաջին անգամ հրատարակվող այսօրինակ գիրք–ուղեցույցը հրաշալիորեն կողմնորոշում է փոքրիկներին և նրանց ծնողներին շների ընտրության, խնամքի և վարժեցման հարցերում` սովորեցնելով նաև հարգել կենդանիների տրամադրությունն ու սովորույթները:
Մենք գիտենք, որ դու սիրում ես կարդալ: Գրքերը, դուրս գալով տպարանից, սկսում են ապրել իրենց կյանքով և մի օր հանդիպում են քեզ: Դա հրաշալի հանդիպում է: Մենք ստեղծել ենք այս օրագիրը, որ դու կարողանաս հուշեր պահպանել այդ հանդիպումներից: Եվ ոչ միայն հուշեր… Եթե ուշիմ ես, ապա ընթերցելիս, գիտե՛ս, առաջանում են բազում հարցեր, ծնվում են մտքեր, պատկերացումներ… Պատասխանի՛ր օրագրում տրված հարցերին և հետագայում հետաքրքրությամբ կկարդաս ընթերցողի քո մտքերը:
Այս գիրքը լի է ոգևորիչ գաղափարներով, որոնք կխթանեն քո ստեղծագործական երևակայությունը: Դու հնարավորություն կունենաս ինքնուրույն ավարտելու Մոնա Լիզայի ժպիտը և կնկարես Ջեքսոն Փոլլոքի պես՝ օգտագործելով Գնդիկ, Սկուտեղ, Ներկ ու Թուղթ: Գիրքը քայլ առ քայլ ցուցումներ է տալիս, թե ինչպես նկարել Թռչուն, որը գրեթե չի տարբերվի իրականից, ինչպես նաև Հեծանիվ նկարելու Հուսալի մեթոդ է առաջարկում: Բոլոր տարիքի նկարիչների համար:
Մտի՛ր Գիտելիքների պարտեզ և սովորի՛ր հաշվել 1–10–ը այս նորաձև և պատկերազարդ գրքով: Ավելի քանի 25 բացվող–փակվող անակնկալ նկարներ, որոնք կատարյալ են փոքրիկ մատիկների համար: Էնո–Մարիխա Մեցոլան ֆինն նկարազարդող և ձևավորող է, որի աշխատանքներն ընդգրկում են բազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններ: Գույնի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ նա ստեղծում է համարձակ և միևնույն ժամանակ նուրբ պատկերներ` oգտագործելով զանազան տեխնիկաներ:
Մտի՛ր Գիտելիքների պարտեզ և սովորի՛ր ծիածանի բոլոր գույները այս նորաձև և պատկերազարդ գրքով: Ավելի քանի 25 բացվող–փակվող անակնկալ նկարներ, որոնք կատարյալ են փոքրիկ մատիկների համար: Էնո–Մարիխա Մեցոլան ֆինն նկարազարդող և ձևավորող է, որի աշխատանքներն ընդգրկում են բազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններ: Գույնի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ նա ստեղծում է համարձակ և միևնույն ժամանակ նուրբ պատկերներ` oգտագործելով զանազան տեխնիկաներ:
Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ: Մեծաթիվ պատկերազարդումներն ու լուսանկարները տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի: Համացանցային հղումներով համապատասխան կայքէջերը տեղեկատվությունը լրացնում են տեսաֆիլմերով ու շարժանկարներով, վիրտուալ աշխարհի բազմապիսի հնարավորություններով: Տրված է նաև համաշխարհային պատմության, գիտական հայտնագործությունների, գիտնականների մասին պատմող ժամանակագրական նյութ:
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է տվյալները դասակարգող մաթեմատիկական գաղտնիքը: Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, և միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը: Եթե ձախողվես, հավերժ կկորցնես այն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
«Մաթեմատիկական որոնումներ» խորագիրը կրող փաթեթը ներկայացնում է «Առեղծվածների թանգարանը», «Հանելուկների մոլորակ», «Լաբիրինթոսների կալվածքը», «Հուշումների քարանձավը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների մաթեմատիկական ունակությունները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ երեխաները պետք է կատարեն մի շարք մաթեմատիկական առաջադրանքներ՝ զարմանահրաշ արկածները բարեհաջող ավարտելու համար:
Աշխարհի շուրջը ճանապարհորդությունը գրքում սկսվում է Ամսաթվերի փոփոխման գծից և անցնելով արևելքից արևմուտք՝ հետաքրքիր կանգառներ կատարում ճանապարհին հանդիպող 100 առավել տեսարժան հրաշալիքների մոտ: Զատկի կղզու Մոայի հոյակերտ հուշարձաններից Ամազոնի զարմանահրաշ արևադարձային անտառներով և Մարակեշի սքանչելի շուկաներով դեպի Սիդնեյի օպերային թատրոնի հրաշալի շենքը ձգվող այս ճանապարհորդությունը անմոռանալի վայելք կպարգևի ընթերցողին: “Աշխարհի հրաշալիքները” գիրքը ներառում է ձեռակերտ ու բնական բազում հրաշալիքներ, որոնք երբևէ տեսնելը յուրաքանչյուրի երազանքն է:
«Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ արկածային ճանապարհ հարթող խնդիրները բարեհաջող լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները:
Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմագրավելով տիեզերական աղբին: Այս արկածում քեզ կհանդիպեն մոլորակներին և Արեգակնային համակարգին վերաբերող խնդիրներ: Անհրաժեշտ կլինի գործի դնել քո աստղագիտական գիտելիքները՝ գտնելու Խենթ Փիթի տիեզերական որջը և փրկելու պրոֆեսոր Բրեյնսթորմին: Քո ցուցաբերած ապշեցուցիչ ջանքերը կգնահատվեն Երկիր վերադառնալուն պես:
Ֆելինիի խելահեղ զվարճախաղերի այգին խոստանում է լինել աշխարհի լավագույն ժամանցային վայրը: Պատրա՞ստ ես ընդունելու այգու ահարկու մարտահրավերը: Այս արկածում խնդիրները վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային: Հինգ հրեշներին բռնելու համար օգտագործի՛ր ֆիզիկայից քո գիտելիքները: Զվարճախաղերի այգին փրկելու համար կարժանանաս ազատ մուտքի մշտական տոմսի՝ դրսևորելով քեզ որպես ամենասուր զգացողությունների սիրահար և զարգացնելով քո բնագիտական հմտությունները:
Քիմիայից քո գիտելիքներն օգտագործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագործարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողացել կոնֆետի գաղտնի բանաձևը: Եթե հաջողես, կդառնաս գործարանի գլխավոր շոկոլադագործը: Անվնաս անցի՛ր նյութերի փորձարկման բոլոր լաբորատորիաներով, ձե՛ռք բեր 5 ոսկե ծրարները և բացահայտի՛ր տատիկի մրցակից «Քրանչ Քորփորեյշն» ընկերության նենգ քայլը: Այս արկածում խնդիրները վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին, որոնք քեզ կօգնեն գործնական գիտելիքներդ կիրառելու առօրյա կյանքում:
Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը: Այս արկածում խնդիրները վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Օգտագործելով քո կենսաբանական գիտելիքները՝ կանցնես առեղծվածներով ու շրջադարձներով լի արկածների միջով, որոնք թույլ կտան առավելագույնս ի հայտ բերել քո մտավոր կարողությունները:
«Հայկական ավանդապատումներ» գրքի նպատակն է ծանոթացնել հայկական տոներին: Բերված են նաև Հայոց աշխարհի վերաբերյալ լեգենդներ, ավանդապատումներ, զրույցներ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:
Պատկերապատումների ձևաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի և նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա: Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ: Այս նյութերի միջոցով գրքում վերստեղծվում է նկարչին ճակատագրով սահմանված ժամանակաշրջանի դաժան ու անմարդկային պատկերը: Ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, գերություն, ստեղծագործելու խոչընդոտներ… Փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը, թեև շատ դեպքերում մարդու անհատականությունը և կամքը որևէ արժեք կամ նշանակություն չէին ունենում: Իր հուշերի համար նկարիչն ընտրել է «Խակ պտուղ» վերնագիրը և ոչ մի այլ մեկնաբանություն չի ավելացրել: Մարդ, որն իր ամբողջ...
Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել և լինել սիրված, գնահատված և ապրել արժանապատիվ: Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ, նրանք կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռականությունը, քանի որ ստիպված են խաղալ դերեր և ոչ միայն բեմում, այլ նաև առօրյա կյանքում: Հասարակությունը չի ուզում ճանաչել և ընդունել նրանց իրական ԵՍը, հետևաբար խաղը չի ավարտվում բեմից դուրս: Ահա ինչու է գիրքը կոչվում «Երրորդ սեռ»: Վեպի չորս...