«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի: Եթե Տաթև ուխտի գնալու կլինես, հիշիր ինձ: Այդ վանքի ճոճան սյունը շատ նման է մեր բախտին: Հավիտյան կճոճվենք, բայց չենք ընկնի:
«Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։ «Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։ Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։...
Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը նամականի է ՝ անթաքույց մի հանդիսարան, որտեղ անհատի ինքնաբացահայտումն ու ինքնազննությունն է՝ ընտանիքի կործանման փաստերի համապատկերի մեջ:
Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը հայ դասական գրականության մնայուն արժեքներից է: Մարդկային անհատականությունը կորցրած անձնավորություններին Նար-Դոսը երևան է բերում այսպես ասած` թաղեցու մի տեսակ ընդհանուր-կենդանական, կարելի է ասել` հոտային նկարագրով: Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ...
«Ռոք Վագրամ» վեպը (1951), որն առաջին անգամ է հրատարակվում արևելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:
Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ՝ 1935թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները: Նվիրվում է Զապել Եսայանի ծննդյան 140- ամյակին:
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը: «Ծաղկած փշալարեր»-ը Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից է։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։ Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ...
«Երկրի ջիղը» գրքում տեղ են գտել «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները: • Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր, գետինը չոր էր ու ցուրտ էր։ • Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը, կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին։ • Պիտի կամ վախենան՝ որ հարգեն, կամ դուր պիտի գաս՝ որ սիրեն։ • Ամեն խոսք չի թռցնելու, այ որդի, պիտի զսպենք, ներենք, համբերենք, սիրենք։ • Քանի չեն մեռել՝ ապրում են։...
Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է Վիլյամի Սարոյանիամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ: Գրքում տեղ են գտել հետևյալ պիեսները՝ «Քո կյանքի ժամերը» «Հե՜յ, ո՞վ կա» «Տարեկանի արտում» «Պինգ- պոնգ խաղացողները»
Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է նրա ամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ:
«Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի». «Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Ժողովածուն ընդգրկում է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» պատմական վէպը: Վէպի բնագիրը լոյս է տեսնում հեղինակային ուղղագրութեամբ: Հրատարակութիւնն ունի առաջաբաններ, ծանօթագրութիւններ, բառարան, մատենագիտական տեղեկանքներ: «Վէրք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վէրք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք...
«Քաջ Նազարը» Հովհաննես Թումանյանի հեքիաթն է՝ գրված 1912 թվականին։ Հեքիաթում մշակված է հավերժական թեման վախկոտ մարդու մասին, որն բախտի բերմամբ իշխանության է հասնում։ Հեքիաթը գրելիս Թումանյանը ձեռքի տակ ունեցել է այս պատմության բազմաթիվ տարբերակներ՝ գերմանական, ռուսական, վրացական, թուրքական և հայկական: Նազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ։ Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում։ Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը։ Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ։ Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի...
«Վահան Տերյան: Անտիպ և անհայտ էջեր». Տարբեր պատճառներով Վահան Տերյանի կենսագրության բազմաթիվ մանրամասներ պահվել են յոթ փակի տակ, իսկ ստեղծագործություններն ամբողջությամբ չեն հրատարակվել: Գիրքը առաջին քայլն է լրացնելու այդ բացը: Այս գրքում կգտնեք՝ Վահան Տերյանի 6 անտիպ բանաստեղծություն, 1 թարգմանություն, հարյուրավոր նամակներ, 8 հոդված, 2 գրախոսություն, դիմում-հայտարարությունը, որով պոետը դուրս է գալիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, 13 հուշ՝ Վահան Տերյանի մասին, որոնք Հայաստանում գաղտնի են պահվել, ինչպես նաև Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ:
Վէպեր | Նիկողոս Սարաֆեան. Այս հատորին մէջ առաջին անգամ ըլլալով համատեղ ներկայացուած են բանաստեղծ Նիկողոս Սարաֆեանի (1902-1972) չորս վէպերը ուր կը պատկերացուի ֆրանսահայ կենաքը յետ- եղեռնեան տարիներուն:
«Պատվի համար»-ը Ալեքսանդր Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Սյուժե Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը,...
«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։ «Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական...
«Երևանի ուղղիչ տնից». Իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչու է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ… ***** Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը՝ ես նախ մտքիս մեջ, ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը… Ես միշտ սխալվում էի… Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է մարդկային բնավորությունը և ներքին աշխարհը ճանաչելու համար: ***** Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից անկյուն – տխու՜ր են, այնքա՜ն տխուր, որքան...
Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․ հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։ Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․ Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, դեռևս իշխող էին կամ գոնե սոցիալական ազեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սևացած փողեր, չքավորություն և դարի...
«Մի կյանքի պատմություն»-ը հայ գրող Ստեփան Զորյանի վեպն է, որը գրվել է 1939 թվականինˋ նախքան պատերազմը։ «Մի կյանքի պատմություն»-ը մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում էին, որ իրենց երեխան ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Գնալով Թիֆլիս` նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ վարձակալում բնակարան։ Նրանք պարապում են տանտիրոջ...
Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի մեջ միահյուսված են պատմվածքը, նովելը, վավերագրական արձակը, հրապարակախոսական խորհրդածությունները: Գրողը փորձում է նկատել և իմաստավորել մեր ժողովրդի կյանքի ու բնավորության նոր երևույթները, պարբերաբար հետադարձ հայացք նետելով մեր պատմության հեռու և մոտիկ խաչմերուկներին: 1979 թվականին «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքն արժանացել է պետական մրցանակի: «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, երկրորդ գիրքը՝ 1982 թվականին:
«Մատեան ողբերգութեան» ժողովածուն իր բնոյթով հատընտիր է, որի նպատակն է ներկայացնել Արտաշէս Յարութիւնեանի գրական մեծ գործունեութեան բնոյթն ու բազմազանութիւնը: Ժողովածուի բաժինները՝ Քերթուածներ, Գրական դիմաստուերներ, Գիրքեր եւ դէմքեր, Գրական քրոնիկ, մի կողմից այդ բազմազանութեան ի ցոյց դնումն են, միւս կողմից՝ այն խորագրերը, որոնցով, սովորաբար, Յարութիւնեանը հրատարակում էր իր գրութիւնները: Բանաստեղծական գրքերից այստեղ ներկայացուած է միայն «Նոր քնարը», բայց ամբողջութեամբ: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լաւագոյն գիրքը, իր քերթողական կարելիութիւնների բարձրակետը: Միւս բաժինների գրութիւնները ներկայացուած են ընտրողաբար:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազ ի «Բանաստեղծություններ և պոեմներ» հատընտիրը ներառում է նրա լավագույն բանաստեղծությունները, «Անքավելի մեղքը», «Բիբլիական», «Սիամանթո և Խջեզարե» պոեմները: