Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ հիմնականում պայմանավորված է նրա դրամատուրգիայով: Նրա գործերում արծարծված են անհատի ու հասարակության փոխհարաբերության, եսի ու անձնազոհության, զգացմունքների ու ազատության տենչանքի, հարափոփոխ ապրումների ու տրամադրությունների խնդիրներ: Լևոն Շանթի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Երուխանի նովելների ընտրանին: Արևմտահայ արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս գրողը իր գողտրիկ ստեղծագործություններում ներկայացնում է պոլսահայ իրականությունը՝ դրան բնորոշ առանձնահատկություններով։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Եղիշե Չարենցը հայ բազմադարան գրականության մեծագույն գագաթներից է: Երգել է Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ ուժը, փառապանծ անցյալը, պատմության ողբերգական դրվագները, պայծառ ապագան: Եղիշե Չարենցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները: Դեմիրճյանը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, սակայն ավելի ճանաչված է արձակ գործերով և դրամատուրգիայով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն: Դանիել Վարուժանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Գրիգոր Զոհրապը բազմաժանր գրող է: Գրել է վեպեր, նորավեպեր, արձակ և չափածո բանաստեղծություններ: Ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում է նորավեպը: Նրա երկերը թարգմանվել են 26 լեզվով: Զոհրապը նաև փաստաբան էր, իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: Գրիգոր Զոհրապի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի: «Խաթաբալա»կատակերգության մեջ ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամեն ինչ ապրանք է, այդ թվում` մարդը, ցույց է տվել փողի թագավորությունը, համատարած կեղծիքն ու խաբեությունը: Գրել է թիֆլիսահայ բարբառով: Գաբրիել Սունդուկյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում: Ավետիք Իսահակյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն… Ակսել Բակունցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
Մանկապատանեկան երաժշտական ներկայացում (Ֆոլկ-օպերա) Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի Երգահան, մանկական երգչախմբերի ղեկավար Ջուլիետա Ավագյանի երաժշտական ստեղծագործությունները լավ ծանոթ են երաժշտասեր փոքրիկներին և մեծահասակներին: Հեղինակին հատկապես ճանաչում են բերել նրա մանկական երգերը, որոնց մեծ մասը տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Ջ. Ավագյանի և Է. Ավագյանի «Մի կաթիլ մեղրը» երաժշտական ներկայացումը հագեցած է հայկական ազգային երաժշտության շնչով, գեղեցիկ մեղեդիներով, ժողովրդական պարային ռիթմերով:Այս ստեղծագործությունը հայ երաժշտության իսկական տոն կդառնա դպրոցականների համար և մեծապես կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը: Գրքին կցված է ներկայացման ձայնագրության խտասալիկը (CD):
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:
Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները` “Մկների ժողովը”, “Խոզն ու ագռավը”, “Նապաստակները”, “Գայլն ու գառը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները` “Մկների ժողովը”, “Խոզն ու ագռավը”, “Նապաստակները”, “Գայլն ու գառը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ...