Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը:
Ներկայացնում են պլաստիլինե հերոսները փաթեթը ներառում է 3 գիրք, որոնցում ընդգրկված դասականների ստեղծագործությունները հիացնում են նաև իրենց բացառիկ նկարազարդմամբ: Պոչատ աղվեսը, Գայլն ու գառը, Շունն ու կատուն….. շատ շուտ կդառնան փոքրիկների ընկերները, եթե նրանք, հետևելով գրքերում տրված օրինակներին, նույնպես կերտեն պլաստիլինե հերոսներին:
Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, հետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը». հարատևորեն արդիական երկ, որ կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ...
Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։ Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։
1950-ական թվականներին գրված և հեղինակի կյանքի օրոք անտիպ մնացած վեպ։ Սա մի նոր բացահայտում է Պարույր Սևակի գրական ժառանգության համար։ Սևակի արձակը նույնքան ինքնատիպ, տարբերվող և ազդեցիկ է, որքան պոեզիան։ Հոգեբանական վեպի ժանրին հարող այս ստեղծագործությունը պատմում է սիրո և ատելության, հավատարմության ու դավաճանության, եղբայրության և թշնամանքի, անձնազոհության ու եսասիրության մասին։