Վեպի գլխավոր հերոսը ամերիկացի հրեա Ալեքսանդր Պորտնոյն է: Նա ավարտում է համալսարանն ու աշխատում իրավագիտության ոլորտում: Պորտնոյը հաջողակ կարիերա է ստեղծում: Աշխատելով մարդու իրավունքների գրասենյակում՝ նա հասնում է տնօրենի տեղակալի պաշտոնին: Վեպի իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում Նյու Ջերսիում 1940-1960-ական թվականներին: Գլխավոր հերոսը պատմում է իր, ընտանիքի, բարեկամների և ծանոթների մասին, հաճախ նաև հումորային ոճով՝ չխուսափելով անձնական կյանքի ամենաինտիմ մանրամասներից: Վեպը հրատարակվել է 1969 թվականին: Ստեղծագործության հաջողությունը միանգամից հայտնի է դարձնում Ռոթին: Վեպը մեծ վիճաբանություններ առաջացրեց քննադատների շրջանում չափազանց բնական նկարագրված սեքսուալ տեսարանների պատճառով: Սահմանափակումներ 1969 թվականին գիրքն արգելվեց Ավստրալիայում:«Penguin Books» հրատարակչության ավստրալիական մասնաճյուղը գաղտնի տպագրեց գիրքն ու տարածեց: Գիրքը...
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է… Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է...
Գրքի լիրիկական հերոսը՝ ինտելեկտուալ ալկոհոլիկ Վանյա (Վենիչկա) Երոֆեևը, գնացքով 125 կմ երկարությամբ երկաթգծով Մոսկվայից գնում է Պետուշկի՝ սիրուհու և երեխայի մոտ: Պետուշկին հեղինակի կողմից նկարագրվում է որպես ուտոպիական մի վայր: Երոֆեևի պոստմոդերնիստական ոճի վեպն է: Գրված է ինքնակենսագրական ոճով: Գրվել է 1969 թվականը աշնանը (հեղինակի խոսքով՝ հինգ շաբաթվա ընթացքում «Շերեմենտյեվո-Լոբնյա կաբելային աշխատանքների ժամանակ»): Առաջին անգամ հրատարակվել է 1973 թվականի ամռանը Իսրայելում «ԱՄԻ» ամսագրում, 300 օրինակով: Երկրորդ անգամ հրատարակվել է 1977 թվականին Փարիզում: ԽՍՀՄ-ում հրատարակվել է միայն վերակառուցման ժամանակաշրջանում՝ 1988-1989 թվականներին: Առաջին անգամ լույս տեսել կրճատված տարբերակով «Трезвость и культура» ամսագրում, ապա, ավելի ամբողջական տեսքով, «Весть» ալմանախում և, վերջապես, գրեթե ամբողջական...
Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։ «Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը...