Յուրաքանչյուրն առօրյարում գործ է ունենում խաբեությունների հետ: Կարևոր չէ՝ որքան եք Դուք խելացի, հարուստ կամ հայտնի: Եթե Ձեզ խաբել է կամ գումար է կորզել ընկերը, բարեկամը կամ գործընկերը, կարող եք վստահ լինել՝ Դուք միայնակ չեք: Աշխարհը լի է վտանգավոր մարդկանցով, որոնք կոչվում են խաբեբա: Երբեք հնարավոր չէ բացահայտել խաբեբային, եթե չեք տիրապետում մարմնի լեզվին, ժեստերին, խոսքին և այլն: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ զերծ մնալ խաբեբայություններից:
Համաշխարհային բեսթսելլներների հեղինակ և The New Yorker-ի լրագրող Մալքոլմ Գլադուելը, ոգեշնչված Դավիթի և Գողիաթի մասին աստվածաշնչյան պատմույթամբ, վերլուծում է ուժեղի հանդեպ թույլի հաղթանակը: Հոլիվուդյան միլիարդատեր, ով առաջին գումարները վաստակել է 10 տարի մաքրելով փողոցները, մարզիչ, ով թույլ բասկետբոլային թիմը հաղթանակի է բերում հատուկ ռազմավարությամբ, բժիշկ, ով կյանքը նվիրում է մանկական լեյկիմիայի դեմ պայքարին, անվախ մարդ, ով ռասայական խտրականությամբ ողողված միջավայրում պայքարում է մարդու իրավունքների համար, ինչպես նաև շատ այլ մարդիկ, ովքեր կարողացել են լուծել անլուծելի խնդիրներ: Այս իրական մարդկանց օրինակով հեղինակը ապացուցում է, որ թույլ մարդը, ով ունի երկաթե կամք, կարող է հաղթել ամենաուժեղին անգամ:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Իր նոր գրքում հեղինակը ձևակերպել է HR-մասնագետի համար կարևորագույն խորհուրդները, որոնք կօգնեն մոտիվացնել աշխատակազմին առանց նյութական շահի: Դուք կարող եք ընտրել ամենահարմարը Ձեր ընկերության համար՝ հայտնի կամ ամբողջովին անսովոր, քիչ ներդրում պահանջող կամ ընդհանրապես առանց ներդրման: Դուք կիմանաք՝ ինչպես օգտագործել կորպորատիվ ԶԼՄ-ները և նկարահանել ֆիլմ, անցկացնել խաղեր և միջոցառումներ, գեներացնել նոր մտքեր ու ստեղծել ջերմ մթնոլորտ կոլեկտիվում: Բոլոր խորհուրդներն ունեն մեկ ընդհանուր յուրահատկություն. դրանք շատ պարզ են ու հեշտ իրականացվող:
40 տարի անդադար ուսումնասիրությունների արդյունքում Ռիչարդ Կոխը գտել է հիմնավոր սկզբունք, որն ընկած է այնպիսի ընկերությունների հաջողության հիմքում, ինչպիսիք են IKEA-ն, Apple-ը, BCG-ն, Honda-ն, Մակդոնալդսը և Uber-ը: Դա ՊԱՐԶԵՑՈՒՄՆ է: Գրեգ Լոկվուդի հետ նա մշակել է բիզնեսի պարզեցման մի քանի մոդել, որպեսզի բիզնեսը բարձրանա նոր մակարդակի: Այս գրքի շնորհիվ Դուք կարող եք. հասկանալ, ինչպես է պարզեցումն ազդում ընկերության արդյունավետության վրա, ընտրել պարզեցման ռազմավարություն, որը հարմար է Ձեր ընկերության համար, դարձնել Ձեր ապրանքներն ու ծառայություններն ավելի գրավիչ, գտնել նոր հնարավորություններ և շուկաներ, որոնք մինչ այդ չեք դիտարկել, վերաձևել բիզնես-գործընթացներն այնպես, որ ընկերությունը հեղափոխական աճ ունենա:
Գրքի երեք յուրահատկությունները՝ Հեղինակներն առաջարկում են մեթոդիկա, որը կօգնի մեծացնել վաճառքը՝ բարձրացնելով համաձայնությունները նոր մակարդակի, Սովորեցնում է հաղթահարել այնպիսի տարածված խնդիրներ, ինչպիսիք են գնորդների անվստահությունը, բարձր մրցակցությունն ու ցածր արդյունավետությունը, Գրքի հեղինակները FranklinCovey ընկերության հանրահայտ «Արդյունավետ աշտարակների» ստեղծողներն են:
Նատալյա Պրավդինան Ռուստատանի ամենահայտնի ֆենշույ վարպետն է, գիտակցության դրական վերափոխման մասնագետ, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ: Գիրքը սովորեցնում է դաստիարակել երեխային նոր աշխարհայացքով՝ բաց դեպի աշխարհը, անհամար հնարավորություններին ձգտող գիտակցությանը: Գրքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ծնողը զարգանում է երեխայի հետ միասին:
Հաշվի առնելով միայն կանանց քանակի աճը՝ հեղինակը նրանց տալիս է արժեքավոր խորհուրդներ ամուր, անձնական ֆինանսական կյանք ստեղծելու համար: Նախաբանե գրել է Ռոբերտ Կիյոսակին:
Այս գիրքը կարող է դառնալ. Զիլ նվեր ընկերոջ համար, Լույսի շող, երբ Դուք կմոլորվեք սեփական կյանքում, Բացահայտում նրանց համար, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել, Ձեզ սեփական խորհրդատուն ամենակարևոր հարցերում:
Գոյություն ունի աշխարհի ուժերի հետ աշխատելու ավանդական չինական ձև, որը կոչվում է ֆեն-շույ՝ քամին և ջուրը: Քամին տարածում է երկրի ուժը, իսկ քամին կանգնեցնում է նրան: «Քամի» և «ջուր» հասկացությունները կարող են նշանակել ուժերի ցանկացած հոսքեր:
Ջոշ Կաուֆմանը պնդում է, որ եթե գործերը ճիշտ կազմակերպվեն, ապա 20 ժամում հնարավոր է ցանկացած գործ սովորել: Դրա լավագույն ապացույցը հենց ինքն է: Ջոշը ինքնուս է և չի ստացել դասական բիզնես կրթություն: Նա հաջողակ ձեռնարկատեր է, բիզնես մարզիչ, PersonalMBA.com ինտերնետ նախագծի հիմնադիր-տնօրեն: Նրա մեթոդը ունիվերսալ է: Ցանկանում եք սովորել օտար լեզու՞, վե՞պ գրել, գեղանկա՞ր ստեղծել, բացել սեփական բիզնե՞սը: Ծախսեք ուսման վրա ընդամենը 20 ժամ և արդյունքը տեսանելի կլինի:
Գիրքը լույս է տեսել ավելի քան 20 տարի առաջ և դարձել է իսկական սենսացիա: Այն ապացուցել է, որ տղամարդիկ և կանայք մտածում են, զգում են և վարվում են տարբեր կերպ: Ջոն Գրեյը ստեղծել է տղամարդկանց և կանանց շփման նոր համակարգ, և այդ համակարգը երջանկացրել է միլիոնավոր զույգեր ամբողջ աշխարհում: Սակայն մի պահ այս խորհուրդները սկսեցին չաշխատել, քանի որ աշխարհն օրեցօր փոխվում է: Այդ պատճառով լույս տեսավ նոր հրատարակություն՝ ժամանակին համընթաց փոփոխություններով և «աշխատող» խորհուրդներով:
Հանրահայտ ավստրիացի հոգեբանի այս հավաքածուում տեղ են գտել Զիգմունդ Ֆրոյդի նեվրոզի, պարանոյայի, հոմոսեքսուալիզմի և մազոխիզմի առաջացման վերաբերյալ հոդվածները: Գրքում կան ինչպես հայնտի, այնպես էլ անհայտ մի շարք աշխատություններ:
Գիրքն այն ծնողների համար է, ովքեր գնահատում են կրթությունը, ցանկանում են օգնել իրենց երեխային ճիշտ ֆինանսական կյանք սկսել և իրականացնել իրենց գաղափարները: Այսօր ֆինանսական գրագիտությունը շատ կարևոր է: Սակայն գործող կրթական համակարգը չի տալիս երեխային այն ֆինանսական գիտելիքները, որոնք հարկավոր են իրական կյանքում: Այս գիրքը կսովորեցնի Ձեզ՝ ինչպես երեխայի մեջ արթանցնել սեր դեպի ուսումը, կբացահայտի պարզ ճշմարտություններ, որոնց գոյության մասին Դուք ամենայն հավանականությամբ չգիտեք, և կտա երեխայի գիտելիքներ, որոնք պետք կգան նրանց կյանքում:
«Ես հավատում եմ, որ իմ կյանքում սահմանափակումներ չկան: Ցանկանում եմ, որպեսզի Դուք էլ Ձեր կյանքին վերաբերվեք այդպես՝ որքան էլ շատ լինեն բարդությունները: Սկսելով մեր ճանապարհորդությունը՝ խնդրում եմ, մտածեք այն սահմանափակումների մասին, որն ինքներդ եք ստեղծել Ձեզ համար և թույլ եք տվել ստեղծել այլ անձանց: Իսկ հիմա մտածեք՝ ինչ կլիներ, եթե հանկարծ այդ սահմանափակումներն անհետանային: Ինչպիսի՞ն կլիներ Ձեր կյանքը, եթե Ձեզ համար հնարավոր լիներ ամեն ինչ»: Նիք Վույչիչը անհավանական ոգու ուժ ունեցող մարդ է: Նրա կյանքն ապացույց է, որ մարդու համար անհավանական ոչինչ չկա:
Այս գիրքն արդեն ավելի քան 20 տարի է, ինչ բեսթսելլեր է և փոխում է ընթերցողների կյանքը: Ինչու՞մ է դրա հաջողության գրավականը: Դեռ հոգեթերապևտի իր կարեիերայի սկզբում հեղինակը հասկացավ, որ ժամանակակից հոգեբանության մեջ մի կարևոր տարր պակասում է: Նա սկսեց փնտրել այն հին իմաստասերների աշխատություններում ու լեգենդներում, և կարողացավ գտնել իմաստության թելը, որն անցնում է դարերով: Այդպես ծնվեց մեթոդիկան, որը թույլ է տալիս պատնեշները, որոնք հառնում են մարդկանց առաջ:
Բոլորս ապրում ենք, որպեսզի սիրենք, ստեղծենք, երջանկանանք, լինենք սիրող և սիրված: Բայց բավական չէ միայն ցանկանալ կյանքը դեպի լավը փոխել, Կարևոր է հենց հիմա անել առաջին քայլը: Մենք հաճախ ասում ենք՝ «գիտակցված կյանք»: Ի՞նչ է դա: Նախևառաջ ապրել չդավաճանելով ինքդ քեզ, բայց փոխելով քեզ: Լինել այն, ինչ կաս: Մինչ նոր ապագա կերտելը հարկավոր է վերադարձնել անցյալի պարտքերը, հակառակ դեպքում ապագան չի կարող երջանիկ լինել:
Ֆինանսական անկախության մասին այս գիրքը հատուկ կանանց համար է: Եթե ցանկանում եք հարստանալ, սովորել խելացի կառավարել գումարները, անընդհատ մեծացնել եկամուտը, իմանալ՝ երբ և որքան գումար է հարկավոր տալ երեխաներին, ինչ է հարկավոր անել ամուսնանալուց առաջ և ինչպես վարվել ժառանգության հետ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Վլադիմիր Դոգվանը հաջողակ բիզնեսմեն է, գրող, Super Jump մեթոդիկայի հեղինակ: Այս գրքում նա պատմում է իր պատմությունը, մի մարդու պատմություն, ով մի քանի անգամ ստիպված է եղել սկսել զրոյից ու մի քանի անգամ ապացուցել է, որ հաստատ գիտի՝ ինչ օրենքներով է աշխատում բիզնեսը: Գրքում խոսվում է ոչ միայն բիզնեսի մասին: Դոգվանը յուրահատուկ մեթոդիկա է մշակել, որը թույլ է տալիս նոր մակարդակի հասնել ոչ միայն գործնականում, այլ նաև կյանքում: Super Jump-ը մեթոդիկայի, որը կօգնի իրականացնել քվանտային ցատկ դեպի երազանք:
Բրիդան հետաքրքիր պատմություն է սիրո, կրքի, գաղտնիքի ու հոգևոր որոնման մասին, որտեղ կախարդանքը խոսում է մարդկային սրտերի բոլոր լեզուներով։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ գեղեցիկ իռլանդուհի է, ով ձգտում է հասկանալ աշխարհը։ Կյանքի ունեցած գաղափարի մասին ազդեցություն են թողնում երկու մարդ, որոնց նա հանդիպում է իր կյանքի ճանապարհին…
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կարևորագույն գրքերից մեկը՝ գրված ամենահռչակավոր բրիտանացիներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի կողմից: Տաղանդավոր քաղաքական գործչի, պատմագետի և գրողի ստեղծագործությունը պատմում է 1918-ից 1945 թվականների իրադարձությունների մասին: Գրքում զետեղված են պատերազմական գաղտնի փաստաթղթեր, ոչ շատ հայտնի փաստեր, որոնք ավելի շատ են լույս սփռում պատերազմի վրա: Չնայած գրքի մեծ ծավալին՝ այն շատ հեշտ է կարդացվում և պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին:
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը...
Երբ 1955 թ. 86 տարեկանում Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։ Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը ասիական ու եվրոպական կարտելների լաբիրինթոսում: Ծանոթ լինելով նավթային աշխարհի բոլոր նրբություններին և ունենալով բազմաթիվ կապեր՝ հաճախ նա դառնում էր գերտերութունների միջև ծագած խնդիրները լուծող։ Անգամ Ստալինն էր Գյուլբենկյանից խորհուրդ հարցնում՝ որպես պարգևատրություն ռեմբրանտներ նվիրելով հռչակավոր Էրմիտաժի թանգարանից: Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ...
Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները: Գիրքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենահարուստ ու երջանիկ մարդկանցից մեկի՝ նավթային արքա, ֆինանսական մագնատ, մեծ ընտանիքի հայր, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի և գործունեության մասին է՝ ներկայացված իր ժամանակի և մարդկանց համատեքստում: Նա, անգնահատելի դեր ունենալով Ռուսական կայսրությունում նավթարդյունաբերության զարգացման գործում, աչքի է ընկել նաև հայանպաստ գործունեությամբ: Թեման ներկայացված է փաստավավերագրական և գեղարվեստական ժանրերի միաձուլմամբ, որն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը: 20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։ Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի...