«Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը համարվում է վաճառքի իրական ուղեցույց: Այն մեծ ճանաչում բերեց Օգ Մանդինոյին՝ որպես հիանալի վաճառող՝ ամբողջովին փոխելով նրա ճակատագիրը, կարիերան և միլիոնավոր ընթերցողների կյանքը: Սա բոլոր ժամանակների մոտիվացնող և ոգեշնչող գրքերից մեկն է: Այն Մանդինոյի համանուն բեսթսելերի շարունակությունն է, որում նա բացահայտում է դժբախտությունները հաղթահարելու, ինքնավստահություն ձեռք բերելու և բարեկեցության հասնելու գաղտնիքները: Գլխավոր հերոսը, ինչպես և հեղինակը, արդեն քսան տարով մեծացել են: Ինչի՞ է հասել, ինչպե՞ս է փոխվել, ի՞նչ անակնկալներ է մատուցել կյանքը հերոսին. այս հարցերի պատասխանները կգտնեք՝ ընթերցելով գիրքը: Գիրքը Goodreads-ում
Գրեգորի Դիլի գիրքը Հայաստանի տնտեսության, ձեռնարկատիրական մտածելակերպի և հետկոմունիստական մշակույթի մասին է: Այն հայերին ցույց է տալիս, թե ինչպես արտադրել այն, ինչը նրանք արժեքավոր են համարում և վերահսկել արտադրման այդ գործընթացը: Գիտելիքը հարստության հիմնական աղբյուրն է աշխարհում: Այն գիտելիքը, որ առաջարկում է այս գիրքը, ամփոփում է իմ լավագույն փորձը՝ մեղմելու ոչ բավարար ֆինանսական կարողության խնդիրը, որով պետք է ապահովվեին մարդկանց հարմարավետությունն ու բարգավաճումը, խնդիր, որն այլ կերպ կոչվում է աղքատություն: Հենց այսպես եմ ես ցանկանում իմ ներդրումն ունենալ մեր շուրջը առկա լայն հնարավորությունների դաշտում, որոնք կարող ենք դիտարկել որպես ավելի մեծ հարստություն: Հետևաբար՝ այս գիրքը նվիրված է յուրաքանչյուր մարդու:
Դեռահասությունն այն ժամանակաշրջանն է, երբ երեխաները սկսում են հետաքրքրվել փողով. որտեղի՞ց է այն ձեռք բերվում, փող աշխատելու ի՞նչ եղանակներ կան և այլն: Այս շրջանում նրանք բազմաթիվ ցանկություններ ունեն, որոնք փող են պահանջում՝ նորաձև հագուստ, վերջին մոդելի սմարթֆոն և էլի անհամար բաներ… Այս գիրքը յուրօրինակ ֆինանսական այբուբեն է և կարող է շարժել դեռահասի հետաքրքրությունը՝ կյանքում փողի դերի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին մտածելու համար: Բոլոր դեռահասները ցանկանում են ֆինանսական անկախություն: Սա հենց այն է, ինչ սովորեցնում է այս գիրքը՝ ինչպես դառնալ ֆինանսապես անկախ:
Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են: Այս 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր գրքում կարևորագույն հարցեր է տալիս: Աշխարհին հայտնի բիզնես պրոֆեսորը քանդում է Մեծ քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը և բացահայտում այն, ինչ թաքնված է հաջողության քողի տակ: Նա ցույց է տալիս, որ այս չորս հսկաները մարդկանց հուզական ընկալումները...
Նոր դարաշրջանից մեծագույն սպասելիքն այն չբացահայտված ներուժն է, որը ստիպում է անցնել նոր սահմաններ եւ գյուտեր անել։ Լեգենդար ձեռնարկատեր եւ ներդրող Փիթեր Թիլն այս գրքում ներկայացնում է այդ արժեքները ստեղծելու եւ որակապես նոր մակարդակի հասնելու եզակի ուղիները։ Թիլը կարծում է, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ առաջընթացը սահմանափակել միայն համակարգիչներով կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում։ Պարզապես պետք է ինքնուրույն մտածել սովորել։ Երբ կրկնում ենք այն, ինչն արդեն արվել է, որեւէ արժեք չենք ստեղծում եւ նույն կետում ենք մնում։ Բայց որեւէ նոր...
Կյանքում և բիզնեսում փոխհարաբերությունները կարևոր են, սակայն դրանք անիմաստ են, եթե հիմնված չեն վստահության վրա: Սթեֆըն Քովիի «Վստահության արագությունը» հրատապ է ու տեղին: Վստահությունն այն ոչ նյութական ակտիվն է, որը կարող է օգնել ապահովելու ցանկացած կազմակերպության կամ ձեռնարկության երկարաժամկետ կայունությունը: Այս աշխատությունը ցանկացած գրքից լավ է բացատրում, որ վստահությունը փոխում է ամեն ինչ բիզնեսում և տանը: Բարձր վստահության դեպքում հաջողությունը գալիս է շատ ավելի արագ՝ նվազեցնելով կազմակերպության ծախսերը, դատական վեճերը և արագացնելով գործարքները: Վստահության պակասը սպառում է կազմակերպության էներգիան, կասկածների և ենթադրությունների պատճառ դառնում՝ ամբողջովին կործանելով թիմային աշխատանքը: Այս գիրքը կարող է հղկել հասարակություններին: Այն կարդալուն պես ամեն ինչ սկսում...
«Նվերը» պատմություն է մի տղայի՝ պատանեկությունից դեպի հասունություն ճանապարհորդության մասին, պատմություն մի խորհրդավոր նվերի անխոնջ փնտրտուքի մասին, որի հաստատ գոյությունը հավաստում է տղայի ծեր ու իմաստուն ուսուցիչը։ Այդ նվերը, ըստ նրա, ամենաթանկ պարգևն է, որ մարդ կարող է ստանալ կյանքից: Ինչո՞ւ: Որովհետև այն միակ բանն է, որը չի փոխվում հարափոփոխ ժամանակներում: Արժեքավոր նվեր «Ո՞ւր է իմ պանիրը», «Լաբիրիթոսից դուրս» գրքերի հեղինակ, «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի համահեղինակ, դոկտոր Սպենսեր Ջոնսոնից: Հեղինակի՝ հավերժական, պարզ ճշմարտություններով լի պատմությունները միլիոնավոր ընթերցողների կյանքեր են փոխել ամբողջ աշխարհում: Եվ ահա մի նոր, իմաստուն պատմություն, որը ոգեշնչման աղբյուր է և գործնական ուղեցույց այս փոթորկուն ժամանակներում:
«Հաճախորդներ՝ ամբողջ կյանքի համար» գիրքը «Cadillac» դիլերային ավտոսրահի ողջ փորձն է, որտեղ ոչ ոք՝ սկսած տնօրենից, մինչև հասարակ վաճառողներ և արհեստավորներ, կանգ չի առնում և օրեցօր գրանցում է նորանոր ռեկորդներ`վերջին հաշվով գերազանցելով իրենց իսկ սահմանած ռեկորդները: Համաձայնեք, որ, այնուամենայնիվ, հաճելի է վաճառել 25%-ով ավելի, քան երեկ: Ի՞նչ անենք, որ դու գերազանել ես ինքդ քո սահմանած ռեկորդը. չէ՞ որ, միևնույն է, դու լավագույնն էիր Դալլասում: Բայց դա երեկ էր: Այսօր գերազանցել ես քո երեկվա «ես»-ին: Ահա սա է ողջ հարցը: Գրքում շատ են գործնական օրինակները: Իհարկե, դրանցից շատերը վերաբերում են ավտոդիլերային կազմակերպությունների ոլորտին: Սակայն եթե Դուք մասնագետ եք, ապա ոչ միայն...
Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ. Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ: Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու:
«Անհատական MBA»-ը միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական գրաֆիկով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները՝ քիչ ծախսով և անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու: Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու էներգիա տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն, թե՝ • ինչպես է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն, • ինչպես է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, • ինչպես զրոյից բիզնես սկսել, • ինչպես բարելավել...
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներնու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Broadway-ի երգիչը, FBI-ի գործակալը, փորձառու օդաչուն եւ պատերազմի մասնակցած գեներալն առաջին հայացքից որեւէ ընդհանրություն չունեն։ Բայց միայն առաջին հայացքից։ Չարլզ Դահիգը բացահայտում է նրանց միավորող հիմնական հանգամանքները՝ արդյունավետ գործելու եւ ապրելու գաղտնիքները: Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, արագ եւ հաջողակ: Հեղինակը ներկայացնում է գիտական փաստերի եւ հաջողության պատմությունների հիման վրա կառուցված գիրք-ուղեցույց, որն ի հայտ է բերում մեր էներգիայի, ժամանակի եւ ինտելեկտի օգտագործման ամենաարդյունավետ բանաձեւը: «Սովորության ուժը» գրքում Չարլզ Դահիգը բացատրում էր, թե ինչու ենք ամեն ինչ անում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, եւ ոչ՝ այլ կերպ: «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը պատասխանում է «ինչպես» հարցին: Ինչպե՞ս կատարելագործել մեր սովորություններն ու...
«Դրվածք» ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը։
«Alibaba. Տունը, որը կառուցեց Ջեք Ման». Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք: Financial Times Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ: Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում...
Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը «Virgin» կոչեցին: Այդ պահից Բրենսոնը հաջողության սեփական օրենքները գրեց, ընկերությունների խումբ ստեղծեց, որը գլխամասային գրասենյակ չունի, այնտեղ ստորակարգությունն ու բյուրակրատիան չեն իշխում: Բրենսոնը պատմում է ռիսկերից չվախենալու, անապատների վրայով օդապարիկով անվախ ճախրելու, համաշխարհային մեծության երաժիշտների հետ պայմանագրեր կնքելու, Իրաքի պատերազմի ժամանակ պատանդներին փրկելու և շատ այլ ձեռնարկների մասին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած...
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ,...
«Դառնալո՞ւ եմ Բիզնեսմեն» գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ։ Գրքում ներկայացված են իրական դեպքեր, որոնք ցույց են տալիս մեր ընկալումների, վաղ մանկության տարիներին ստացված կոդավորումների արտացոլանքը մեր հետագա կյանքի, դրսևորումների, մասնագիտական կողմնորոշման վրա։ Շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթիկան, մասնագիտական էթիկան և լավագույն աշխատանք գտնելու համար անհրաժեշտ հմտությունները։ Մեջբերում գրքից Ինչի՞ մասին է գիրքը: Այս թեմայով գիրք գրելու գաղափ ար վաղուց ունեի։ Այս թեմայի մասին վաղուց էի մտածում և մտքումս արդեն կազմել էի գրքի կա ռուցվածքը, նույնիսկ, նախքան առաջին գիրքս հրատարակելը, պատկերացնում էի՝ ինչ ի մասին պետք է խոսեմ։ Ժամանակն է՛լ ավելի հասունացրեց նյութը, մտքումս...
«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
«1 րոպե անց» գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են ՄիշտԱռաջ:
«Գայթակղելու նուրբ արվեստը». «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։ Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։ Մերժումը գործի սկիզբն...
«Տիրակալը» ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատն է: Դրա մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» անվանումը։ «Տիրակալը» գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը,...
Ֆրիդրիխ Նիցշեի «Երկեր հինգ հատորով. Հատոր 5/2» «Դիոնիսոսյան դիթիրամբներ» բանաստեղծական ժողովածուն (հրատարակվել է 1891թ.), տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ ու բանաստեղծական պատառիկներ և հատվածներ սևագիր ժառանգությունից, որից էլ Էլիզաբեթ Ֆյորստեր- Նիցշեն և Պետեր Գաստը հետագայում կազմել և հրապարակել են «Կամք առ իշխանություն» աղմկահարույց բանաքաղություն- գիրքը: Հատորը եզրափակում է փիլիսոփայի կենսագրության մի ուրվագիծ, որն ուղեկցված է նամակագրական նյութով:
«Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» «Ի տարբերություն 7 սովորույթների մասին իմ գրքի՝ որդուս՝ Շոնի այս աշխատանքն անմիջականորեն խոսում է դեռահասների հետ՝ հաճելի և տեսողական առումով գրավիչ ոճով (ի դեպ, Շո՛ն, չէի կարծում, որ իմ ասած բառերից թեկուզ մեկը լսել էիր): Որքան էլ կողմնակալ հնչի, բայց սա հիանալի գիրք է, որն անպայման պետք է ընթերցել»: ԴՈԿՏՈՐ ՍԹԻՎԵՆ Ռ. ՔՈՎԻ (1932-2012 թթ.) Շոն Քովիի հայրը, «The New York Times»-ի թիվ 1 բեսթսելեր «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հեղինակ, «Franklin Covey Co.» ընկերության համահիմնադիր և նախկին փոխնախագահ Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային...
«Զիդան. երկու կյանք». Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։ Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։