«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ըստ «Սա է մարքեթինգը» գրքի՝ ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և...
Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կով, վստահ ենք՝ երկար կհիշեք և կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Հանրահայտ մարքեթոլոգ Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով» գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:
Իր առաջին գրքում NASA նախկին ինժիներ Օզան Վարոլը բացահայտում է ինը պարզ ռազմավարություն, որոնք կիրառում են տիեզերագնացներն ու անձամբ Իլոն Մասկը: Դուք նույնպես օգտագործեք դրանք Ձեր կյանքում, լինի դա վայրէջք Ձեր երազանքների աշխատավայր, բիզնես արագացում, նոր հմտության յուրացում կամ հերթական տիեզերական ապրանքի ստեղծում: Բոլորս էլ կյանքում հանդիպում ենք բարդ և անծանոթ խնդիրների: Նրանք, ովքեր կարողանում են այդ խնդիրները լուծել առանց սթրեսի և ժամանակին, ունեն մեծ առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ:
Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը և ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությանը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետևում մնալով քսանյոթ տարի։ 1990 թվականին համաշխարհային քարոզարշավի արդյունքում ազատ արձակվելուց հետո Մանդելան զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որը նշանավորվել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վերացմամբ, երբ նա դարձավ երկրի առաջին սևամորթ նախագահը։ Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա իր կյանքը նվիրել է աղքատության և անհավասարության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել է ռասայական հաշտեցմանը։ Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու իդեալները, որի...
Գիրք, որը վաճառքի բազմաթիվ ռեկորդներ է գրանցել: Միայն ռուսերեն թարգմանությունը կես տարում վաճառվել է 240.000 օրինակով: Աշխարհում վաճառված օրինակների քանակը վաղուց անցել է 2 միլիոնը: Կարծում ենք՝ «НИ СЫ» գրքի հաջողությունը կախված է երեք հիմնական հանգամանքներից. Տեքսը պարզապես մոգական ազդեցություն ունի: Կարդում ես այն, և ինքդ էլ չես հասկանում՝ ինչպես ես փոխվում: Սկսում եմ այլ կերպ մտածել և վարվել: Այլևս սեփական անհաջողությունների համար ուրիշներին չես մեղադրում, դառնում ես ավելի ուժեղ, անկախ ու ինքնավստահ: Գրքում հավաքված են կյանքի փոխակերպման ամենաաշխատող միջոցները: Դրանցից յուրաքանչյուրը հեղինակն անձամբ է փորձարկել: Գիրքը գրված է վառ, սրամիտ լեզվով: Արժե՞ արդյոք կարդալ այս գիրքը: Այո, արժե: Անգամ...
2004 թվականի սեպտեմբերի վերջին, արդեն լինելով հեռուստատեսության և ֆիլմի հաջողակ պրոդյուսեր, Ռոնդան իր համար բացահայտեց մի օրենք, որը, ըստ նրա համոզման, ներթափանցում է կյանք՝ իր բոլոր դրսևորումներում։ Երկու ամիս շարունակ նա կարդացել է բազմաթիվ գրքեր և ծանոթացել անցյալի մեծ առաջնորդների ուսմունքներին: Սկզբում Ռոնդան կարծում էր, որ շատ փոքրաթիվ մարդիկ գիտեն իր բացահայտած «Գաղտնիքի» մասին, բայց արդյունքում հասկացավ, որ նրանք անհամեմատ ավելին են, և նրանց թվին են պատկանում աշխարհի մեծագույն գիտնականները, փիլիսոփաները և գրողները: Այդ ժամանակ նա որոշեց կիսվել իր գաղափարներով հասարակության հետ։ Ռոնդան սկսել է ուսումնասիրել և կիրառել պոզիտիվ մտածողության, ձգողականության ուժի, վիտալիզմի և կրեատիվ վիզուալիզացիայի հետ կապված մտքեր։ Նա...
Գիրքը համաշխարհային արտարժույթի շուկայի ծագման, ձևավորման հիմնական փուլերի և ներկա վիճակի մասին է: Դիտարկվում են արտարժույթի շուկայի ներքին կառուցվածքն ու ֆինանսական շուկաների վերլուծության հիմնական մեթոդները, որոնք օգնում են կանխատեսել արժեքների տատանումները: Դա կարող է օգնել գումար վաստակել ֆինանսական գործիքների օգնությամբ: Այս գրքում նաև նկարագրված են աշխարհի խոշորագույն երկրների Կենտրոնական բանկերի կառուցվածքն ու աշխատելաոճը, ինչպես նաև դրանց կողմից կիրառվող գործիքները: Գիրքը հարկավոր է նրանց, ովքեր պատրաստվում են աշխատել ֆինանսական գործիքներով, ովքեր հետաքրքրվում են բանկային համակարգերի կառուցվածքով կամ համաշխարհային տարարժույթների ձևավորման պատմությամբ:
2004 թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով։ Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում։ Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին «հավերժական ճշմարտություն» է անվանում 2011 թ. օգոստոսին Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին։ Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ, ծանոթացել է բազմաթիվ մեծ մարդկանց կյանքին...
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
Բոլոր խնդիրները, տանջանքներն ու ցավերը ծնվում են մեր եսասեր ուղեղից և կառչում են սեփական խաբուսիկ «ես»-ին: Այդ գերությունից հնարավոր է դուրս գալ միայն «Ներկայի» ամբողջական առկայությամբ, որը կյանքի միակ իրական պահն է: Հենց Ներկայում ենք մենք այն, ինչ կանք իրականում, և Ներկայում ենք մենք հասկանում, որ նպատակը այն է, ինչին մենք արդեն հասել ենք:
Գիրքը դժվար է դասակարգել որևէ ժանրի սահմաններում: Այն առաջին հերթին ուղղված է գիտակցության ընդլայնման միջոցով մարդու ինքնազարգացմանը և կրում է թե՛ հոգևոր զարգացման, թե՛ խորափիլիսոփայական և թե՛ հոգեբանական վերլուծական բնույթ:
Այս ոգեշնչող գրքի էջերում Դանիել Սմիթն անդրադառնում է Ջոբսի կյանքին և մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև մեջբերում այս մեծ մարդու կողմից և նրա մասին ասված հայտնի խոսքերը՝ ներկայացնելու այն փիլիսոփայությունը, բիզնես դասերը, անգամ տպավորիչ ձախողումները, որոնք օգնել են նրան հասնելու անհավանական ձեռքբերումների։ Գիրքը ուղղորդում է ձեզ նայելու աշխարհին հզոր երևակայության տեր հանճարի աչքերով։
Այս գիրքը մտորում է բոլորիս հուզող մի թեմայի շուրջ: Եվս մի մարդու մտքեր այն մասին, ինչ վաղուց հայտնի է ձեզ: Ուստի առաջարկում եմ վերաբերվել այս ընթերցանությանը ինչպես իմ եւ Ձեր միջեւ երկխոսության: Ոչինչ ավելին: Սա պարզապես զրույց է:
Հրաժե՛շտ տուր 9-5-ին Ապրի՛ր, որտեղ ուզում ես Միացի՛ր նոր հարուստներին Մոռացի՛ր թոշակի անցնելու հին մոդելի և կյանքի հետաձգված ծրագրերի մասին. պետք չէ սպասել, դրա համար որևէ պատճառ չկա, հատկապես՝ տնտեսական անկանխատեսելի ժամանակներում։ Եթե երազում ես փախչել առնետավազքից, ճանապարհորդել բարձրակարգ պայմաններով, ունենալ մեծ ամսական եկամուտ՝ աշխատելով առանց ղեկավարության, կամ պարզապես ապրել շատ ու աշխատել քիչ, ապա այս գիրքը ուղեցույց է քեզ համար։ Շքեղ ապրելակերպի հասնելու այս քայլ առ քայլ ուղեցույցը սովորեցնում է. • Թե ինչպես Թիմը տարեկան 40 000 դոլար եկամուտն ու շաբաթական 80 ժամ աշխատաժամանակը հասցրեց ամսական 40 000 դոլարի և շաբաթը 4 ժամի․ • Ինչպես աութսորսի միջոցով օգտագործել 5...
Ֆր. Նիցշեի (1864-1900) երկերի հինգերորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է նրա գիտակցական կյանքի վերջին տարում (1888) գրված և տարբեր տարիների տպագրած ստեղծագործությունները`սեփական ձեռքով հրատարակության պատրաստած «Վագների դեպքը» (1888), « Չաստվածների մթնշաղը» (1889) և արդեն առանց իր մասնակցության ու հետմահու հրատարակված «ՀակաՔրիստոսը» (1894) և «Ecce homo» -ն (1908):
Ֆր. Նիցշեի երկերի 4-րդ հատորն ընդգրկում է «Բարուց և չարից անդին» (1886) գիրքը և իբրև նրա «մեկնաբանություն» գրված «Բարոյականության ծննդաբերության շուրջ» (1887) «բանավիճային երկը»:
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերի հեղինակ Սթիվեն Ռ․ Քովիի երկար սպասված նոր գիրքը «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի վրա աշխատելուց ի վեր նման կիրք, վստահություն ու հուզմունք ես չէի զգացել։ Կարծում եմ՝ պատճառը, որ «8-րդ սովորույթում» տեղ գտած նոր գաղափարներն այդքան ուժեղ արձագանք ունեցան, այն է, որ մարդիկ դատարկության զգացում ունեն։ Այս նույն դատարկությունը զգացվում է նաև ողջ աշխարհի կազմակերպություններում, որոնց մեծ մասը պայքարում է իր գերակա նպատակներին հասնելու համար։ Մարդկանց մոտ չկա այն զգացողությունը, որ իրենց յուրահատուկ տաղանդները պահանջված են կամ գնահատված։ Որպես արդյունք՝ թե մարդկանց, թե կազմակերպությունների մոտ առաջանում է բնական մղում՝ գտնելու իրենց ձայնը, ունենալու նշանակություն, անելու...
Էնդրյու Քինն առաջիններից էր, որ խոսեց մեր մշակույթի վրա համացանցի վատ ազդեցության մասին: Քինի նոր գիրքը, որը հիմնված է հետազոտությունների, վերլուծությունների և հեղինակի սեփական ռեպորտաժների վրա, առաջարկում է թվային դարի խնդիրների հետաքրքիր լուծումներ:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 500 000 000 ՎԱՃԱՌՌՎԱԾ ՏՊԱՔԱՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎՈՂ ՄԱՏԵՆԱՇԱՐ Գիրքը բաղկացած է 101 հաջողության պատմություններից, որոնք ոգևորում են, մոտիվացնում և ստիպում ավելի մեծ խանդավառությամբ շարժվել առաջ:
Շատ նախագծեր, որոնք մենք այժմ օգտագործում ենք, ստեղծվել են ամբողջ աշխարհում հազարավոր կամ անգամ միլիոնավոր մասնակիցներ ունեցող խմբերի կողմից: Հենց դա է վիքինոմիկան՝ բազմաթիվ մարդկանց միաբանում նախագծի մասսայական իրագործման համար: Այս գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով, դարձել է համաշխարհային բեսթսելլեր և բիզնեսի ներկայացուցիչների համար պարտադիր ընթերցանություն: Այն բացատրում է՝ ինչպես է մասսայական համագործակցություն տեղի ունենում ոչ միայն Վիքիպեդիայում, այլև սովորական ընկերություններում: Boeing-ը, BMW-ն և Procter & Gamble-ն արդեն վաղուց օգտագործում են այդ մեթոդը՝ իրենց ընկերությանը նոր ընթացք տալու համար:
Տղամարդը սեքս է ուզում: Կինը ձգտվում է ռոմանտիկայի: Ժամանակ առ ժամանակ թվում է՝ նրանք տարբեր մոլորակներից են: Տղամարդը Մարսից է, կինը՝ Վեներայից: Միայն դա հասկանալով և ընդունելով է հնարավոր սեքսը դարձնել իսկապես հաճելի ու ներդաշնակ: