Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:
2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։ Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», և առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում և գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963 թվականին ԽՍՀՄ-ում տված առաջին...
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար: